Տիբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջան Կենտրոնական Ասիայում
Տիբեթ
བོད་
Տիբեթը՝ տիբեթական (վերևում) և չինական (ներքևում) հիերոգլիֆների տեսքով
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Տվյալ կարգավիճակում1965 թվականից
Մակերես2 500 000 կմ²
ԲԾՄ4380 մետր
Կլիմայի տեսակլեռնային
Խոսվող լեզուներտիբեթերեն
Բնակչություն10.5 միլիոն մարդ
Տիբեթ (Չինաստան)##
Տիբեթ (Չինաստան)

Տիբեթ (չինարեն՝ 西藏 կամ Սիծան, տիբեթերեն՝ བོད་, վայլի՝ bod, արտասանություն (լհասյան բարբառովբյո) շրջան է Կենտրոնական Ասիայում, գտնվում է Տիբեթյան լեռնաշխարհում։ Տիբեթը համարվում է տիբեթցիների ու մի շարք այլ էթնիկ խմբերի՝ Մոնփա, Թամանգ, Ցյան, Շերփա և Լհոբա ժողովուրդների հայրենիքը։ Ներկայումս Տիբեթի բնակչության կազմում զգալի թիվ են կազմում նաև Հան և Հուեյ ժողովուրդները։ Տիբեթը երկրագնդի ամենաբարձր տարածաշրջանն է, որտեղ միջին բարձրությունը ծովի մակերևույթից 5000 մետր է[1]։ Տիբեթի ամենաբարձր կետը Էվերեստն է՝ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8848 մետր բարձրության վրա։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Տիբեթը եղել էր անկախ պետություն կամ գտնվում էր կախվածության մեջ Մոնղոլյան կայսրությունից, Ցին կայսրությունից և այլն։ 1950 թվականին Չամդոյի ճակատամարտից հետո անցել է Չինաստանի վերահսկման տակ։ Տիբեթի ներկայիս սահմանները հիմնականում գծվել են 18-րդ դարում[2]։ 1912 թվականին Ցին դինաստիայի դեմ կազմակերպված Սինհայական հեղափոխությունից հետո ցին զինվորները զինաթափվեցին ու դուրս քշվեցին Տիբեթի շրջանից (Ü-Tsang): Ավելի ուշ՝ 1913 թվականին, շրջանը հռչակեց իր անկախությունը՝ առանց Չինաստանի հանրապետության կառավարության կողմից ճանաչվելու[3]։ Ավելի ուշ Լհասան իր վերահսկողության տակ առավ Չինաստանի Սիկանի շրջանի արևմտյան մի հատված։ Տարածաշրջանը պահպանեց իր ինքնավարությունը մինչև 1951 թվականը, երբ Չամդոյի ճակատամարտից հետո անցավ Չինաստանի վերահսկման տակ, իսկ Տիբեթի կառավարությունն էլ վերացվեց 1959 թվականի անհաջող հեղաշրջման փորձից հետո[4]։ Ներկայումս Չինաստանը վերահսկում է Տիբեթի կենտրոնական և ամրևմտյան հատվածները՝ Տիբեթի ինքնավար շրջանը, մինչդեռ արևելյան հատվածները Սիչուան, Ցինհայ և հարևան նահանգների միջև ընկած ինքնավար վարչական շրջաններ են։ Շրջանում պարբերաբար ուժեղանում են լարվածությունները՝ Տիբեթի քաղաքական կարգավիճակի հետ կապված[5]։

Տիբեթի տնտեսության մեջ գերակշռում է սպառողական գյուղատնտեսությունը, թեև վերջին տասնամյակներին նկատվում է նաև տուրիզմի աճ։ Հիմնական կրոնը Տիբեթական բուդդայականությունն է և դրան որոշ չափով նման բոն կրոնը[6]։ Բացի վերոնշյալներից՝ Տիբեթում ապրում են նաև տիբեթցի մուսուլմանական և քրիստոնեական փոքրմասնություններ։ Տիբեթական բուդդայականությունը հիմնական ազդեցիկ կրոնն է, որն իր արտացոլումն է գտնում նաև տիբեթյան արվեստում ու երաժշտության մեջ։ Տիբեթյան ճարտարապետությունն իր վրա կրում է չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը։ Գլխավոր կերակրատեսակներն են տապակած գարին, եղնուղտի (յակ) միսը և չասույման (կարագով թեյ)։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ գիտնականների՝ տարածաշրջանի տիբեթերեն անվանումի՝ Bod-ի (տիբեթերեն՝ བོད་) մասին առաջին գրավոր հիշատակումները եղել են հնագույն բաութայ ժողովուրդների մոտ՝ համաձայն եգիպտահունական «Պերիպլոսը Էրիթրեական ծովի շուրջ» (մ.թ. 1-ին դար) և Պտղոմեոսի «Աշխարհագրություն» (մ.թ. 2-րդ դար) աշխատությունների[7]։ Տիբեթի ներկայիս տարածված չինական անվանումն է Zangqu (藏区|藏区), որն առաջացել է Տիբեթական Tsang շրջանի անվան փոխառությունից ու վերջինիս չինական 区 վերջածանցի ավելացումից, որը նշանակում է տարածք, թաղամաս, այգի, շրջան։ Տիբեթի ժողովուրդը, նրանց լեզուն և մշակույթը` անկախ նրանից, թե կոնկրետ որ շրջանից են, չինարենում անվանվում են Zang (藏|藏): Ցին դինաստիայի կայսր Ծիացինի օրոք գործածության մեջ է մտնում նաև Xīzàng անվանումը, որը Zang բառին չինարեն «արևմուտք» (西 ) բառն ավելացնելու արդյունքում է ձևավորվել։ Այն այսօր վերաբերում է բացառապես Տիբեթի ինքնավար շրջանին։ Տիբեթի ամենահայտնի չինական միջնադարյան անվանումը եղել է Tubo (吐蕃) կամ Tufan: Այս անվանումը 土番 ձևով չինական հիերոգլիֆներում առաջին անգամ գրավոր կերպով հայտնվում է 6-7-րդ դարերում, իսկ 吐蕃 ձևով՝ 10-րդ դարում։ Տիբեթի անվան չինական ոչ ժամանակակից այլ տարբերակներ ևս կան։ Դրանք են Wusiguo (烏斯國), Wusizang (烏斯藏), Tubote (圖伯特) և Tanggute (唐古忒) ձևերը։ Ամերիկացի տիբեթագետներից Էլիոթ Սպերլինգը ավելի շատ հակված է Tubote (图伯特) տերմինի օգտագործմանը Տիբեթի անվան համար՝ ժամանակակից Xizang-ի փոխարեն այն պատճառաբանությամբ, որ Tubote տերմինը, ի տարբերություն Xizang-ի, ինքնավար շրջանից բացի այլ տարածքներ ևս ընդգրկում է[8]։ Իսկ Տիբեթի անգլերեն Tibet կամ Thibet անվանումների մասին հիշատակումները սկսվում են 18-րդ դարից[9]։ Լեզվաբանները համակարծիք են այն մտքի հետ, որ "Tibet" բառը եվրոպական լեզուներում փոխառություն է սեմական լեզուներում տարածված Ṭībat կամ Tūbātt (արաբ․՝ طيبة، توبات‎‎, եբրայերեն՝ טובּה, טובּת‎) ձևերից, որոնք էլ, իրենց հերթին, առաջացել են թյուրքական լեզվախմբում կիրառվող Töbäd բառից, որը բառացիրոեն նշանակում է «Բարձունքներ»[10]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանները դասակարգում են տիբեթերենը՝ որպես տիբեթա-բիրմանական լեզվախմբին պատկանող լեզու։ Ըստ Մեթյու Կապշտայնի՝

Տիբեթերենը ասիական լեզուներից ամենից շատ նման է բիրմայերենին։ Խմբավորելով այս երկու, ինչպես նաև Հիմալայներում, Հարավարևելյան Ասիայում ու չին-տիբեթական շրջաններում տարածված այլ ցեղակից լեզուները՝ լեզվանաբանները եկել են այն եզրահանգման, որ կա առանձին տիբեթա-բիրմայական լեզվախումբ։ Իսկ այն տեսությունը, որի համաձայն՝ տիբեթա-բիրմայական լեզվախումբն իր հերթին ավելի մեծ՝ չին-տիբեթական լեզվախմբի անդամ է, և որ տիբեթերենն ու բիրմայերենը համարվում են չինարենին ցեղակից լեզուներ, խիստ վիճելի է[11]։

Տիբեթական մի ընտանիք՝ Խամ շրջանում ձիերի փառատոնի ժամանակ

Տիբեթերենն ունի մի շարք բարբառներ, որոնցից ոչ բոլորն են հեշտ և հասկանալի։ Տիբեթերենը՝ որպես խոսակցական լեզու տարածված է ողջ Տիբեթական բարձրավանդակում, Բութանում, Նեպալի որոշ շրջաններում և Հյուսիսային Հնդկաստանի որոշ հատվածներում՝ մասնավորապես Սիքքիմում։ Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Տիբեթի որոշ շրջանների՝ Լհասայի, Խամի կամ Ամդոյի բարբառները համարվում են տիբեթերենի բարբառներ, մինչդեռ սիքքիմերենը, շերփա ու լադախի լեզուները համարվում են լրիվ առանձին լեզուներ՝ քաղաքական պատճառներից ելնելով։ Այնուամենայնիվ, եթե հաշվենք նաև վերջին խմբի լեզուները, կարող ենք ասել, որ Տիբեթական բարձրավանդակում տիբեթերեն այսօր խոսում է մոտ 6 միլիոն մարդ։ Տիբեթերեն խոսում են նաև ևս մոտ 150000 աքսորյալներ, որոնք ներկայիս Տիբեթից անցել են Հնդկաստան և այլ երկրներ։ Թեև խոսակցական տիբեթերենը տարբեր է առանձին շրջաններում, գրավոր լեզուն, որը հիմնված է դասական տիբեթերենի վրա, անփոփոխ է։ Դրա պատճառը հավանաբար լեզվի վրա Տիբեթական կայսրության թողած երկարամյա ազդեցությունն է, որը արևմուտքում հասնում էր մինչև Պակիստանի հյուսիս, արևելքում՝ Յուննան և Սիչուան, հյուսիսում՝ Կուկունոր լիճ և հարավում՝ ընդհուպ մինչև Բութան։ Տիբեթերենն ունի իր սեփական՝ տիբեթական գիրը, որը առաջացել է հին հնդկական բրահմի գրից[12]։ 2001 թվականից սկսած Տիբեթում ակտիվ տարածվում է նաև տիբեթական ժեստերի լեզուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշաբհանատա՝ Ջայնիզմի հիմնադիրը Տիբեթի Կայլաշ լեռան մոտ, ում հաջողվել է հասնել Նիրվանայի[13]
Սոնցեն Գամպո թագավորը

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ սկսել են բնակվել Տիբեթական բարձրավանդակում առնվազն 21000 տարի առաջվանից[14]։ Մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղի բնակիչներին փոխարինում են Չինաստանի հյուսիսից եկած գաղթականներն ու Տիբեթի ներկայիս բնիկները[14]։ Տիբեթական ամենահին պատմագիտական ձեռագրերը մատնանշում են այսպես կոչված Ճանճուն կամ Շանշուն թագավորությունն ու համանուն ժողովրդին, որը Ամդոյի շրջանից տեղափոխվել էր մի տարածք, որը այսօր հայտնի է Գուգե անվանումով և գտնվում է Տիբեթի արևմուտքում։ Հենց Ճանճունն էլ համարվում է Բոն կրոնի հայրենիքը։ Մ.թ.ա. առաջին դարում Ճանչունի հարևանությամբ Յարլունգ հովտում ձևավորվում է մի նոր թագավորություն, որի թագավոր Դրիգում Ցենպոն փորձեց ոչնչացնել Ճանճունի ազդեցությունը՝ իր թագավորությունից վտարելով բոն կրոնի հետևորդներին[15]։ Վերջինս սպանվեց, և Տիբեթում շարունակեց դոմինանտ դիրք ունենալ Ճանճունը մինչև 7-րդ դարում Սոնցեն Գամպոյի կողմից հպատակեցվելը։ Մինչև վերոնշյալ Սոնցեն Գամպո թագավորի հայտնվելը, Տիբեթի բոլոր թագավորները ավելի շատ եղել են առասպելական, և գրեթե չկան ապացույցներ, որոնք կփաստեն վերջիններիս իրականում գոյություն ունենալը[16]։

Տիբեթական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթական կայսրությունն իր բարձրակետի ժամանակ՝ մ.թ. 780-790-ական թվականներ

Միացյալ Տիբեթի պատմությունն սկսվում է Սոնցեն Գամպո թագավորից (604-650 թվականներ), ով միավորեց Յարլունգ գետի հովիտն ու ստեղծեց Տիբեթական կայսրությունը։ Նա իրականացրեց մի շարք բարեփոխումներ, նրա օրոք Տիբեթական կայսրության ուժը լայնորեն տարածվեց, և այն դարձավ հզոր ու հսկայածավալ կայսրություն։ Կա տեսակետ, որ նրա առաջին կինը եղել է Նեպալի արքայադուստրը՝ Բհրկուտին, ով մեծ ավանդ է ունեցել Տիբեթում բուդդայականության տարածման գործում։ 640 թվականին Գամպոն ամուսնացավ Չինաստանի Թան դինաստիայի կայսր Թայցոնի զարմուհի Վընչենի հետ[17]։ Հետագա մի քանի թագավորների օրոք բուդդայականությունը դարձավ Տիբեթի հիմնական կրոնը, իսկ կայսրությունը շարունակեց էլ ավելի ընդարձակել իր ազդեցությունը՝ հասնելով մինչև Կենտրոնական Ասիայի տարածքներ՝ միաժամանակ խոշոր ներխուժումներ կատարելով դեպի բուն չինական տարածքներ՝ 736 թվականի վերջերին հասնելով Թան կայսրության մայրաքաղաք Չաննան (այժմ՝ Սիան)[18]։ Չնայած դրան՝ մայրաքաղաքի զավթումը տիբեթցիների կողմից տևեց ընդամենը 15 օր, որից հետո նրանց պարտության մատնեցին Թան կայսրության զորքերն ու նրանց դաշնակից ույղուրները։

