Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ(տիբեթերեն՝ མཚོ་བོད་ལྕགས་ལམ།) - աշխարհի ամենաբարձրլեռնային և ամենաերկար երկաթգիծը [1], որը միավորում է Ցինհայ մարզի վարչական կենտրոն՝ Սինինը և Տիբեթի ինքնավար մարզի վարչական կենտրոն՝ Լհասան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինհայ-Տիբեթ երկաթուղին բացվել է 2006 թվականի հուլիսի 1-ին։ Երկաթուղու ամենավերին կետը՝ Տանգգուլի լեռնանցքը, գտնվում է ծովի մակերևույթից 5072 մետր բարձրության վրա, երկարությունը մոտ 1100 կմ է։ Արդիականության հրաշալիք գնացքի հպարտության առարկան թթվածնային դիմակներով ապահովված վագոններն են, քանի որ օդը շատ է նոսրանում, երբ գնացքը հասնում է լեռներին։ Եթե այդ հատվածում ուղևորներին թթվածին չմատակարարվի, բարձրության պատճառով կարող է նրանց մոտ նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջանալ։

Չինաստանի «Երկնային գնացքը» Ցինհայի երկաթգծով Պեկինից մինչև Լհասա ճամփորդություն է կատարում 2 օրում (48 ժամում)՝ հետևում թողնելով յակերին և վիթերին, սլանալով ամպերով ծածկված Տիբեթի լեռնաշղթայի միջով մի այնպիսի ապշեցուցիչ երթուղով, որի շնորհիվ այն արժանացել է աշխարհի ամենաբարձր երկաթգծի տիտղոսին։ Այդ ուղևորության ընթացքում գնացքը տեղափոխում է ավելի քան հինգ հազար մարդու։ Այս տարածաշրջանը հայտնի է իր ցուրտ կլիմայի, նոսրացած օդի և հաճախակի երկրաշարժերի առանձնահատկություններով, այդ իսկ պատճառով հեշտ չի եղել շինարարների ու ինժեներների համար դրա կառուցումը։ Երկաթուղային գծերը կառուցվել են չափազանց անկայուն բնահողի վրա, ռելսերի տակ սառեցված օդի և հեղուկ ազոտի խողովակներ են տեղադրվել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանվի միատեսակ ցածր ջերմաստիճանը։ Որոշ հատվածներում ռելսուղին ունի գետինը սառեցնող նորարարական համակարգ, որը խիստ կարևոր է հավերժական սառույցներով պատված տունդրայի՝ երկաթուղին վտանգավոր դարձնող հալոցքային հոսքերից պաշտպանելու համար։

2006 թվականին 1100 կմ երկարությամբ երկաթուղին և գնացքները նոր շարժակազմով համալրելու համար չինական կառավարությունը ծախսեց մոտավորապես 4,5մլրդ. ԱՄՆ դոլար։ Այս բավականին բարձր գինը պայմանավորված էր հենց այն փաստով, որ երկաթգծի ճանապարհի մեծ մասն անցնում է լեռնանցքներով ու խորխորատներով, իսկ որոշ հատվածներ կառուցված են հավերժական սառույցներով պատված վայրերում։ Երկաթգիծն ունի 675 կամուրջ։

Կայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլմուդ տեղամասում Լհասան ունի 45 կայարաններ, նախատեսվում է ևս 13-ը[2]։ 38 կայարանները չունեն սպասարկող անձնակազմ և ղեկավարվում են քաղաքային շրջան Սինինի կենտրոնից։

QingZang Railway.png

Գոլմուդ
Նանշանկոու
Գանլուն
Նայջ-Թալ (Նաչիտայ)
Սյաոնանչուան
Յույչժուֆեն
Վանկուն
Բուդունցյուան
Չումար (Չումաերխե)
Ուդաոլյան
Սյուշույխե
Ցզյանկեդուն
Ժիաչիցյույ
Ուլան-Մոււռեն (Տոտոխե)
Տունտյանխե
Յանշիպին
Բուցյանգե
Տանգլա (станция)
Ձագյա-Ձանգբո (Չժանցզյացզանբու)
Տոցզյու
Ամդո (Անդո)
Ցոնագ (Ցոնահու)
Դիումա
Գանսյույ
Նագչու (Նացյույ)
Տոժու
Գուլու
Ումատան
Դամշունգ
Դամշունգ
Դանցյունգո
Յանգբաջեն (Յանբացզին)
Մասյան
Լհասա(Լասա-սի)
Լհասա (станция)
 Սովորական կայարաններ
 Կայարաններ՝ ճանաչողական կետերով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://russian.people.com.cn/31521/6281847.html10(չաշխատող հղում) важных событий, имевших место в Китае со времени 16-го съезда КПК
  2. http://news.sina.com.cn/c/2006-07-01/193210306837.shtml连线青藏铁路总设计师:沿途尚预留13个车站_新闻中心_新浪网

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)