Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադա (ԵվԻՊՕ) (անգլ.՝ (eJOI) European Junior Olympiad in Informatics), մինչև 15 տարեկան դպրոցականների միջև ամենամյա մրցույթ ինֆորմատիկա առարկայից։ ԵվԻՊՕ-ն առաջին անգամ անց է կացվել 2017 թվականին։

Մրցույթի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթը անց է կացվում Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (ԻՄՕ) կանոնների համաձայն։ Մրցույթը բաղկացած է երկու օրից, որոնցում մասնակիցներին առաջարկվում է լուծել և գրել ալգորիթմական խնդիրների համար ծրագրեր՝ երեք խնդիր չորս ժամվա ընթացքում։ Մասնակիցները մրցում են անհատապես, յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել ոչ ավել, քան չորս մասնակից։ Յուրաքանչյուր մասնակից լուծում է խնդիրները ինքնուրույն, օգտվելով մի համակարգչից։ Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գրել ծրագիր C, C++ կամ Pascal լեզուներով։ Մրցույթից հետո ծրագիրը գնահատվում է այն գաղտնի թեստերով անցկացնելու արդյունքում։ Երկու օրերի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի ստացված միավորները գումարվում են առանձին-առանձին։ Պարգևատրման արարողության ժամանակ մասնակիցները պարգևատրվում են ըստ վարկանիշի, որը ձևավորվում է հավաքված միավորների գումարի հիման վրա[1] [2]։

Անցած օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայրը Երկիրը Անցկացման ժամանակը Օլիմպիադայի կայքը Մասնակիցների թիվը Մասնակից երկրների թիվը
2019 Մարիբոր Սլովենիա Սլովենիա Օգոստոսի 23—Օգոստոսի 29, 2019 [1] Archived 2019-12-14 at the Wayback Machine. 89 24
2018 Իննոպոլիս Ռուսաստան Ռուսաստան Հուլիսի 26—Օգոստոսի 1, 2018 [2] 80 22
2017 Սոֆիա Բուլղարիա Բուլղարիա Սեպտեմբերի 7—Սեպտեմբերի 13, 2017 [3] 92 22

Առաջիկա օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայրը Երկիրը
2020 Թբիլիսի Վրաստան Վրաստան
2021 Երևան Հայաստան Հայաստան

Հայաստանի մասնակիցների արդյունքներն ԵվԻՊՕ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը առաջին իսկ տարվանից՝ 2017 թ․-ից մասնակցել է ԵվԻՊՕ-ին։ Հայաստանյան թիմերը արժանացել են 2 ոսկե, 4 բրոնզե մեդալների[3]։

Տարի Մասնակից Կրթօջախ Մրցանակներ Ղեկավար Միջազգային կոմիտեի անդամ
2019 Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Gold medal blank.svg Ոսկե մեդալ Սահակյան Ալբերտ Անդրեասյան Արմեն
Խալաթյան Արայի Քվանտ վարժարան Bronze medal icon blank.svg Բրոնզե մեդալ Մուրադյան Լևոն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց Bronze medal icon blank.svg Բրոնզե մեդալ
Ասատրյան Լևոն Ֆիզմաթ դպրոց
2018 Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Gold medal blank.svg Ոսկե մեդալ Անդրեասյան Արմեն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց Bronze medal icon blank.svg Բրոնզե մեդալ
2017 Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան Bronze medal icon blank.svg Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Սահակյան Ալբերտ
Գևորգյան Արտյոմ Ֆիզմաթ դպրոց
Բեգլարյան Նարեկ Ֆիզմաթ դպրոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]