Միրան ամրոցը

Տիբեթական կայսրությունը կարողացավ պահպանել իր ազդեցությունը Նանճաօ թագավորության վրա (Յուննան նահանգում ու հարակից շրջաններում) 750-ից մինչև 794 թվականներին, երբ վերջիններս դաշնակցեցին չինացիների հետ՝ խոշոր պարտության մատնելով Տիբեթական կայսրությանը[19]։ 747թ. Տիբեթի տիրապետությունը որոշակիորեն թուլացավ, երբ չինացի կայսր Կաօ Սյանճին փորձեց հաղորդակցման ուղիղ եզրեր գտնել Կենտրոնական Ասիայի ու Քաշմիրի միջև, իսկ արդեն մինչև 750 թվականը Տիբեթը հերթով Չինաստանին զիջեց իր բոլոր կենտրոնասիական տիրույթները։ Այնուամենայնիվ, 751 թվականին Թալասի ճակատամարտում Աբբասյան խալիֆայությանը պարտվելուց և դրանից որոշ ժամանակ անց՝ 755 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի (հայտնի է որպես Ան Լուշանի խռովություն անվամբ) արդյունքում չինական ազդեցությունը կրկին թուլացավ և դրան հակառակ՝ ուժեղացավ տիբեթական ազդեցությունը։ 780-790-ական թվականներին, երբ Տիբեթական կայսրությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին, կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքը ընդգրկում էր մի շարք շրջաններ ժամանակակից Աֆղանստանից, Բանգլադեշից, Բութանից, Մյանմարից, Հնդկաստանից, Չինաստանից, Նեպալից, Պակիստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից։ 821-822 թվականներին Տիբեթի ու Չինական կայսրության միջև խաղաղության դաշնագիր է կնքվում։ Այս երկլեզու պայմանագրի արձանագրությունը, որտեղ հստակեցվում էին երկու կայսրությունների միջև սահմանները, կարելի է գտնել Լհասայում՝ Ջոկանգ տաճարի մոտ[20]։ Տիբեթը՝ որպես կենտրոնասիական կայսրություն, շարունակեց իր գոյությունը մինչև 9-րդ դարի կեսեր, երբ գահին տիրելու համար սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը հանգեցրեց կայսերական Տիբեթի փլուզմանը։ Դրան հաջորդող ժամանակաշրջանը հայտնի է որպես «Մասնատման դարաշրջան», երբ Տիբեթի առանձին շրջաններ ղեկավարում էին տարբեր տարածաշրջանային ցեղախմբեր, որոնք չունեին կենտրոնացված քաղաքական իշխանություն։ Իսկ 1206 թվականին էլ Տիբեթական երբեմնի կայսրության տարածքում սկսվում են իսլամական ներծուժումները։

Յուան դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլական Յուան դինաստիայի տարածքը 1294 թվականի դրությամբ

Մոնղոլական Յուան դինաստիան այսպես կոչված Բուդդիստական և Տիբեթի հարցերով բյուրոյի (Xuanzheng Yuan) միջոցով էր իրականացնում Տիբեթի՝ որպես Մոնղոլական կայրսության մեջ մտնող վարչական շրջանի կառավարումը։ Մոնղոլական կայսրությունում Տիբեթի կառավարումը տարբերվում էր Չինաստանում գտնվող մյուս տարածքների կառավարումից։ Այս ժամանակահատվածում Տիբեթն իր համար ընտրում էր «գերագույն կառավարիչ»՝ Dpon-chen, ում նշանակում էր լաման և հաստատում էր Մոնղոլիայի կայսրը[21]։ Սակյա լաման ուներ բավականին լայն ինքնավարություն և հանդես էր գալիս որպես ռեգիոնի քաղաքական առաջնորդ, իսկ dpon-chen-ն ուներ միայն ռազմական և վարչական լիազորություններ։ Եթե լաման տարաձայնություններ ունենար գերագույն կառավարչի հետ, ապա վերջինս իրավասու էր ռեգիոն ուղարկել չինական զորքեր[21]։ Մոնղոլական տիրապետության ընթացքում Տիբեթը պաահպանում էր ինքնավարություն կրոնական և տարածաշրջանային քաղաքական հարցերում, իսկ կառուցվածքային և վարչական[22] հարցերն էլ վերապահված էին մոնղոլներին։ Կարելի է ասել՝ Տիբեթում ձևավորվել էր Երկապետություն, որտեղ համեմատաբար մեծ դեր ունեին մոնղոլները[21]։ 1240-ական թվականներին մոնղոլ արքայազն Խուդենը կարողացավ ժամանակավոր իշխանություն ստանալ Տիբեթում։ նա աջակցեց Տիբեթ առաջնորդ Սակյա Պանդիտային, ում մստավայրն էլ դարձավ Տիբեթի մայրաքաղաքը։ Վերջինիս զարմիկ Պագբա-Լաման դարձավ Խուբիլայի կայսերական ուսուցիչը։ Յուան դինաստիայի տիրապետմանը վերջ դրեց Մին դինաստիան մոնղոլների դեմ բարձրացրած ապստամբության արդյունքում[23]։ Ապստամբությունից հետո դրա առաջնորդ Ջանդչուբ Գյալցենը հիմնադրեց Պագմոդրուպա դինաստիան և ուժեղ պայքար մղեց՝ Տիբեթի մշակույթի ու քաղաքականության վրա ունեցած Յուան դինաստիայի ազդեցությունը թուլացնելու համար[24]։

Պագմոդրուպա, Ռինպունգպա և Ցանգպա դինաստիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյանցե ամրոցը

1346-1354 թվականների ընթացքում Ջ. Գյալցենը գահընկեց է անում Սակյա լամային և հիմնադրում է Պագմոդրուպա դինաստիային։ Հետագա 80 տարիների ընթացքում ստեղծվում է Գելուգ բուդդայական դպրոցը (հայտնի է նաև «Դեղին գլխարկներ» անվամբ)՝ Ցոնկապայի կողմից, ինչպես նաև կառուցվում են մի շարք հայտնի վանքեր, որոնցից են Գանդեն, Դրեպունգ և Սերա վանքերը Լհասայի մոտ։ Այնուամենայնիվ, ներդինաստիական քաղաքական ու կրոնական բախումները այս ժամանակահատվածում հանգեցնում են մի շարք ներքին կոնֆիկտների։ 1435 թվականից քաղաքականությունն անցնում է Ռինպունգա նախարարական տոհմին, որի նստավայրն էր Ու-Ծանը։ Նրանք շարունակում են իշխել մինչև 1565 թվականը, որից հետո էլ գահընկեց են արվում Շիգաձեում իշխող Ցանգպա դինաստիայի կողմից, որը ընդարձակում է իր ազդեցությունը՝ հասցնելով Տիբեթի տարբեր շրջաններ, և սկսում է աջակցել Կարմա Կագյու աղանդավորական շարժմանը։

Գանդեն Պոդրանգի վերելքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշուտի խանությունը 1642–1717 թվականներին
Տիբեթի թագավորությունը 1734 թվականին Ժան Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլի մշակած քարտեզում
Տիբեթը 1892թ.՝ Ցին դինաստիայի կառավարման ժամանակ

1578 թվականին մոնղոլական Ալթան խանը Գելուգպա բուդդայական դպրոցի գերագույն լամա Սոնամ Գյացոյին տվեց Դալայ Լամա անունը (Դալայ բառը տիբեթերեն Gyatso (օվկիանոս) բառի մոնղոլերեն թարգմանությունն է)[25]։ Դալայ Լամա V-ին հաջողվում է Տիբեթը միասնական Գելուգ բուդդայական դպրոցի ազդեցության տակ միավորել՝ երկարամյա քաղաքացիական պատերազմում հաղթելով թշնամական Կագյու, Ջոնանգ աղանդներին և աշխարհիկ կառավարիչ Ցանգպային։ Նրա հաջողությունը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Դալայ Լաման օգնություն է ստանում Խոշուտի խանության օյրատ առաջնորդ Գուշի խանից։ Դրանից հետո Դալայ Լամա V-ն իր կողմնակիցների հետ հիմնադրում է Լհասա պետությունը, որը կոչվում է նաև Գանդեն Պոդրանգ։

Ցին դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտալա ամրոցը

Ցին դինաստիայի տիրապետությունը Տիբեթում սկսվեց 1720 թվականի արշավանքներից, երբ նրանք Տիբեթից վտարեցին Ջունգարական խանության ներկայացուցիչներին։ 1724 թվականին Ցին կայսրությունն իրենց ենթարկեցրեց Ամդոյի շրջանը, իսկ 1728 թվականին էլ հարևան Խամի արևելյան հատվածները միացվեցին չինական նահանգներին[26]։ Միաժամանակ ՑԻն կայսրության կառավարությունը Լհասա ուղարկեց մշտական հանձնակատարների, որոնք կոչվում էին «Ամբաններ»։ 1750 թվականին ամբանները, հան չինացիների և մանջուրների մեծ մասը սպանվեցին Լհասայում սկսված մի խռովության ժամանակ, որից հետո Ցին կայսրության զորքերը մտան Լհասա և սկսեցին ճնշել խռովարարներին։ Զորքերի հրամանատարներից մեկը որոշակի փոփոխություններ մտցրեց տարածքի քաղաքական կառուցվածքի մեջ և ներկայացրեց նոր նախագիծը։ Մինչ այդ՝ ինչպես և նախկին Յուան դինաստիայի ժամանակ, մանջուրները ռազմական ու վարչական վերահսկողություն էին իրականացնում տարածքի նկատմամբ, ինչպես նաև օժտված էին որոշակի քաղաքական ինքնավարությամբ։ Ցին դիանստիան, սակայն, կրկին վերականգնեց Դալայ Լամայի՝ որպես կառավարչի ինստիտուտը, և ստեղծվեց նոր կառավարող խորհուրդ՝ «Կաշագ» անվամբ[27], սակայն բարձրացվեց ամբանների՝ Տիբեթի նեքին հարցերում անմիջական ներգրավվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ Ցին կայսրությունը նաև քայլեր կատարեց արիստոկրատիային հակազդելու համար, և այդ նպատակով մի շարք բարձր պաշտոնների նշանակվեցին հոգևորականներ[28]։ Մի քանի տասնամյակ Տիբեթում խաղաղություն տևեց, սակայն 1792 թվականին Ցիանլուն կայսրը մեծաքանակ չինական զորք ուղարկեց Տիբեթ՝ ներխուժել պատրաստվող նեպալցիներին դուրս քշելու համար։ Սրանից հետո Ցին կայսրությունը վերափոխեց Տիբեթի կառավարման համակարգը, և այս անգամ ներկայացվեց գրավոր նախագիծ, որը կոչվում էր «Քսանինը կարգավորումներ Տիբեթում՝ ավելի լավ կառավարման համար»։ Համաձայն նախագծի՝ Ցին կայսրության կայազորեր տեղակայվեցին Նեպալի հետ սահմանի երկայնքով՝ Տիբեթը հարձակումներից պաշտպանելու համար[29]։ 1792 թվականի վերոնշյալ կարգավորումների հրապարակումից հետո Տիբեթում իր գագաթնակետին հասավ Ցին կայսրության ազդեցությունը, չնայած վերջինս չփորձեց Տիբեթը վերածել սովորական չինական նահանգի[30]։ 1834 թվականին Սիկխական կայսրությունը ներխուժեց և բռնակցեց Լադակխը, որն այդ ժամանակ անկախ թագավորություն էր։ 7 տարի անց սիկխական բանակը գրաված Լադակպից ներխուժեց արևմտյան Տիբեթ, և սկսվեց չին-սիկխական պատերազմը։ Չին-տիբեթական բանակը դուրս մղեց սիկխերին Տիբեթից։ Պատերազմն ավարտվեց 1842 թվականին երկու կայսրությունների միջև կնքված Չոշուլի պայմանագրով[31]։

Փութուո Զոնչենգ տաճարը. բուդդայական տաճար, որը կառուցվել է 1767-1771 թվականներին՝ Պոտալայի նմանությամբ

Մինչ Ցին կայսրությունը թուլանում էր, զուգահեռ թուլանում էր նաև նրանց ազդեցությունը Տիբեթում, և մինչև 19-րդ դարի կեսերը այն գրեթե բացակայում էր, իսկ արդեն 19-րդ դարի վերջին այդ ազդեցությունն ավելի շատ խորհրդանշական էր[32][33][34][35], չնայած դեռ 1860-ականներին տիբեթցիներն իրենց կամքով նախընտրում էին պահպանել այդ ազդեցությունը[36]։ Այս ժամանակահատվածում որոշակի շփումներ սկսվեցին Եվրոպայի ճիզվիտական միաբանության և կապուցինների հետ, և 1774 թվականին մի շոտլանդացի ազնվական՝ Ջորջ Բոգլը, եկավ Շիգաձե՝ փնտրելու առևտրի հեռանկարներ Բրիտանական արևելահնդկական ընկերության հետ[37]։ Չնայած դրան՝ 19-րդ դարում արտասահմանցիների ազդեցությունը Տիբեթում ավելի նվազեց։ Այդ ընթացքում Բրիտանական կայսրությունը Հնդկաստանի հյուսիսից ոնձգություններ էր իրականացնում Հիմալայների նկատմամբ, իսկ Աֆղանստանի ամիրայությունն ու Ռուսական կայսրությունը, իրենց հերթին, տարածվում էին դեպի Կենտրոնական Ասիա, և նրանցից յուրաքանչյուրը մեծ զգուշությամբ ու կասկածամտությամբ էր վերաբերվում մյուսների նվաճումներին։ 1904 թվականին Բրիտանական կայսրությունը, անհանգստանալով, որ Ռուսական կայսրությունը «Մեծ խաղի» շրջանակներում կարող է մեծացնել իր ազդեցությունը Տիբեթում, արագ ներխուժեց Տիբեթ՝ այն հույսով, որ բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն Դալայ Լամա XIII-ի, քան չինական ներկայացուցիչների հետ[38]։ Երբ բրիտանացիները 1903 թվականի դեկտեմբերի 12-ին հասան Տիբեթ, զինված բախումներ սկսվեցին բնիկ տիբեթցիների հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Չումիկ Շենկոյի կոտորածը, որի արդյունքում տիբեթցիների կողմից զոհվեց 600 հոգի, իսկ բրիտանացիների կողմից՝ ընդամենը 12-ը[39][40]։ Դրանից հետո՝ 1904 թվականին, Ֆրենսիս Յանգհազբենդը կազմեց մի պայմանագիր, որը հայտնի է Լհասայի պայմանագիր անունով։ պայմանագիրը մի քանի անգամ մերժվելուց հետո ի վերջո կնքվեց 1906 թվականին՝ Միացյալ Թագավորության և Չինաստանի միջև։ 1910 թվականին Ցին կայսրությունը ռազմական էքսպեդիցիա ուղարկեց Տիբեթ՝ այնտեղ չին-մանջուրական իշխանություն հաստատելու համար, որից հետո կայսերական մի հրովարտակով պաշտոնանկ արվեց Դալայ Լաման, ով տեղափոխվեց Բրիտանական Հնդկաստան։ Այս գործողությունները, ինչպես նաև էքսպեդիցիայի վարած խտարական քաղաքականությունն ու անարգանքը՝ բնիկների ու տիբեթական մշակույթի նկատմամբ, առաջացրեց թշնամության ու ատելության ալիք։

