Լոսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոսար
Gumpa.jpg
Գումպա պար

Տիբեթյան նոր տարի կամ Լոսար ՝ (տիբ. ལོ་གསར་, "new year"[1]) տոն, որը շարժական է և նշվում է գեղեցիկ ավանդույթով և տարբեր ժամանակահատվածներում՝ կախված գտնվելու վայրից (Տիբեթ, Նեպալ, Բութան) [2][3] ։ Տոնը նոր տարվա փառատոն է և նշվում է Տիբեթյան լուսնային օրացույցի առաջին օրը, որն էլ ըստ Գրիգորյան օրացույցի՝ համապատասխանում է փետրվար կամ մարտ ամիսներին։ Համաձայն Տիբեթյան օրացույցի՝ 2018 թվականի սկիզբը համարվում է փետրվարի 16-18-ը[4]։

Նեպալում տոնակատարությունը կոչվում է Լոչար (անգլ.՝ Lhochhar) և տոնում են ավելի քան ութ շաբաթ շուտ, քան Տիբեթյան նոր տարին [5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսար տոնակատարություն, 1938

Տիբեթում Լոսարը ազդարարում է բուդդիզմի ժամանումը և Բոն ծիսակարգի իր արմատներն ունի, որտեղ առկա է ձմռանը խնկարկելու սովորույթը։ Տիբեթյան իններորդ թագավորության ժամանակ, Փյուդ Գանգյալ (617-698) թագավորի օրոք, այս տոնը միավորվել է Լոսարի փառատոնի հետ[6]։

Դալայ լամա XIV-ը՝ տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդը, Լոսարի տոնակատարության մեջ կարևոր դերակատարում է ունեցել[7]։

Լոսարի՝ տիբեթյան տոնակատարության ժամանակ շամպայնով չեն դիմավորում ամանորը, այլ երախտագիտության ծիսակատարություն են կատարում։ Նվիրաբերություն են անում ջրային ոգիներին, բնության ոգիներին, քանի որ նրանց ուղիները կապված են բնության հիմնական տարրերի՝ կրակի, ջրի, օդի, հողի հետ[8]։

Սովորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսարի տոնը նշվում է 15 օր և հիմնական տոնակատարությունները տեղի են ունենում առաջին երեք օրերի ընթացքում։ Լոսարի առաջին օրը չհանգկոլ կոչվեղ խմիչք են խմում, որը Տիբեթյան գարեջրի բաղադրությամբ է պատրաստվում։ Լոսարի երկրորդ օրը հայտնի է որպես թագավորի Լոսար անվամբ: Լոսարի ավանդույթը շարունակվում է Փհուրբա կամ Կիլա դաշույնի կիրառմամբ, որը հնգօրյա ծիսական արարողակարգ է, որտեղ դաշույնն օգտագործվում է չարքերին քշելու համար: Քանի որ Ույղուրներն ընդունել էին չինական օրացույցը, իսկ մոնղոլներներն ու տիբեթցիները Ույղուրների օրացույցը, Լոսարը նշվում է Չինաստանի և մոնղոլական Նոր տարվա միևնույն օրը։ Սակայն Լոսարի ավանդույթները Տիբեթի համար եզակի են և նախկինում ունեցել են հնդկական և չինական ազդեցություններ: Սկզբում Լոսարի հին տոնակատարությունները տեղի են ունեցել միայն ձմեռային արևադարձի ժամանակ, այնուհետև տեղափոխվել է այն՝ Բուդդիզմի Գելուգի դպրոցի ղեկավարի կողմից, չինական և մոնղոլական Նոր տարվա համընկնման պատճառով[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Galdan Namchot
  • Lunar New Year
  • Nepali calendar
  • Tibetan astrology
  • Tibetan calendar
  • Chinese New Year (Spring Festival)
  • Korean New Year (Seollal)
  • Japanese New Year (Shōgatsu)
  • Mongolian New Year (Tsagaan Sar)
  • Vietnamese New Year (Tết)
  • Burmese New Year (Thingyan)
  • Cambodian New Year (Chaul Chnam Thmey)
  • Lao New Year (Pii Mai)
  • Sri Lankan New Year (Aluth Avuruddu)
  • Thai New Year (Songkran)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William D. Crump, "Losar" in Encyclopedia of New Year's Holidays Worldwide (McFarland & Co.: 2008), pp. 237-38.
  2. «Buddhism: Losar»։ BBC։ September 8, 2004 
  3. William D. Crump, Encyclopedia of New Year's Holidays Worldwide (McFarland & Co.: 2008), pp. 237: ""Different traditions have observed Losar on different dates."
  4. https://www.google.com/searchei=DNU_WvDeK4PGmQGEjqaIAw&q=Losar+2018&oq=Losar+2018&gs_l=psyab.3..0l3.10631.11240.0.11623.5.5.0.0.0.0.90.395.5.5.0....0...1c.1.64.psy-ab..0.5.392...0i67k1j0i22i30k1.0.Jttk7jiUiVg
  5. Tibetan Borderlands: PIATS 2003: Proceedings of the International Association of Tibetan Studies, Oxford, 2003, p. 121: "Yet though their Lhochhar is observed about eight weeks earlier than the Tibetan Losar, the festival is clearly borrowed, and their practice of Buddhism comes increasingly in a Tibetan idiom."
  6. William D. Crump, "Losar" in Encyclopedia of New Year's Holidays Worldwide (McFarland & Co.: 2008), pp. 237-38.
  7. Gyatso, Tenzin (1988). Freedom in Exile: the Autobiography of the Dalai Lama of Tibet (rev. ed.: Abacus Books, London. ISBN 0-349-11111-1
  8. Tenzin Wangyal Rinpoche (2002). Healing with Form, Energy, and Light. Ithaca, New York: Snow Lion Publications. ISBN 1-55939-176-6
  9. Hastings, James (2003). Encyclopedia of Religion and Ethics, Part 10. Kessinger Publishing. p. 892. ISBN 9780766136823.