20-րդ դարի առաջին կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Գիրը Տիբեթում 1938-1939 թվականների գերմանական արշավախմբի ժամանակ
Դալայ Լամա XIII-ը

1911-1912 թվականների Սինհայական հեղափոխության արդյունքում վերջ դրվեց Ցին կայսրության կառավարմանը, իսկ նրանց զորքերը դուրս բերվեցին Տիբեթից։ Նոր ձևավորված Չինաստանի Հանրապետությունը ներողություն խնդրեց Ցին կայսրության կատարած քայլերի համար և առաջարկեց վերականգնել Դալայ Լամայի պաշտոնը[41]։ Դալայ Լաման հրաժարվեց չինական տիտղոսներից և իրեն հռչակեց անկախ Տիբեթի առաջնորդ[42]։ 1913-1951 թվականներին Դալայ Լամա XIII-ը և նրա հաջորդները կառավարեցին Տիբեթը որպես դե ֆակտո անկախ պետություն[43], թեև ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ազգերի լիգայի անդամ-պետությունները չեն ճանաչել Տիբեթի անկախությունը։ Դալայ Լամա XIII-ի օրոք Տիբեթը պայքարում էր Չինաստանի դեմ՝ էթնիկ տիբեթցիներով բնակեցված Սիկանում և Ցինհայում իշխանություն ունենալու համար։ 1914 թվականին Տիբեթի կառավարությունը Մեծ Բրիտանիայի հետ կնքում է Սիմլայի համաձայնագիրը, որով Հարավային Տիբեթն անցնում էր Բրիտանական Հնդկաստանին, սակայն Չինաստանի կառավարությունը այն անօրինական է համարում և չեղարկում է[44][45]։ Դալայ Լամա XIII-ը փորձում է մոդեռնիզացնել և բարելավել իրադրությունը Տիբեթում՝ իրականցնելով մի շարք բարեփոխումներ. նա բավականին երկար ժամանակ է ծախսում ավելի հզոր բանակ ստեղծելու վրա, սակայն իրականացրած նորարարությունները դիմադրության են հանդիպում մի շարք տիբեթցիների՝ մասնավորապես հոգևորականների և վանականների կողմից[46]։ Դալայ Լամա XIII-ի մահից հետո ստեղծվում է անկայուն դրություն, և պայքար է սկսվում իշխանության զավթման համար, և երբ 1930-1940-ականներին հետագա կառավարիչները անփութություն էին դրսևորում պետական կառավարման գործերում, այդ իրավիճակից օգտվում է Չինաստանի Հանրապետության գոմինդանական կառավարությունը՝ իր ազդեցությունը հասցնելով մինչև Տիբեթ։ 1949 թվականին, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հաղթանակ տարավ Գոմինդանի նկատմամբ, Մաո Ցզե Դունի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը հայտարարեց Տիբեթի «ազատագրման» մասին։ 1950 թվականի հոկտեմբերին չինական զորքերը մտան Արևելյան Տիբեթ և Չամդոյի ճակատամարտում պարտության մատնելով վատ զինված տիբեթական բանակին՝ հսկողություն սահմանեցին Տիբեթի նկատմամբ[43]։ Տիբեթի հետ կապված Մաո Ցզե Դունի հիմնական ծրագիրը նրանց Չինաստանի իշխանությունն ընդունելը ստիպելն էր[47]։ Ի վերջո, 1951 թվականի մայիսին չին-տիբեթական համաձայնագրից հետո Տիբեթը ձեռք բերեց ինքնավարության աստիճան (1965 թվականին արդեն պաշտոնապես ստեղծվեց Տիբեթի ինքնավար շրջանը[48]), սակայն կառավարումը փաստացի մնաց Չինաստանի կոմկուսի ձեռքում[48][49]։

20-րդ դարի կեսերից մինչև մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալայ լամա XIV

Դալայ լամա XIVը (ծնված՝ 1935 թվականին) Տիբեթում իշխանություն ստացավ 1950 թվականի նոյեմբերի 17-ին։ 1951 թվականի մայիսի 23-ին կնքած Չին-տիբեթական 17 կետերի համաձայնագրից հետո Տիբեթում ավելացավ չինացի զինվորների և քաղաքացիական անձանց թիվը, ինչը հարուցեց տեղի բնակչության դժգոհությունը[43]։ Թեև չինացիները պահպանեցին տիբեթցի հողատերերի ու վանքերի մինչ այդ եղած արտոնությունները, սակայն կոմունիստների իշխանության գալը անհանգստություններ առաջացրեց հոգևորականության ու ազնվականության շրջանակներում[50]։ 1950-ականների կեսերից ուժեղացան հակասությունները, որոնք 1959 թվականին վերաճեցին ապստամբության, որի արդյունքում Դալայ Լաման ու կառավարության մի շարք ներկայացուցիչներ ստիպված եղան փախչել Հնդկաստան, որտեղ նրանց ապաստան շնորհվեց։ Դալայ Լաման ուներ բավականին մեծ ազդեցություն, ու տիբեթցիները նրան ընդունում էին ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր առաջնորդ[51], և երբ նա տեղափոխվեց Հնդկաստան, Դհարամսալայում ստեղծեց Տիբեթի աքսորյալ կառավարություն։ Դրանից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը սկսեց իրականացնել հասարակական-քաղաքական բարեփոխումներ[52]։ Հաջորդ մասշտաբային իրադարձությունը Տիբեթում կապված էր Չինաստանի «Մեծ թռիչքի» քաղաքականության հետ, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, 200 հազարից մինչև 1 միլիոն տիբեթի է կոտորվել[53], իսկ դրան հաջորդած մշակութային հեղափոխության արդյունքում տիբեթական ժառանգության հսկայական մասը՝ մոտ 6000 վանք, ոչնչացվել է[54]։ Տիբեթում մեկը մարդու իրավունքների հարցը ամենախոցելիներից է, որին բազմիցս անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան։ Թեև 1970-ականների վերջերից տիբեթցիների նկատմամբ ճնշումները զգալիորեն նվազեցին, սակայն լիովին չվերացան։ 1980 թվականին Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար, ռեֆորմիստ Հու Յաոպանը այցելեց Տիբեթ և նախաձեռնեց քաղաքական, հասարակական և տնտեսական մի շարք ազատական բարեփոխումներ Տիբեթի համար, սակայն 1980-ականների վերջին՝ Թիանանմենի ցույցերից առաջ, Դրեպունգ և Սերա վանքերի վանականները սկսեցին պայքարել անկախության համար, ինչի արդյունքում չինական կառավարությունը դադարեցրեց բարեփոխումները և սկսեց հակաանջատողական պայքար[55]։ Տիբեթի էթնիկ բնակչությունը բազմիցս տարբեր ակցիաներ ու հանրավաքներն է կազմակերպել՝ ընդդեմ Չինաստանի վարած քաղաքականության, որոնցից ամենախոշորներն են 1987-1989 թվականների և 2008 թվականի՝ Օլիմպիական խաղերի նախօրերին կազմակերպված ցույցերը[43]։ Միևնույն ժամանակ, Չինաստանը նաև հսկայական ֆինանսական ներդրումներ է կատարել Տիբեթում՝ բնական ռեսուրսների արտահանման ու տրանսպորտային ենթակաուցվածքների զարգացման հետ կապված, որոնք կարևոր խթան են դարձել Տիբեթում զբոսաշրջության զարգացման համար։ Ներկայիս Դալայ լամա XIV-ը, ով իր գործունեության համար 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի, ինչպես նաև Տիբեթի աքսորյալ կառավարությունը համատեղ փորձում են ոչ բռնի մեթոդներով լուծել Տիբեթի ինքնավարության, տիբեթցիների իրավունքների, մշակույթի ու լեզվի պահպանման հարցերը, սակայն Չինաստանի կառավարությունը ոչ մի պարագայում չի նախատեսում հատուկ կարգավիճակի շնորհում Տիբեթին և Դալայի լամայի գործողությունները համարում է անջատողական[56]։

Հակասություններ՝ կապված Տիբեթի նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cultural/historical Tibet (highlighted) depicted with various competing territorial claims.
  Տիբեթի ինքնավար շրջանը Չինաստանի կազմում
  Տիբեթն այնպես, ինչպես այն նշում է Տիբեթի աքսորյալ կառավարությունը
  Տիբեթի շրջան, ինչպես որ դրա նշում է Չինաստանը
  Այն շրջանը, որը Հնդկաստանը վիճարկում է որպես Աքսայչինի մի մաս
  Հնդկաստանի շրջանը, որը Չինաստանը վիճարկում է որպես ՏԻՇ մի մաս
  Շրջաններ՝ պատմականորեն ընկած Տիբեթական մշակույթի շրջանակներում

Չինաստանի և Տիբեթի հարաբերությունների հարցը խիստ բարդ և խնդրահարույց է։ Արևմուտքում գերիշխում է այն տեսակետը, ըստ որի՝ Տիբեթի քաղաքական կարգավիճակի հարցը այն հիմնաքարն է, որից կախված են տիբեթական բոլոր խնդիրները, որոնք ներկայումս համարվում են Կենտրոնական Ասիայում միջպետական հարաբերությունների կարևորագույն մաս[57]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի՝ շատ տիբեթցիներ Չինաստանի ներխուժումը համարում են այլ պետության կողմից իրենց տարածքի օկուպացիա[58]։ Իսկ Չինաստանը, որը պնդում է, որ Տիբեթը պատմականորեն իր տարածքի անբաժան մասն է, իր այդ քայլը ներկայացնում է որպես տեղի բնակչությանը ճորտատիրությունից ազատելուն ուղղված քայլ, որի արդյունքում Չինաստանին միանալու պահից սկսած՝ Տիբեթում աճել է գրագիտության մակարդակը և բնակչության կենսամակարդակը[59]։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա մարդկանց մեծ մասը հակված է անկախության, կամ ծայրահեղ դեպքում ինքնավարության բարձր մակարդակի տարբերակին[60]։ Միջազգային մարմինները Տիբեթը համարում են Չինաստանի մաս, սակայն ոչ միշտ են արտահայտում հստակ դիրքորոշում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ընդունում են Չինաստանի իրավունքները այդ տարածքի նկատմամբ։ Մի շարք երկրների կառավարություններ[61][62], միջազգային կազմակերպություններ[63] և ԱՄՆ Կոնգրեսը[64][65] բազմիցս իրենց անհամաձայնությունն են հայտնել Տիբեթի օկուպացիայի և բնակչության հանդեպ ոտնձգությունների մասին։ Հետազոտողների ու վերլուծաբանների մոտ չկա միասնական կարծիք Տիբեթի քաղաքական կարգավիճակի շուրջ. դրանց մեջ կան որոշակի տեսակետներ, որոնք պաշտպանում են Տիբեթի անկախության գաղափարը, որոշ տեսակետներ էլ՝ Չինաստանի իրավունքները այդ տարածքների նկատմամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամդրոկ Ցո գետը՝ Լհասա լեռներից 110 կմ դեպի հարավ՝ 4441 մ բարձրության վրա:

Տարածքը (ներառյալ՝ Ու-Ծանի, Կամի և Ամդոյի շրջանները) կազմում է 1.2 միլիոն կմ², տարածքի միջին բարձրությունը՝ 4000 մետր ծովի մակերևույթից բարձր։ Տիբեթի տարածքից սկիզբ են առնում մի շարք գետեր, որոնք իրենց հունը շարունակում են այլ ժողովուրդների տարածքներով, այդ պատճառով էլ ստացել են ոչ թե տիբեթական, այլ այդ ժողովուրդների լեզուներում տարածված անվանումները։ Այդ գետերից են Յարլունգ-Ցանպո (տիբեթերեն՝ ཚངས་པ` (Բրահմապուտրա), Մա-Չու (Հուանհե), Ջի-Չու (Յանցզի), Սենգե-Ցանպո (Ինդոս), Պուն-Չու (հինդի՝ Arun), Նագ-Չու (բիրմաներեն՝ Սալուին), Ձա-Չու (Մեկոնգ) գետերը։ Հենց այդ պատճառով Տիբեթը հաճախ անվանում են Ասիայի «ջրային աշտարակ», և Չինաստանը հսկայական ներդրումներ է անում Տիբեթում՝ ջրային ռեսուրսների հետ կապված ծրագրերում[66][67]։

Տիբեթը երբեմն անվանում են «աշխարհի տանիք», քանի որ այն երկրագնդի ամենաբարձրադիր հատվածն է:

Տիբեթում են նաև աշխարհի ամենաբարձր լեռները, որոնցից ամենահայտնին, իհարկե, Էվերեստն է՝ աշխարհի ամենաբարձր լեռը, որը տեղակայված է Նեպալի հետ սահմանի մոտ՝ ծովի մակերևույթից 8,848 մետր բարձրության վրա։ Խոշոր լճերը՝ Ցոնա, Նամցո, Յամջո-Յումցո, Մապան-Յումցո։ Միջին ջերմաստիճանը՝ 14 °C հուլիսին և −4 °C հունվարին։ Տեղումների միջին մակարդակը խիստ տարբեր է. արևմուտքում կազմում է 1 մմ հունվարին և 25 մմ հուլիսին, իսկ արևելքում՝ համապատասխանաբար 25-30մմ հունվարին և 80մմ հուլիսին։ Տիբեթը հարուստ է նաև օգտակար հանածոներով. կան 126 տարբեր տեսակի հանքանյութեր, որոնցից են ուրանը, քրոմիտը, ոսկին, լիթիումը, բոքսիտը, պղինձը, ածուխը, կերակրի աղը, անագը, նավթը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթում տարածված է լեռնային կլիմա, որն աչքի է ընկնում օդի ջերմաստիճանի օրական մեծ տատանումներով ու արևի լույսի առատությամբ։ Տիբեթի հյուսիսային ու հարավային շրջանների կլիման զգալիորեն տարբեր է։ Կլիման հատկապես բարենպաստ է Տիբեթի հարավարևելյան նախալեռների, ինչպես նաև Լհասա և Շիգաձե լեռների շրջանում։ Լհասայում օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +8 °C, իսկ Շիգաձեում՝ +6,5 °C, մինչդեռ հյուսիսում՝ Տիբեթյան լեռնաշխարհում, օդի տարեկան միջին ջեմաստիճանը 0-ից ցածր է, և այդ շրջանները գտնվում են հավերժական սառցույթի մեջ։ Տիբեթի բնակչության գերակշիռ մասն ապրում է Լհասա և Շիգաձե լեռների միջև ընկած շրջանում և Տիբեթյան բարձրավանդակի շրջանում, իսկ Տիբեթի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան հատվածները նոսր են բնակեցված։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լհասայում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6,8 9,2 12,0 15,7 19,7 22,5 21,7 20,7 19,6 16,4 11,6 7,7 14,7
միջին ջերմաստիճանը (°C) −2,2 1,1 4,6 8,0 12,0 15,6 15,4 14,5 12,8 8,0 2,2 −1,8 8,9
միջին նվազագույնը (°C) −10,2 −6,9 −3,2 0,9 5,1 9,2 9,9 9,4 7,6 1,4 −5,0 −9,1 −0,1
տեղումների քանակը (մմ) 0 1 2 8 25 71 118 131 60 10 2 1 429
Աղբյուր՝ [1]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Տիբեթի տարածքը բաժանված է եղել 3 հիմնական շրջանների՝ Ու-Ծան, Կամ, Ամդո, սակայն ներկայիս Տիբեթի ինքնավար շրջանի տարածքը ներառում է միայն Ու-Ծանի շրջանը ու Կամի արևմտյան մի հատվածը, իսկ Կամի մնացած հատվածը և Ամդոն բաժանված են չինական Յուննան, Սիչուան, Ցինհայ և Գանսու նահանգների միջև։

Ջոկանգ տաճարը Լհասա քաղաքում

Ներկայումս չինական իշխանությունները Տիբեթը բաժանել են հետևյալ վարչական շրջանների.

  1. Տիբեթի ինքնավար շրջան
  2. Տիբեթի ինքնավար օկրուգներ Ցինհայ նահանգում
  3. Տիբեթի ինքնավար օկրուգ և ինքնավար շրջաններ Գանսու նահանգում
  4. Տիբեթի ինքնավար օկրուգներ և շրջաններ Սիչուանում
  5. Տիբեթի ինքնավար օկրուգ Յուննանում

Այժմ Տիբեթում կան ավելի քան 800 բնակավայրեր։ Ամենակարևոր քաղաքը Լհասան է, որը համարվում է Տիբեթի ինքավար շրջանի մայրաքաղաքը։ Լհասայում են գտնվում համաշխարհային ժառանգության երկու կարևոր հուշարձաններ՝ Պոտալա պալատը և Նորբուլինկան, որոնք երկուսն էլ եղել են Դալայ Լամայի նստավաայրերը։ Լհասայում կան նաև կարևոր մշակութային արժեք ներկայացնող մի շարք տաճարներ և վանքեր, որոնցից ամենահայտնիներն են Ջոկանգ և Ռամոչե տաճարները։ Տիբեթի ինքնավար շրջանի երկրորդ ամենամեծ քաղաքը Շիգաձեն է, մյուս խոշոր քաղաքներից են Գյանցեն և Չամդոն։ Տիբեթական մի շարք քաղաքներ էլ գտնվում են ներկայիս Չինաստանի (Գոլմուդ, Մաչեն, Յուշու), Հնդկաստանի (Թավանգ, Լեհ) և Պակիստանի (Սկարդու, Կարմանգ) տարածքում։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթի հիմնական կենտրոնական հատվածը՝ Տիբեթի ինքնավար շրջանը (ՏԻՇ) նահանգային մակարդակ ունեցող սուբյեկտ է, որը գտնվում է Չինաստանի ժողովրդական Հանրապետության ենթակայության ներքո։ Այն կառավարվում է Չինաստանի կառավարության կողմից նշանակված հատուկ պաշտոնյայի կողմից։ Այդ պաշտոնը իրականում ստեղծվել է որպես օժանդակ կառույց Չինաստանի Կոմկուսի Գլխավոր քարտուղարի համար։ Տիբեթի ղեկավար պաշտոնյան միշտ ընտրվում է էթնիկ տիբեթցիներից, իսկ Գլխավոր քարտուղարկը՝ ոչ տիբեթցիներից[68]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնուղտը տիբեթյան կյանքի անբաժան մասն է:

Տիբեթի տնտեսության մեջ գերակշռում է սպառողական գյուղատնտեսությունը։ Հերկելի վարելահողերի խիստ սահմանափակ լինելու պատճառով բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ. հատկապես տարածված է ոչխարի, այծի, ուղտի, եղնուղտի, ձիերի բուծումը։

Շները Տիբեթում երկու անգամ ավելի մեծ են, քան նրանք, որ ապրում են Հնդկաստանում։ Նրանք ունեն մեծ գլուխներ և մազոտ մարմիններ, և ասում են՝ կարող են սպանել անգամ վագրերի։ Ցերեկները նրանց շղթայակապ են անում, իսկ երեկոյան արձակում են, որպեսզի նրանք պաշտպանեն և հսկեն իրենց տերերի տները[69]։

Հիմնական մշակաբույսերն են գարին, ցորենը, հնդկաձավարը, աշորան, կարտոֆիլը, ինչպես նաև տարբեր մրգեր և բանջարեղեն։ Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալների[70]՝ Տիբեթը Չինաստանի 31 նահագների շարքում ամենավերջին տեղում է՝ մարդու զարգացվածության ցուցանիշով[71]։ Վերջին տարիներին կապված Տիբեթական բուդդայականության նկատմամբ հետաքրքրության մեծացման հետ՝ Տիբեթում մեծ թափ է ստացել նաև զբոսաշրջությունը, որը ակտիվորեն առաջ են մղում իշխանությունները[72]։ Զբոսաշրջությունը նաև մեծ եկամուտներ է բերում ձեռագործ աշխատանքների վաճառքից, որոնցից հատկապես մեծ պահանջարկ են վայելում տիբեթական գլխարկները, ոսկե և արծաթե զարդերը, փայտե պարագաները, հագուստը, կտորեղենը, տիբեթական գորգերը։ Կառավարությունը ազատել է Տիբեթին բոլոր տիպի հարկերից, ինչպես նաև տրամադրում է Տիբեթի կառավարության ծախսերի 90%-ը[73][74][75][76]։ Այնուամենայնիվ, այս եկամտի մեծ մասը ծախսվում է՝ վճարելով արտագնա աշխատանքի մեկնածներին, ովքեր չեն ապրում Տիբեթում[77]։

Քոչվոր հովիվները կազմում են էթնիկ տիբեթցիների 40%-ը

Տիբեթի ինքնավար շրջանի գյուղական եկամուտի 40%-ը՝ 1.8 միլիարդ յուան (225 միլիոն ԱՄՆ դոլար) ստացվում է չինական կորդիցեպսի մշակումից[78]։ 2006 թվականին Չինաստանը շահագործման է հանձնում Ցինհայ-Տիբեթ երկաթգիծը, որը աշխարհի ամենաբարձր երկաթգիծն է և միմյանց է կապում Չինաստանի Ցինհայ նահանգն ու Տիբեթի ինքնավար շրջանը[79][80]։ 2007 թվականի հունվարին Չինաստանի կառավարությունը, Տիբեթական բարձրավանդակում մեծաքանակ հանքանյութեր հայտնաբերելուց հետո, հրապարակեց մի զեկույց, որը նախատեսում էր 128 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ[81]։ Գտած նյութերը հնարավոր է կրկնապատկեն Չինաստանի ցինկի, կապարի և արճճի պաշարները։ Չինաստանը սա համարում է լավ հնարավորություն՝ մեղմելու իրենց՝ այլ երկրներից ունեցած հումքային կախվածությունը։ Սակայն շատերը կարծում են, որ հանքանյութերի շահագործումը կարող է զգալի վնաս հասցնել Տիբեթի էկոհամակարգին և մշակույթին[81]։ 2009 թվականի հունվարի 15-ին Չինաստանի կառավարությունը հայտնեց Տիբեթում՝ Լհասայի հարավարևելյան մասում, 37.9 կմ երկարությամբ մայրուղու կառուցման մասին, որի ծախսերը գնահատվել են մինչև 1.55 միլիարդ յուան։ 2010 թվականի հունվարի 18–20-ը Չինաստանում տեղի ունեցավ կոնֆերանս՝ Սիչուան, Գանսու, Յուննան և Ցինհայ նահագներում ապրող տիբեթցիների մասնակցությամբ, որի հիմնական նպատակն էր վերոնշյալ շրջանների համար զարգացման ծրագիր մշակելը։ Կոնֆերանսին մասնակցում էին նաև Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Հու Ծինթաոն, ինչպես նաև կոմկուսի Քաղբյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հիմնական ծրագիրը նախատեսում էր մինչև 2020 թվականը զարգացնել Տիբեթի գյուղական շրջանները և ապահովել անվճար կրթություն գյուղական վայրերում ապրող երեխաների համար։ 2001 թվականից սկսած Չինաստանը Տիբեթում կատարել է 310 միլիարդ յուանի ներդրումներ։

Զարգացման գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Պետական խորհուրդը 2001 թվականին ստեղծել է Տիբեթ-Լհասա տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտի, որը տեղակայված է մայրաքաղաք Լհասայի արևմտյան արվարձաններում և աշխարհագրորեն մոտ է գտնվում տեղի օդանավակայանին, երկաթգծին և ազգային մայրուղուն։ Զարգացման գոտին ունի 5.46 կմ² տարածք և բաժանված է երկու գոտիների, որից Ա գոտին կազմում է 2.51 կմ² և նախատեսված է շինարարության համար[82]։ Բացի Լհասայից՝ ներկայումս Չինաստանը զարգացման գոտիներ է ստեղծել նաև Շիգաձեում և Նյինչիում։ Առաջինը նախատեսված է այգեգործության և անասնապահության զարգացման, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գյուղմթերք, մաքուր էլեկտրաէներգիա արտադրելու համար, իսկ երկրորդ գոտում ստեղծվել է արդյունաբերական պարկ, թանգարաններ, մշակութային կենտրոններ, ինչպես նաև մաքուր էլեկտրաէներգիա ստեղծելու կայան[83]։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար լամանի ժողովրդից, Տիբեթ, 1905 թվական
էթնիկ տիբեթցի կին

Տիբեթի ազգային կազմի ու նրանց թվաքանակի հարցը բավականին վիճելի է։ Դա կապված է երկու հիմնական պատճառի հետ. առաջինը կապված է նրա հետ, թե ինչ տարածք նկատի ունենք՝ Տիբեթ ասելով, և բացի այդ՝ բոլոր աղբյուրները կողմնակալ տվյալներ են ներկայացնում։ Պատմականորեն Տիբեթի բնակչությունը բաղկացած է եղել էթնիկ տիբեթցիներից և մի շարք այլ ժողովուրդներից։ Ավանդույթի համաձայն՝ էթնիկ տիբեթի ժողովրդի նախնիները, ինչպես նշված է Տիբեթի դրոշին, հետևյալ ժողովուրդներն են՝ Սե, Մու, Դոն, Թոն, Դրու և Ռա։ Տիբեթում (ներառյալ նաև Հնդկաստանի հետ վիճելի հատվածը) ապրում են նաև այլ բազմաթիվ ժողովուրդներ, որոնք են բայ, բլանգ, բոնան, դոնսյան, հան, հուեյ, լհոբա, լիսու, մոնղոլ, սալար, յի և մի շարք այլ ժողովուրդներ։ Ոչ տիբեթցի բնակչության իրական թվաքանակի հարցը ևս խնդրահարույց է։ Կենտրոնական Տիբեթի իշխանությունը՝ Դալայ Լամայի գլխավորությամբ, մեղադրում է Չինաստանին Տիբեթը այլազգիներով բնակեցնելու մեջ՝ դրա դեմոգրաֆիկ կառուցվածքը փոփոխելու նպատակով[84]։ Տիբեթի աքսորյալ կառավարությունը պնդում է, որ Տիբեթում ապրում են 6 միլիոն էթնիկ տիբեթցիներ, իսկ չինական կառավարությունը ներկայացնում է հետևյալ տվյալները.

  • Տիբեթի ինքնավար շրջան - 2.4 միլիոն էթնիկ տիբեթցի, 190.000 այլ ազգեր (հիմնականում չինացիներ)։ Ընդհանուր պատկերը, սկսած 1953 թվականից, ունի հետևյալ պատկերը. 1953 թվական — 1.274 միլիոն մարդ, 1959 թվական — 1.18 միլիոն մարդ, 1991 թվական — 1.05 միլիոն մարդ[85]։ Իսկ 2010 թվականին կատարած մարդահամարի տվյալներով՝ Տիբեթի ինքնավար շրջանի 3 միլիոն բնակչի 90%-ը կազմել են էթնիկ տիբեթցիները[86]։
  • Տիբեթի բոլոր ինքնավար հատվածները միասին վերցրած - 5 միլիոն տիբեթցի և 2.3 միլիոն այլազգիներ։ Տիբեթի աքսորյալ կառավարությունը պնդում է, որ այդ թիվն ավելի շատ է, քանի որ տիբեթական մի շարք տարածքներ ներկայումս Չինաստանում չունեն ինքնավարության աստիճան։
  • Այսպես կոչված «Մեծ Տիբեթ» (Ու-Ծանի, Ամդոյի, Կամի շրջաններ) - 5.2 միլիոն էթնիկ տիբեթցիներ, 3.6 միլիոն հան (չինացի) и 1.6 միլիոն այլազգիներ (ըստ 2000 թվականին Չինաստանանի կատարած մարդահամարի տվյալների)։

Գրագիտության մակարդակը տիբեթցիների մոտ 50%-ից էլ պակաս է[87], իսկ մինչև Չինաստանին միանալը առհասարակ տվյալներ չկան գրագիտության վերաբերյալ, սակայն հայտնի է, որ այդ ժամանակ կրթությունը հիմնականում հոգևոր էր, և յուրաքանչյուր ընտանիքում կար առնվազն մեկ վանական, և նրանց մեծ մասը կրթված էր։ Աշխարհիկ կրթությունը տարածում ստացավ 20-րդ դարի առաջին կեսից։ 1951 թվականի դրությամբ Տիբեթում եղել է ընդամենը 100 պետական և մասնավոր դպրոց[88]։ Տիբեթցիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, իսկ տարածաշրջանի կառավարական, առևտրային և սպասարկման ոլորտի հարցերով զբաղվում են այնտեղ ապրող չինացիները։ Դա պայմանավորված է նրանով, որ մինչև Չինաստանին միանալը Տիբեթը էքստենսիվ տիպի ագրարային տնտեսություն ուներ, և միանալուց հետո ստեղծված տնտեսության նոր ճյուղերի համար մասնագետներ տիբեթցիների շրջանում չկային։ Ինչ վերաբերում է այլ երկրներում ապրող տիբեթցիներին, ապա պատկերը հետևյալն է. ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 134 հազար մարդ, որից մոտ 100 հազարն ապրում են Հնդկաստանում, 13.000՝ Նեպալում, 1300՝ Բութանում, 1540՝ Շվեյցարիայում, 100՝ Սկանդինավիայում, 400՝ այլ եվրոպական երկրներում, 600՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, 11000՝ ԱՄՆ-ում, 4600՝ Կանադայում[89]։

«Մեծ Տիբեթի» էթնիկ մեծամասնությունը՝ ըստ շրջանների, 2000 թվականի մարդահամար
Ընդհանուր Տիբեթցիներ Հան չինացիներ Այլ
Տիբեթի ինքնավար շրջան։ 2 616 329 2 427 168 92,8 % 158 570 6,1 % 30 591 1,2 %
 — Լհասա 474 499 387 124 81,6 % 80 584 17,0 % 6791 1,4 %
 — Չամդո 586 152 563 831 96,2 % 19 673 3,4 % 2648 0,5 %
 — Շաննան 318 106 305 709 96,1 % 10 968 3,4 % 1429 0,4 %
 — Շիգաձե (օկրուգ) 634 962 618 270 97,4 % 12 500 2,0 % 4192 0,7 %
 — Նագչու (օկրուգ) 366 710 357 673 97,5 % 7510 2,0 % 1527 0,4 %
 — Նգարի 77 253 73 111 94,6 % 3543 4,6 % 599 0,8 %
 — Նյինչի 158 647 121 450 76,6 % 23 792 15,0 % 13 405 8,4 %
Ցինհայ նահանգ։ 4 822 963 1 086 592 22,5 % 2 606 050 54,0 % 1 130 321 23,4 %
 — Սիննին 1 849 713 96 091 5,2 % 1 375 013 74,3 % 378 609 20,5 %
 — Հայդուն (օկրուգ) 1 391 565 128 025 9,2 % 783 893 56,3 % 479 647 34,5 %
 — (Հայբեյ տիբեթական ինքնավար հատված) 258 922 62 520 24,1 % 94 841 36,6 % 101 561 39,2 %
 — Հուննան (տիբեթական ինքնավար հատված) 214 642 142 360 66,3 % 16 194 7,5 % 56 088 26,1 %
 — Հայնան (տիբեթական ինքնավար հատված) 375 426 235 663 62,8 % 105 337 28,1 % 34 426 9,2 %
 — Գոլոգ (տիբեթական ինքնավար հատված) 137 940 126 395 91,6 % 9096 6,6 % 2449 1,8 %
 — Յույշու (տիբեթական ինքնավար հատված) 262 661 255 167 97,1 % 5970 2,3 % 1524 0,6 %
 — Հայսի (մոնղոլ-տիբեթական ինքնավար շրջան) 332 094 40 371 12,2 % 215 706 65,0 % 76 017 22,9 %
Սիչուանի տիբեթական տարածքներ
 — Նգավա՝ (ցյան-տիբեթյան ինքնավար շրջան) 847 468 455 238 53,7 % 209 270 24,7 % 182 960 21,6 %
 — Գարձե (տիբեթական ինքնավար հատված) 897 239 703 168 78,4 % 163 648 18,2 % 30 423 3,4 %
 — Մուլի (տիբեթական ինքնավար հատված) 124 462 60 679 48,8 % 27 199 21,9 % 36 584 29,4 %
Յուննանի տիբեթական տարածքներ
 — Դեչեն (տիբեթական ինքնավար հատված) 353 518 117 099 33,1 % 57 928 16,4 % 178 491 50,5 %
Գանսուի տիբեթական ինքնավար տարածքներ
 — Գաննան (տիբեթական ինքնավար հատված) 640 106 329 278 51,4 % 267 260 41,8 % 43 568 6,8 %
 — Թիենճու (տիբեթական ինքնավար հատված) 221 347 66 125 29,9 % 139 190 62,9 % 16 032 7,2 %
Մեծ Տիբեթի ընդհանուր բնակչությունը
Սիննինի ու Հայդունի հետ միասին 10 523 432 5 245 347 49,8 % 3 629 115 34,5 % 1 648 970 15,7 %
Առանց Սիննինի և Հայդունի 7 282 154 5 021 231 69,0 % 1 470 209 20,2 % 790 714 10,9 %

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթական թանգկայի օրինակ, Սիկկիմ, Հնդկաստան

Արվեստը տիբեթական մշակույթում ձևավորվել է 10-րդ դարի վերջին-11 դարի սկզբին[90]։ Այն իր վրա զգալիորեն կրել է նաև չինական, հնդկական և նեպալական մշակույթի ազդեցությունը, ինչպես նաև մեծապես կապված է [[Տիբեթական բուդդայականություն |տիբեթական բուդդայականության]] հետ։ Մասնավորապես, արվեստի տիբեթական դրսևորումներում երևում է բուդդայական տարբեր աստվածների ազդեցությունը՝ սկսած Բուդդայի բրոնզե արձանիկներից մինչև գունագեղ թանգկաներ և մանդալաներ։ Սկզբանական շրջանում տիբեթցիներն իրենց մոտ էին հրավիրում վարպետներ Քաշմիրից և Կատմանդուից՝ ստեղծելու արվեստի այնպիսի գործեր, ինչպիսիք են Ջոկանգ տաճարի (8-րդ դար) վրա պահպանված ներկված փայտե սյուները[91]։ Սկզբում կրկնօրինակելով ու յուրացնելով Հնդկաստանի հյուսիսից եկած վարպետների տեխնիկան և ստեղծելով մեծաքանակ արվեստի գործեր՝ նկարներ, բրոնզե և կավե քանդակներ, տիբեթցիներն աստիճանաբար մշակեցին իրենց սեփական ոճը, որը հիմնական տեսք ստացավ մինչև 15-րդ դարը[91]։ Տիբեթական արվեստի ուսուցումը տեղի է ունենում մի քանի հիմնական ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Նորբուլինկայի ինստիտուտն ու Նամգյալի տիբեթագիտության ինստիտուտը։ Որոշ ժամանակակից տիբեթի նկարիչներ ու քանդակագործներ (ինչպես Տիբեթի ինքնավար շրջանում, այնպես էլ դրանից դուրս) փորձում են արդիականացնել իրենց ավանդույթները՝ օգտագործելով ժամանակակից տեխնիկաներ, այդ թվում նաև՝ լուսանկարչություն[92]։

Նկարչություն և քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթցի նկարիչ, Նորբուլինկայի ինստիտուտ

Ինպես նշվեց, Տիբեթի արվեստը սերտորեն կապված է բուդդայականության հետ, և քանդակագործության, նկարչության ու արվեստի մյուս ճյուղերի համար կրթություն կարելի էր ստանալ վանքերում, և երկար ժամանակ Տիբեթի նկարիչների ու քանդակագործների մեծ մասը վանականներ էին (լամաներ), ովքեր նկարում էին մանդալաներ, աստվածների պատկերներ, իրականացնում էին տարբեր կրոնական ծեսեր, աղոթքներ, ընտրում էին բարենպաստ օրեր՝ արվեստով զբաղվելու համար և այլն։ Քանդակներ պատրաստելու համար որպես հիմնանյութ օգտագործվել են փայտ, կավ, քար, բրոնզ, պղինձ։ Քանադակները միշտ զարդարում էին թանկարժեք քարերով։ Տարածված է եղել նաև ժայռերի պատերի մեջ բուդդայական աստվածների և սրբերի պատկերների փորագրումը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթական ճարտարապետությունը պարունակում է չինական ու հնդկական տարրեր, ինչպես նաև արտացոլում է բուդդայական մոտեցումներ։ Տիբեթական ճարտարապետության մեջ տարածված են աղյուսի, փայտի և գրանիտի կիրառումը։ Կարելի է ասել՝ Տիբեթի այցեքարտերից են ստուպաները (գմբեթաձև շինություններ, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ), որոնք կարող են ունենալ տարբեր տեսք. օրինակ, Կամում հանդիպում են կլորավուն, իսկ Լադակհում՝ քառակուսաձև ստուպաներ։ Կարևոր է նաև Դհարմաչակրան՝ Բուդդիստական անիվը, որին՝ 2 վիշապների հետ, կարելի է հանդիպել գրեթե բոլոր բուդդայական ամրոցների՝ գոմպաների վրա։

Տիբեթական ստուպա և Պոտալա պալատը, Լհասա

Տիբեթական ճարտարապետության առանձնահատկություններից մեկն այն է, որ տների և վանքերի մեծ մասը կառուցված են բարձր դիրք ունեցող արևոտ վայրերում և ուղղված են դեպի հարավ։ Քանի որ շատ քիչ վառելիք է հասանելի տիբեթցիներին՝ շինությունները տաքացնելու համար, այդ իսկ պատճառով էլ վերջիններս կառուցված են այնպես, որ շատ ջերմություն կլանեն, ինչպես նաև ունենան շատ պատուհաններ՝ արևի լույսի համար։ Պատերը սովորաբար կառուցված են դեպի ներս 10 աստիճան թեքությամբ՝ որպես նախազգուշացում լեռնային շրջաններում հաճախակի հանդիպող երկրաշարժերի դեմ։ Ունենալով 117 մետր բարձրություն և 360 մետր լայնություն՝ Պոտալա պալատը տիբեթական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից է, որը 1994 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նախկինում ծառայելով որպես Դալայ լամայի նստավայր՝ Պոտալա պալատն ունի ավելի քան հազար սենյակ, 13 հարկ, և այնտեղ կարելի է տեսնել նաև բոլոր 13 Դալայ լամաների դիմանկաները և Բուդդայի կերպարով արձաններ։ Այն կազմված է երկու մասից. արտաքին հատվածը կոչվում է «Սպիտակ պալատ» և ծառայում է հիմնականում ադմինիստրատիվ նպատակների համար, իսկ ներքին մասը կոչվում է «Կարմիր պալատ», որտեղ գտնվում են լամաների գլխավոր սրահը, աղոթարաններ և բուդդայական ձեռագրերի մեծ գրադարան։ Բացի Պոտալայից՝ կարևոր ճարտարապետական կառույցներ են նաև Ջոկանգ տաճարն ու Նորբուլինկան։ Վերջինս նույնպես Համաշխարհային ժառանգության ցանկում է և ծառայել է որպես Դալայ լամայի ամառային նստավայր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթերենով ստեղծված գրականությունը ներառում է պատմության, կրոնի, փիլիսոփայության, բժշկության, աստղագիտության վերաբերյալ աշխատանքներ, ինչպես նաև բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ[93]։ Հատկապես տարածված են նաև այնպիսի ստեղծագործությունները, որոնք տիբեթերեն են թարգմանվել այլ լեզուներից՝ առաջին հերթին՝ սանսկրիտից։ Տիբեթական գրականության կարևոր ստեղծագործություններից են նաև բուդդայական երկու գլխավոր հավաքածուները, որոնք կոչվում են Գանջուր և Դանջուր[94]։

Երաժշտություն և պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթական երաշժտության ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել հնդկական և մոնղոլական մշակույթները։ Տիբեթական երաժշտությունն առաջին հերթին կրոնական է, որն արտացոլում է Տիբեթական բուդդայականության էությունը, ուստի զարմանալի չէ, որ երաժիշտները ի սկզբանե եղել են վանականներ, ովքեր պարտադիր ստանում էին հատուկ ուսուցում, նույնիսկ եթե հետագայում չէին դառնում երաժիշտներ։ Լինելով կրոնական ծիսակատարությունների անբաժան մաս՝ տիբեթական երաժշտության տարբեր ձևեր հաճախ չեն համարվում որպես արվեստի անկախ ուղղություններ[95]։ Տիբեթական երաժշտությունը հիմնականում ներառում է ներբողներ տիբեթերենով կամ սանսկրիտով։ Այդ ներբողները երբեմն բավականին բարդ են, հաճախ ներառում են մեջբերումներ տարբեր սուրբ տեքստերից։ Երաժշտությունը ուղեկցվում է հարվածային գործիքների հնչյուններով։ Կան երաժշտության այլ ոճեր ևս, որոնք առաջացել են տարբեր բուդդայական դպրոցներից, ինչպիսիք են Գելուգպա դպրոցի դասական երաժշտության և Սակյապա ու Կագյուպա դպրոցների ռոմանտիկ երաժշտության ոճերը[96]։ Լհասայի բարերում և կարաոկեներում տարածված է նանգմա ժանրի պարային երաժշտությունը։ Մեկ այլ տարածված ժանր էլ «գար» երաշտությունն է, որը հիմնականում հնչում է արարողությունների և ծիսակատարությունների ժամանակ։ Տիբեթական պարերը և օպերաները, որոնց սյուժեն հիմնված է հին ավանդությունների ու պատմական իրադարձությունների հիման վրա, նույնպես կատարվել են վանականների կողմից, ովքեր օգտագործել են տարբեր դիմակներ և կոստյումներ։ Պարային և թատերական ներկայացումները հիմնականում տեղի են ունենում բացօթյա տարածքներում[58]։ Ժողովրդական երգերն ու պարերը առանձնանում են իրենց պարզությամբ, և հիմնականում գովերգում են սերը, բնությունն ու նախնիների սխրանքները[58]։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթում գործում է ավանդական բուդդայական բժշկման համակարգ, որը ձևավորվել և տարածվել է 5-7-րդ դարերում[97]։ Այն իր վրա կրում է հին հնդկական, հին չինական ազդեցությունն ու ներառում է տանտրիզմի և աբհիդհարմայի տարրեր[98]։ Տիբեթական բժշկության կարևորագույն մասերից է «Չորս հիմքերի» մեթոդը։ Այն հիմնված է երեք «մեղավորների» վրա, որոնք են՝ լունգը (քամի), տրին (լեղի) և բադկանը (լորձ), որոնցից էլ, ըստ տիբեթցիների, կախված են մարդկանց առողջությունն ու հիվանդությունները[98]։ Տիբեթական բժշկության մեջ հիմնականում ընդունված է բուսական և կենդանական ծագման բնական դեղամիջոցների օգտագործումը։

Աստղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթական օրացույցը (lo-tho) լուսնա-արևային է։ Տարին բաղկացած է 12 կամ 13 ամիսներից։ 1027 թվականից սկսած, երբ տիբեթերեն թարգմանվեց բուդդայականության ամենակարևոր տանտրաներից մեկը՝ Կալաչակրան, (սանսկրիտ՝ कालचक्र, «Ժամանակի անիվ»), տիբեթական օրացույցի հիմքում դրվեց աստղաբանական 60-ամյա ցիկլը՝ Ռաբջունգը[99]։ Յուրաքանչյուր տարին համապատասխանում է 5 սկզբնապատճառներից (նախագոյ, նախասկիզբ) և 12 կենդանիներից մեկին։ Առաջին տարվա խորհրդանիշը հրե ճագարն է։ Աստղաբանական ժողովածուն, որը յուրաքանչյուր տարի հրապարակում է Տիբեթական բժշկության և աստղաբանության Մեն-Ցի-Կհան ինստիտուտը, համարվում է պաշտոնական տիբեթական օրացույց, որտեղ նշվում են «բարենպաստ» և «ոչ բարենպաստ» օրերը՝ ըստ տիբեթական աստղաբանության։ Աստղաբանական հաշվարկները տիբեթցիների մեծամասնության կյանքի անբաժան մասնիկն է[100]։ Տիբեթցիները սովորաբար իրենց կյանքը պլանավորում են ըստ այդ հաշվարկների. այդպես ընտրում են հարսանիքի, ճանապարհորդելու, շինարարություն սկսելու, սերմեր ցանելու, բերք հավաքելու և այլ կարևոր իրադարձությունների օրերը՝ հիմնվելով աստղաբանների տված խորհուրդների վրա[100]։ Տիբեթական աստղաբանությունը սերտորեն կապված է տիբեթական բժշկության հետ և իրենից ներկայացնում է սինկրետիկ համակարգ, սրտեղ սովորաբար առանձնացվում են երկու հիմնական մասեր՝ կարցի («սպիտակ» աստղաբանություն կամ «աստղերի» ուսմունք), որն առաջացել է հնդկական աստղաբանության ազդեցությունից, և նագցի («սև» աստղաբանություն կամ «տարրերի» ուսմունք), որն էլ առաջացել է չինական աստղաբանությունից[100]։ Տիբեթցիներին բնորոշ է նաև սնահավատությունը[58]։ Օրինակ՝ տիբեթցիները հավատում են, որ ճանապարհորդությունը կարող է հաջող ընթացք ունենալ, եթե ճանապարհին նրանք հանդիպեն անցորդի՝ ջրով լի կուժը ձեռքին, կամ եթե տեսնեն թաղման արարողություն։ Տիբեթի ինքնավար շրջանում, որը Չինաստանի կազմում է գտնվում, նույնպես տարածված են որոշ սնահավատ ընկալումներ, սակայն չինական մշակութային քաղաքականության համաձայն՝ երկրում արգելված են բոլոր տիպի գուշակությունները[101]։

Սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղոթելու դրոշներ Սարչուում

Ավանդաբար տիբեթցիների շրջանում ամուսնությունները պետք է արժանանային լամա-աստղաբանների հավանությանը, ովքեր ստուգում էին, թե որքան համատեղելի են հարսն ու փեսան[58]։ Ամուսնությունը համարվում էր սուրբ արարողություն, և լամաները դրան մասնակցություն չէին ունենում[102]։ Ժամանակակից տիբեթցի երիտասարդները սովորաբար հանդիպում են մարդաշատ վայրերում, որից հետո դիմում են իրենց ծնողներին՝ ամուսնության համար նրանց համաձայնությունը ստանալու համար[58]։ Տիբեթցիներն ունեն հուղարկավորության մի քանի արարողություններ, որոնք պետք է համաձայնեցվեն «Հանգուցյալների տիբեթական գրքում» (Բարդո Տոդոլ) նշվածների հետ։ Այդ նշվածներից է, օրինակ, «երկնային» թաղումը, որի համաձայն՝ հանգուցյալի մարմնով կերակրվում են թռչունները։ Տիբեթական բուդդայականության անբաժան մասերից է հավատը՝ ռեինկարնացիայի նկատմամբ հավատը, այդ պատճառով էլ հանգուցյալի ընտանիքի անդամները առատ զոհաբերություններ են կատարում՝ այն հույսով, որ հանգուցյալը կարժանանա ավելի լավ կյանքի[58]։ Տիբեթական տարածված ավանդույթներից է մաքրության խորհրդանիշ «ծիսակարգային սպիտակ շարֆը», որն օգտագործում են բարևելիս, սուրբ վայրեր այցելելիս, ինչպես նաև ամուսնութական կամ հուղարկավորման արարողությունների ժամանակ[58]։ Մեկ այլ տարածված սովորույթ է շենքերի տանիքների, բլուրների վրա և այլ տարածքներում «աղոթելու դրոշներ» տեղակայելը։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթցիները Մոնլամի ժամանակ

Տիբեթում նշում են մի շարք տոներ ու փառատոններ, որոնց մեջ ամենակարևորները կապված են Բուդդայի երկրպագության հետ[103]։ Առաջին ամսվա առաջին օրը տեղի է ունենում Լոսարը՝ տիբեթական ամանորը (Գրիգորյան օրացույցով՝ փետրվար-մարտ ամիսներին)։ Դրանից երեք օր անց սկսվում է երկշաբաթյա Մոնլամ («աղոթք») տոնը, որի ընթացքում ամեն օր պետք է կարդալ հատուկ աղոթքներ։ Չորրորդ ամսվա կեսերին տիբեթական օրացույցում նշվում է Սագա դավան՝ Բուդդայի ծննդի, լուսավորման և նիրվանային անցնելու տոնը, որի ժամանակ տիբեթցիները աղոթում են, ծոմ են պահում և նվիրատվություններ կատարում։ Իսկ տիբեթական բուդդայականության նշանավոր ռեֆորմատոր, Գելուգ բուդդայական դպրոցի հիմնադիր Ցոնկապայի՝ կյանքից հեռանալն էլ նշվում է 10-րդ ամսվա 25-րդ օրը։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:The farmer's market near the Potala in Lhasa.jpg
Շուկա Լհասայում
Տիբեթական ավանդական կերակրատեսակներ՝ մոմո և թուպկա

Տիբեթական խոհանոցում օգտագործվող գլխավոր մթերքը գարին է, որի ալյուրից պատրաստված խմորը անվանում են ցամպա։ Ցամպաներից կամ պատրաստում են արիշտա կամ գոլորշու վրա պատրաստված լցոնած խմորագնդիկներ, որոնց անվանում են մոմո։ Մսային ուտեստների համար հիմնականում օգտագործվում են եղնուղտի, գառի կամ այծի միս, որոնք պատրաստվում են կարտոֆիլի և տարբեր համեմունքների հետ։ Տիբեթում աճում են նաև մանանեխի սերմեր, այդ պատճառով էլ այն բավականին լայնորեն ներկայացված է տիբեթական խոհանոցում։ Եղնուղտի կաթից պատրաստված կարագը, յոգուրտը և պանիրը նույնպես շատ տարածված են, իսկ լավ պատրաստված յոգուրտը նույնիսկ համարվում է բավականին հեղանակավոր ուտեստ։ Եղնուղտի կարագից տիբեթցիները պատրաստում են թեյ՝ չասույման։ Մեկ այլ տարածված խմիչք է նաև տիբեթական գարեջուրը՝ չանգը (chhaang), որն ունի քաղցր և կծու համ[58]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դհարմայի անիվը Ջոկանգ տաճարի մուտքի մոտ, Լհասա, Տիբեթ

Կրոնը չափազանց կարևոր է տիբեթցիների համար և խոր ազդեցություն է թողնում նրանց կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Տիբեթի բնիկների հիմնական կրոնը բոնն է, որը, սակայն, արդեն մնացել է բուդդայականության ստվերում։ Վերջինս անցել է Տիբեթ Հնդկաստանի հյուսիսից[104]։ Տիբեթական բուդդայականությունը տարածված է ոչ միայն Տիբեթում, այլ նաև Մոնղոլիայում, Հյուսիսային Հնդկաստանում, Բուրյաթիայում, Տիվայի Հանրապետությունում, Կալմիկիայում և Չինաստանի մի շարք այլ մասերում։ Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ Տիբեթի գրեթե բոլոր վանքերը ոչնչացվեցին կարմիրբանակայինների կողմից[105][106][107]։ 1980-ականներից նոր սկսեցին վերակառուցվել մնացած վանքերը (Չինաստանի կառավարության կողմից տված թեթևակի օգնության միջոցով)։ Այդ ժամանակվանից սկսած Տիբեթին տրվեցին նաև ավելի լայն կրոնական ազատություններ։ Ամբողջ աշխարհից տիբեթցի վանականները վերադարձան Տիբեթ, և վերսկսվեց հոգևոր կրթությունը, թեև մինչ օրս էլ վանականների թիվը խիստ սահմանափակ է[105][108][109]։ Իսկ մինչև 1950-ականները վանականները կազմում էին տիբեթցի տղամարդկանց ընդամենը 10-20 տոկոսը[110]։ Տիբեթական բուդդայականությունն ունի 5 հիմնական ուղղություններ. («pa» վերջավորությունը համարժեք է հայերեն -ցի, -ացի, -եցի վերջավորությանը)

  • Գելուգ(պա), Առաքինության ձև, որը խոսակցական լեզվում նաև անվանում են «Դեղին գլխարկ»։ Հոգևոր առաջնորդը կոչվում է Գանդեն Տրիպա, որը գտնվում է Դալայ Լամայի ենթակայության տակ։ Դալայ Լամաները կառավարել են Տիբեթը 17-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսեր։ Այս կարգը հիմնել է Ցոնկապան, ով մեծ հռչակ էր վայելում տիբեթցիների շրջանում՝ իր առաքինությամբ ու գիտության հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Դալայ Լամաները պատկանում են հենց այս բուդդայական ուղղությանը[111]։
  • Կագյու(պա), «Բանավոր տոհմածառ»։ Այս ուղղությունը ներառում է մեկ մեծ և մեկ փոքր բաժին։ Առաջինը՝ մեծ բաժինը, կոչվում է Դագպո Կագյու և բաղկացած է 4 ենթաբաժիններից՝ Կարմա Կագյու, Ցալպա Կագյու, Բարոմ Կագյու, Պագտրու Կագյու։ Մյուսը՝ մի ժամանակ անհայտ Շանգպա Կագյուն, ծագում է հնդիկ վարպետ Նիգումայից։ Սա հիմնականում բանավոր ուղղություն է, և այն սերտորեն կապված է մեդիտացիայի հետ։ Այս ուղղության ամենահայտնի ներկայացուցիչներից է եղել Միլարեպան։
  • Նյինգմա(պա), Հնագույնները։ Սա ամենաառաջին ուղղությունն է, որի հիմնադիրն է Պադմասամբհավան։
  • Սակյա(պա), Մոխրագույն երկիր, ղեկավար՝ Սակյա Տրիձին։ Այս ուղղությունը հիմնականում կենտրոնացած է գիտության վրա։
  • Ջոնանգ(պա)։ Այս ուղղությունն առաջացել է 12-րդ դարում, սակայն լայն ճանաչում է ստացել Սակյա դպրոցի ներկայացուցիչ, վանական Դոլպոպա Շերաբ Գյալցենի շնորհիվ։ Այս ուղղությունը վերացել է 17-րդ դարի վերջում Դալայ լամա V-ի կողմից, ով այն բռնի կերպով միացրել է Գելուգ ուղղությանը։ Այդ պատճառով էլ տիբեթագետները մեծ զարմանք ապրեցին, երբ պարզեցին մի քանի վանքեր, որոնք դեռևս ակտիվ են պահում այս ուղղությունը. դրանցից է Ցանգվա վանքը, որը գտնվում է Սիչուանում։ Հետագայում գտնվել են նմանատիպ ևս 40 վանքեր՝ 5000 վանականներով։ Ջոնանգ ուղղության աջակիցներից մեկը Դալայ Լամա XIV-ն է։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քրիստոնյաները, որ հասել են Տիբեթ, եղել են նեստորականները, որոնցից տարբեր արձանագրություններ են հայտնաբերվել Տիբեթում։ Քրիստոնյաները ներկա են եղել Մունկե խանի կայսերական ճամբարում, որտեղ 1256 թվականին բանավեճեր են վարելԿարմա Պակշիի՝ Կարմա Կագյու ուղղության ղեկավարի հետ[112][113]։ Դեսիդերին, ով 1716 թվականին հասել է Լհասա, նշում էր, որ այնտեղ հանդիպել է հայ և ռուս վաճառականների[114]։ 17-18-րդ դարերում Եվրոպայից Տիբեթ են գալիս հռոմեացի կաթոլիկ ճիզվիտները և կապուչինները։ Պորտուգալացի ճիզվիտ միսիոներներ Անտոնիո դե Անդրադեն և Միգել Մարկեսն առաջին անգամ 1624 թվականին հասան Արևմտյան Տիբեթի Գելու թագավորություն, որտեղ նրանց դիմավորեց արքայական ընտանիքը և թույլ տվեց հետագայում այնտեղ եկեղեցի կառուցել[115][116]։ Մինչև 1627 թվականը Գելուում արդեն կային հարյուրավոր կրոնափոխներ[117]։ Հետագայում քրիստոնեությունը տարածվեց նաև Ռուդոկում, Լադակհում և Ծանի թագավորությունում, որտեղ 1626 թվականին Անդրադեն ճիզվիտական կենտրոն է հիմնում[118]։ 1661 թվականին մեկ այլ ճիզվիտ՝ Յոհանն Գրյուբերը, Ցինհայի Սինին քաղաքից անցավ Լհասա, այնտեղ մնաց մեկ ամիս և տեղափոխվեց Նեպալ[119]։ Նրան հետևեցին մի շարք այլ ճիզվիտներ, ովքեր ավելի ուշ Լհասայում եկեղեցի կառուցեցին։ Մինչև 1745 թվականը քրիստոնեությունը Տիբեթում օգտագործել են որոշ տիբեթցի վանականներ և Կարմապա աղանդի լամաները՝ Գելուգպա ուղղության ազդեցությունը հակազդելու համար, որից հետո բոլոր միսիորներները վտարվեցին Լամայի պահանջով[120][121][122][123][124][125]։ 1877 թվականին բողոքական Ջեյմս Քեմերոնը Չինաստանից անցավ Սիչուանի տիբեթական ինքնավար հատվածներ և տիբեթցիներին ծանոթացրեց Ավետարանի հետ։ 20-րդ դարի սկզբին Յուննանի տիբեթական ինքնավար հատվածներում լիսու, յի և նու ժողովուրդներից մեծաթիվ մարդիկ դարձան քրիստոնյա։ 1949 թվականից սկսած Չինաստանում արգելվեց հոգեորսությունը։ Սակայն տարբեր տվյալներով՝ 2013 թվականի դրությամբ Տիբեթում դեռ կային բազում ակտիվ միսիոներներ, ովքեր գործում էին Չինաստանի կառավարության լուռ համաձայնությամբ, ովքեր քրիստոներությունը համարում էին տիբեթական բուդդայականությանը հակակշիռ[126]։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանները ապրել են Տիբեթում սկսած 8-9-րդ դարերից։ Տիբեթական քաղաքներում կան մուսուլմանների փոքր համայնքներ, որոնք կոչվում են կաչե, և որոնց հետնորդները գալիս են երեք հիմնական շրջաններից՝ Քաշմիրից, Լադակհից և Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներից։ Տիբեթի վրա իսլամի ազդեցությունը որոշ չափով եկել է նաև Պարսկաստանից։ Մուսուլման սուֆի Ալի Համդանին իսլամ է քարոզել Բալթիստանի շրջանում, որն այդ ժամանակ հայտնի էր որպես Փոքր Տիբեթ։ Հենց դա էլ պատճառ է դարձել, որ Բալթիստանի ժողովուրդը ցանկակա առանձնանալ հիմնական Տիբեթի կազմից։ 1959 թվականին մի խումբ տիբեցիներ դիմեցին՝ ստանալու հնդկական անձանգիր՝ հաշվի առնելով Քաշմիրի հետ ունեցած իրենց պատմական արմատները, և դրանից հետո Հնդաստանի կառավարությունը բոլոր տիբեթցիներին հռչակեց Հնդաստանի քաղաքացիներ[127]։ Տիբեթում ապրել և ապրում են այլ մուսուլման ժողովուրդներ ևս, որոնցից են բոնան, սալար, հուեյ ժողովուրդները։ Տիբեթում կա նաև չինացի մուսուլմանների փոքր համայնք, որոնց նախնիները սերում են վերոնշյալ հուեյ ժողովրդից։

Տիբեթը ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջւն շրջանում նկարահանվել են մի շարք ֆիլմեր Տիբեթի մասին, որոնցից ամենահայտնիներից են Բրեդ Փիթի մասնակցությամբ «Յոթ տարի Տիբեթում» և Մարտին Սկորսեզեի «Կունդուն» ֆիլմերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Սամսաարան», «Միլարեպան», «Հիմալայը». վերջինս նկարահանվել է տիբեթցի դերասանների մասնակցությամբ, իսկ նկարահանումներն էլ ընթացել են Տիբեթում և Նեպալում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920-ական թվականներին Տիբեթում գործում էր հարկ՝ քթի և ականջների համար։
  • 2001-2006 թվականներին Տիբեթում կառուցվեց Հոլմուդ-Լհասա երկաթգիծը, որի 969 կիլոմետրը (ընդհանուր 1142 կմ) անցնում է ծովի մակերևույթից ավելի քան 4000 մետր բարձրությունով, իսկ որոշ անցումներ՝ նույնիսկ 5000 մետր և ավելի։ Բարձրադիր հատվածներում գնացքի ուղևորներին մատակարարվում է թթվածին, ինչպես օդափոխման համակարգի, այնպես էլ յուրաքանչյուր նստատեղում անհատական մոտեցման միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • An Explorer's Adventures in Tibet by Arnold Henry Savage Landor
  • Bell, Charles (1924). Tibet: Past & Present. Oxford: Clarendon Press.
  • Dowman, Keith (1988). The Power-Places of Central Tibet: The Pilgrim's Guide. Routledge & Kegan Paul. London, 0-7102-1370-0. New York, 0-14-019118-6.
  • Feigon, Lee. (1998). Demystifying Tibet: unlocking the secrets of the land of the snows. Chicago: Ivan R. Dee. 1-56663-196-3. 1996 hardback, 1-56663-089-4
  • Gyatso, Palden (1997). The Autobiography of a Tibetan Monk. Grove Press. NY, NY. 0-8021-3574-9
  • Human Rights in China: China, Minority Exclusion, Marginalization and Rising Tensions, London, Minority Rights Group International, 2007
  • Le Sueur, Alec (2013). The Hotel on the Roof of the World – Five Years in Tibet. Chichester: Summersdale. 978-1-84024-199-0. Oakland: RDR Books. 978-1-57143-101-1
  • McKay, Alex (1997). Tibet and the British Raj: The Frontier Cadre 1904–1947. London: Curzon. 0-7007-0627-5.
  • Norbu, Thubten Jigme; Turnbull, Colin (1968). Tibet: Its History, Religion and People. Reprint: Penguin Books (1987).
  • Pachen, Ani; Donnely, Adelaide (2000). Sorrow Mountain: The Journey of a Tibetan Warrior Nun. Kodansha America, Inc. 1-56836-294-3.
  • Petech, Luciano (1997). China and Tibet in the Early XVIIIth Century: History of the Establishment of Chinese Protectorate in Tibet. T'oung Pao Monographies, Brill Academic Publishers, 90-04-03442-0.
  • Rabgey, Tashi; Sharlho, Tseten Wangchuk (2004). Sino-Tibetan Dialogue in the Post-Mao Era: Lessons and Prospects (PDF). Washington: East-West Center. ISBN 978-1-932728-22-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  • Samuel, Geoffrey (1993). Civilized Shamans: Buddhism in Tibetan Societies. Smithsonian 1-56098-231-4.
  • Schell, Orville (2000). Virtual Tibet: Searching for Shangri-La from the Himalayas to Hollywood. Henry Holt. 0-8050-4381-0.
  • Smith, Warren W. (1996). History of Tibet: Nationalism and Self-determination. Boulder, CO: Westview Press. ISBN 978-0-8133-3155-3.
  • Smith, Warren W. (2004). China's Policy on Tibetan Autonomy – EWC Working Papers No. 2 (PDF). Washington: East-West Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  • Smith, Warren W. (2008). China's Tibet?: Autonomy or Assimilation. Rowman & Littlefield Publishers. ISBN 978-0-7425-3989-1.
  • Sperling, Elliot (2004). The Tibet-China Conflict: History and Polemics (PDF). Washington: East-West Center. ISBN 978-1-932728-13-2. ISSN 1547-1330. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին. – (online version)
  • Thurman, Robert (2002). Robert Thurman on Tibet. DVD. ASIN B00005Y722.
  • Van Walt van Praag, Michael C. (1987). The Status of Tibet: History, Rights, and Prospects in International Law. Boulder, Colorado: Westview Press.
  • Wilby, Sorrel (1988). Journey Across Tibet: A Young Woman's 1,900-mile (3,060 km) Trek Across the Rooftop of the World. Contemporary Books. 0-8092-4608-2.
  • Wilson, Brandon (2004). Yak Butter Blues: A Tibetan Trek of Faith. Pilgrim's Tales. 0-9770536-6-0, 0-9770536-7-9. (second edition 2005)
  • Wang Jiawei (2000). The Historical Status of China's Tibet. 7-80113-304-8.
  • Tibet wasn't always ours, says Chinese scholar by Venkatesan Vembu, Daily News & Analysis, February 22, 2007
  • Wylie, Turrell V. "The First Mongol Conquest of Tibet Reinterpreted", Harvard Journal of Asiatic Studies (Volume 37, Number 1, June 1977)
  • Zenz, Adrian (2014). Tibetanness under Threat? Neo-Integrationism, Minority Education and Career Strategies in Qinghai, P.R. China. Global Oriental. ISBN 9789004257962.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wittke, J.H. (2010 թ․ փետրվարի 24). «Geology of the Tibetan Plateau». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.(անգլ.)
  2. Goldstein, Melvyn, C.,Change, Conflict and Continuity among a Community of Nomadic Pastoralist: A Case Study from Western Tibet, 1950–1990, 1994: "What is Tibet? – Fact and Fancy", էջ 76–87
  3. Clark, Gregory, "In fear of China", 1969, saying: ' Tibet, although enjoying independence at certain periods of its history, had never been recognised by any single foreign power as an independent state. The closest it has ever come to such recognition was the British formula of 1943: suzerainty, combined with autonomy and the right to enter into diplomatic relations. '
  4. «Q&A: China and the Tibetans». BBC News (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  5. Lee, Peter (2011 թ․ մայիսի 7). «Tibet's only hope lies within». The Asia Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին. «Robin [alias of a young Tibetan in Qinghai] described the region as a cauldron of tension. Tibetans still were infuriated by numerous arrests in the wake of the 2008 protests. But local Tibetans had not organized themselves. 'They are very angry at the Chinese government and the Chinese people,' Robin said. 'But they have no idea what to do. There is no leader. When a leader appears and somebody helps out they will all join.' We ... heard tale after tale of civil disobedience in outlying hamlets. In one village, Tibetans burned their Chinese flags and hoisted the banned Tibetan Snow Lion flag instead. Authorities ... detained nine villagers ... One nomad ... said 'After I die ... my sons and grandsons will remember. They will hate the government.'»
  6. «Bon». ReligionFacts (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  7. Beckwith (1987), էջ 7
  8. Dr. Elliot Sperling. «Tubote, Tibet, and the Power of Naming». Tibetan Political Review. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  9. The word "Tibet" was used in the context of the first British mission to this country under George Bogle in 1774. See Clements R. Markham (ede.): Narratives of the Mission of George Bogle to Tibet and the Journey of Thomas Manning to Lhasa, reprinted by Manjushri Publishing House, New Delhi, 1971 (first published in 1876)
  10. Behr, Wolfgang, (1994). "Stephan V. Beyer The Classical Tibetan Language (book review)", Oriens 34, էջ 558–559
  11. Kapstein 2006, էջ 19
  12. Kapstein 2006, էջ 22
  13. Jain, Arun Kumar (2009). Faith & Philosophy of Jainism. ISBN 9788178357232.
  14. 14,0 14,1 Zhao, M; Kong, QP; Wang, HW; Peng, MS; Xie, XD; Wang, WZ; Jiayang, Duan JG; Cai, MC; Zhao, SN; Cidanpingcuo, Tu YQ; Wu, SF; Yao, YG; Bandelt, HJ; Zhang, YP (2009). «Mitochondrial genome evidence reveals successful Late Paleolithic settlement on the Tibetan Plateau». Proc Natl Acad Sci U S A. 106 (50): 21230–21235. Bibcode:2009PNAS..10621230Z. doi:10.1073/pnas.0907844106. PMC 2795552. PMID 19955425.
  15. Karmey 2001, էջ 66ff
  16. Haarh, Erik: Extract from "The Yar Lun Dynasty", in: The History of Tibet, ed. Alex McKay, Vol. 1, London 2003, էջ 147; Richardson, Hugh: The Origin of the Tibetan Kingdom, in: The History of Tibet, ed. Alex McKay, Vol. 1, London 2003, էջ 159 (and list of kings էջ 166-167).
  17. Forbes, Andrew ; Henley, David (2011). 'The First Tibetan Empire' in: China's Ancient Tea Horse Road. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN: B005DQV7Q2
  18. Beckwith 1987, էջ 146
  19. Marks, Thomas A. (1978). "Nanchao and Tibet in South-western China and Central Asia." The Tibet Journal. Vol. 3, No. 4. Winter 1978, էջ 13–16.
  20. 'A Corpus of Early Tibetan Inscriptions. H. E. Richardson. Royal Asiatic Society (1985), էջ 106–43. 0-947593-00-4.
  21. 21,0 21,1 21,2 Dawa Norbu. China's Tibet Policy, pp. 139. Psychology Press.
  22. Wylie. էջ 104։ 'To counterbalance the political power of the lama, Khubilai appointed civil administrators at the Sa-skya to supervise the mongol regency.'
  23. Rossabi 1983, էջ 194
  24. Norbu, Dawa (2001) էջ 57
  25. Laird 2006, էջ 142–143
  26. Wang Jiawei, "The Historical Status of China's Tibet", 2000, էջ 162–6.
  27. Kychanov, E.I. and Melnichenko, B.I. Istoriya Tibeta s drevneishikh vremen do nashikh dnei [History of Tibet since Ancient Times to Present]. Moscow: Russian Acad. Sci. Publ., էջ 89-92
  28. Goldstein 1997, էջ 18
  29. Goldstein 1997, էջ 19
  30. Goldstein 1997, էջ 20
  31. The Sino-Indian Border Disputes, by Alfred P. Rubin, The International and Comparative Law Quarterly, Vol. 9, No. 1. (Jan., 1960), էջ 96–125.
  32. Goldstein 1989, pg. 44
  33. Goldstein 1997, pg. 22
  34. Brunnert, H. S. and Hagelstrom, V. V. _Present Day Political Organization of China_, Shanghai, 1912. էջ 467.
  35. Stas Bekman: stas (at) stason.org. «What was Tibet's status during China's Qing dynasty (1644–1912)?». Stason.org. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  36. The Cambridge History of China, vol10, էջ 407
  37. Teltscher 2006, էջ 57
  38. Smith 1996, էջ 154–6
  39. Interview: British invasions probed as root cause of Tibetan separatism_English_Xinhua Արխիվացված 2012-07-16 Wayback Machine. News.xinhuanet.com (2008-04-06). Retrieved on 2020-05-22.
  40. The British invasion of Tibet. Արխիվացված 2015-09-09 Wayback Machine Retrieved on 2020-05-22.
  41. Mayhew, Bradley and Michael Kohn. (2005). Tibet, էջ 32. Lonely Planet Publications. 1-74059-523-8.
  42. Shakya 1999, էջ 5
  43. 43,0 43,1 43,2 43,3 Tibet since 1900, https://www.britannica.com/place/Tibet
  44. Neville Maxwell (2011 թ․ փետրվարի 12). «The Pre-history of the Sino-Indian Border Dispute: A Note». Mainstream Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  45. Calvin, James Barnard (1984 թ․ ապրիլ). «The China-India Border War». Marine Corps Command and Staff College. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  46. Кычанов, Мельниченко, 2005, էջ 227, 229.
  47. Goldstein M.C. A History of Modern Tibet, v. 2. The Calm Before the Storm: 1951—1955. — էջ 99.
  48. 48,0 48,1 Tibet // The Columbia Encyclopedia, 6th ed., 2012.
  49. Powers, Templeman, 2012, «Since the Chinese occupation, no Tibetan has ever been given real power, all senior positions have been held by non-Tibetan members of the Chinese Communist Party (CCP)», էջ 131
  50. Michael Parenti. Friendly Feudalism: The Tibet Myth
  51. «Notes for DCI briefing of Senate Foreign Relations Committee on 28 April 1959» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից հունվարի23, 2017-ին. Վերցված է 2020 թ․ Մայիսի 26-ին.
  52. Rossabi, Morris (2005). «An Overview of Sino-Tibetan Relations». Governing China's Multiethnic Frontiers. University of Washington Press. էջ 197.
  53. «World Directory of Minorities and Indigenous Peoples – China : Tibetans». Minority Rights Group International. 2008 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  54. Boyle, Kevin; Sheen, Juliet (2003). Freedom of religion and belief: a world report. Routledge. ISBN 978-0415159777.
  55. Bank, David; Leyden, Peter (1990 թ․ հունվար). «As Tibet Goes...». Mother Jones. Vol. 15, no. 1. ISSN 0362-8841.
  56. «Далай-лама отказался от сепаратизма». Газета «Коммерсантъ», № 44 (3128). 2005 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  57. Клинов А. С. Политический статус Тибета и позиция ведущих мировых держав, 1914 г. — конец XX в. Автореферат докторской диссертации. — Краснодар, 2001.
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 58,5 58,6 58,7 58,8 Tibet // Britannica
  59. Лэгчоэ: учреждение Дня освобождения тибетцев от крепостного рабства имеет важное значение Արխիվացված 2011-05-19 Wayback Machine // Жэньминь Жибао, հունվարի 19, 2009
  60. Tibet // Britannica
    «public opinion outside China (especially in the West) has tended to take the side of Tibet as an independent (or at least highly autonomous) entity»
  61. Goldstein M.C. 1999. The Snow Lion and the Dragon. University of California Press, էջ 119
  62. European Parliament Resolution on Panchen Lama
  63. Summary of a report on Tibet: submitted to the International Commission of Jurists Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, включает резолюцию Комиссии
  64. Kerry Dumbaugh, Tibet: Problems, Prospects, and U.S. Policy, 2008, էջ 26-28
  65. United States Congress, Sec. 536. Reporting requirements on occupied Tibet Foreign Relations Authorization Act, Fiscal Years 1994 and 1995 էջ 100,148
  66. «The Water Tower Function of the Tibetan Autonomous Region». Futurewater.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  67. «China to spend record amount on Tibetan water projects». English.people.com.cn. 2011 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  68. «Leadership shake-up in China's Tibet: state media». France: France 24. Agence France-Presse. 2010 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  69. Travels in Central Asia by Meer Izzut-oollah in the Years 1812–13. Translated by Captain Henderson. Calcutta, 1872, p. 15.
  70. «Tibet Environmental Watch – Development». Tew.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  71. Tsering, Tashi. «Globalization To Tibet» (PDF). Tibet Justice Center. էջ 9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  72. «China TIBET Tourism Bureau». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  73. Grunfeld 1996, էջ 224
  74. Xu Mingxu, "Intrugues and Devoutness", Brampton, էջ 134, 1-896745-95-4
  75. The 14th Dalai Lama affirmed that Tibetans within the TAR have never paid taxes to the Central People's Government, see Donnet, Pierre-Antoine, "Tibet mort ou vif", 1994, էջ 104 [Taiwan edition], 957-13-1040-9
  76. «Tibet's economy depends on Beijing». NPR News. 2002 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  77. Brown, Kerry (2014 թ․ հունվարի 11). «How Xi Can Solve The Tibet Problem». thediplomat.com. The Diplomat. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  78. Daniel Winkler (2008 թ․ նոյեմբեր). «Yartsa Gunbu (Cordyceps sinensis) and the Fungal Commodification of Tibet's Rural Economy». Economic Botany. 62 (3): 291–305. doi:10.1007/s12231-008-9038-3.
  79. «China opens world's highest railway». Australian Broadcasting Corporation. 2005 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 1-ին.
  80. «China completes railway to Tibet». BBC News. 2005 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  81. 81,0 81,1 «Valuable mineral deposits found along Tibet railroad route». New York Times. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  82. «Lhasa Economic & Technology Development Zone». RightSite.asia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  83. «Three economic and technological development zones established in Tibet». Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  84. «Population Transfer Programmes». Central Tibetan Administration. 2003. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  85. Кузьмин С. Л. Скрытый Тибет: история независимости и оккупации. С.-Петербург: изд. А. Терентьева, 2010
  86. «Tibet's population tops 3 million; 90% are Tibetans». Xinhua News Agency. 2011 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  87. Education/Literacy in Tibet
  88. И.Гарри. Буддизм и политика в тибетском районе КНР. էջ 210. Улан-Удэ, 2009.
  89. Tibetan population, May 2015, Toronto, https://tibetdata.org/projects/population/
  90. , Искусство Тибета, Всеобщая история искусств. Том 2. Под общей редакцией Б.В.Веймарна и Ю.Д.Колпинского, М., 1961, էջ 408,
  91. 91,0 91,1 , Powers, Templeman, Tibet, 2012, էջ 63
  92. Powers, Templeman, Tibet, 2012, էջ 64
  93. French R., http://www.encyclopedia.com/doc/1G2-3458001101.html Tibetans, Encyclopedia of World Cultures, 1996
  94. Тибетская литература Литературная энциклопедия, т.11, 1939
  95. Михайлов Дж. К., Васильченко E. B. Тибетская музыка // Энциклопедия Belcanto.ru
  96. Crossley-Holland, Peter. (1976). "The Ritual Music of Tibet." The Tibet Journal. Vol. 1, Nos. 3 & 4, Autumn 1976, էջ 47–53.
  97. Тибетская медицина, Большой Энциклопедический словарь, 2000
  98. 98,0 98,1 Огнева Е. Д., http://dhamma.ru/dict/dict-M.htm#23, Медицина тибетская, Буддизм: Словарь / Абаева Л. Л., Андросов В. П., Бакаева Э. П. и др, М., 1992
  99. Beér R., The Tibetan Astrological Diagram, The Encyclopedia of Tibetan Symbols and Motifs, Serindia Publications, Inc., 2004, էջ 115/368
  100. 100,0 100,1 100,2 Powers J., Templeman D.,Astrology, Historical Dictionary of Tibet, Scarecrow Press, 2012 էջ 123/832
  101. Schrempf M. Soundings in Tibetan Medicine: Anthropological and Historical Perspectives, BRILL, 2007, էջ 109/449
  102. Powers J., Templeman D., Historical Dictionary of Tibet, Scarecrow Press, 2012,417|, էջ 832
  103. Chiley Chudza:(西藏岁时节日民俗概述) A Brief Introduction of Tibet Seasonal Festival Folklore, Journal of Tibet University (Chinese version), 2007, էջ 26–32
  104. Edward Conze, A Short History of Buddhism, 1993, Oneworld
  105. 105,0 105,1 Tibetan monks: A controlled life {{Webarchive|url=https://web.archive.org/web/20090218083955/http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7307495.stm. BBC News. մարտի 20, 2008.
  106. Tibet During the Cultural Revolution Pictures from a Tibetan People's Liberation Army's officer Archived copy at the Library of Congress (May 5, 2010).
  107. The last of the Tibetans Los Angeles Times. մարտի 26, 2008. Արխիվացված (Date missing) Portuguese Web Archive
  108. TIBET'S BUDDHIST MONKS ENDURE TO REBUILD A PART OF THE PAST New York Times Published: հունիսի 14, 1987.
  109. Laird 2006, էջ 351, 352
  110. Goldstein Melvyn C., A History of Modern Tibet: Volume 2 The Calm before the Storm, 1951–1955, 2007, University of California Press, Berkeley, CA
  111. Avalokitesvara, Chenrezig
  112. Kapstein 2006, էջ 31, 71, 113
  113. Stein 1972, էջ 36, 77–78
  114. Françoise Pommaret, Françoise Pommaret-Imaeda (2003). Lhasa in the Seventeenth Century: The Capital of the Dalai Lamas Արխիվացված 2017-03-28 Wayback Machine. BRILL. p.159. 90-04-12866-2
  115. Graham Sanderg, The Exploration of Tibet: History and Particulars (Delhi: Cosmo Publications, 1973), pp. 23–26; Thomas Holdich, Tibet, The Mysterious (London: Alston Rivers, 1906), էջ 70.
  116. Sir Edward Maclagan, The Jesuits and The Great Mogul (London: Burns, Oates & Washbourne Ltd., 1932), էջ 344–345.
  117. Lettera del P. Alano Dos Anjos al Provinciale di Goa, 10 Novembre 1627, quoted from Wu Kunming, Zaoqi Chuanjiaoshi jin Zang Huodongshi (Beijing: Zhongguo Zangxue chubanshe, 1992), էջ 163.
  118. Extensively using Italian and Portuguese archival materials, Wu's work gives a detailed account of Cacella's activities in Tsang. See Zaoqi Chuanjiaoshi jin Zang Huodongshi, esp. chapter 5.
  119. Narratives of the Mission of George Bogle to Tibet, and of the Journey of Thomas Manning to Lhasa, էջ 295–302. Clements R. Markham. (1876). Reprint Cosmo Publications, New Delhi. 1989.
  120. «When Christianity and Lamaism Met: The Changing Fortunes of Early Western Missionaries in Tibet by Lin Hsiao-ting of Stanford University». Pacificrim.usfca.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  121. «BBC News Country Profiles Timeline: Tibet». 2009 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  122. Lettera del P. Antonio de Andrade. Giovanni de Oliveira. Alano Dos Anjos al Provinciale di Goa, 29 Agosto, 1627, quoted from Wu, Zaoqi Chuanjiaoshi jin Zang Huodongshi, էջ 196; Maclagan, The Jesuits and The Great Mogul, էջ 347–348.
  123. Cornelius Wessels, Early Jesuit Travellers in Central Asia, 1603–1721 (The Hague: Nijhoff, 1924), էջ 80–85.
  124. Maclagan, The Jesuits and The Great Mogul, էջ 349–352; Filippo De Filippi ed., An Account of Tibet, էջ 13–17.
  125. Relação da Missão do Reino de Uçangue Cabeça dos do Potente, Escrita pello P. João Cabral da Comp. de Jesu. fol. 1, quoted from Wu, Zaoqi Chuanjiaoshi jin Zang Huodongshi, էջ 294–297; Wang Yonghong, "Luelun Tianzhujiao zai Xizang di Zaoqi Huodong", Xizang Yanjiu, 1989, No. 3, էջ 62–63.
  126. Kaiman, Jonathan (2013 թ․ փետրվարի 21). «Going undercover, the evangelists taking Jesus to Tibet». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  127. Masood Butt, 'Muslims of Tibet' Արխիվացված 2006-09-10 Wayback Machine, The Office of Tibet, January/February 1994