Շիգաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շիգաձե
չինարեն՝ 日喀则市
տիբեթերեն՝ གཞིས་ཀ་རྩེ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՍամդրուբցե, Նամլինգ, Գյանգձե, Տինգրի, Սակյա, Լհաձե, Նգամրինգ, Շետոնգմյոն, Բենանգ, Ռինբունգ, Կանգմար, Դինգյե, Ջոնգբա, Չոմո, Գյիրոնգ, Նյալամ, Սագա և Գամբա
Մակերես179 902,6 կմ²
Բնակչություն798 153 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0892
Փոստային դասիչ857000
Ավտոմոբիլային կոդ藏D
Պաշտոնական կայքrkzw.cn
Շիգաձե (Չինաստան)##
Շիգաձե (Չինաստան)

Շիգաձե (հնացած՝ Շիգատզե, Ժիկացզե, Շիգացզե, Շիխացզե, տիբեթերեն՝ གཞིས་ཀ་རྩེ་, չինարեն՝ 日喀则, փինյին՝ Rìkāzé, Պալլադիի տառադարձության համակարգ՝ Жикацзэ), քաղաքային օկրուգ Տիբեթի ինքնավար շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ու-Ցանգ պատմական տարածքի մի մասն է։

1959 թվականին կազմավորվել են Շիգաձեի (日喀则专区) և Գյանգձեի (江孜专区) հատուկ մարզերը։ 1964 թվականին Գյանգձեի հատուկ մարզը բռնակցվել է Շիգաձեին։ 1970 թվականին Շիգաձեի հատուկ մարզը վերանվանվել է Շիգաձե օկրուգ.

2014 թվականին Շիգաձե օկրուգը վերափոխվել է քաղաքային օկրուգի։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգաձե օկրուգը բաժանված է 1 քաղաքային ենթակայության շրջանի և 17 գավառների։

Քարտեզ
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Տիբեթերեն Վայլի Բնակչություն (2003) Մակերես (կմ²) Բնակչության խտություն
(/կմ²)
1 Շրջան Սամդրուբցե 桑珠孜区 Sāngzhūzī qū བསམ་འགྲུབ་རྩེ་ཆུས། bsam ’grub rtse 90000 3654 25
2 Գավառ Նամլինգ 南木林县 Nánmùlín xiàn རྣམ་གླིང་རྫོང་ rnam gling rdzong 70000 8113 9
3 Գավառ Գյանգձե 江孜县 Jiāngzī xiàn རྒྱལ་རྩེ་རྫོང་ rgyal rtse rdzong 60000 3859 16
4 Գավառ Տինգրի 定日县 Dìngrì xiàn དིང་རི་རྫོང་ ding ri rdzong 50000 13859 4
5 Գավառ Սակյա 萨迦县 Sàjiā xiàn ས་སྐྱ་རྫོང་ sa skya rdzong 40000 7510 5
6 Գավառ Լհաձե 拉孜县 Lāzī xiàn ལྷ་རྩེ་རྫོང་ lha rtse rdzong 50000 4505 11
7 Գավառ Նգամրինգ 昂仁县 Ángrén xiàn ངམ་རིང་རྫོང་ ngam ring rdzong 50000 20105 2
8 Գավառ Շետոնգմյոն 谢通门县 Xiètōngmén xiàn བཞད་མཐོང་སྨོན་རྫོང་ bzhad mthong smon rdzong 40000 13960 3
9 Գավառ Բենանգ 白朗县 Báilǎng xiàn པ་སྣམ་རྫོང་ pa snam rdzong 40000 2806 14
10 Գավառ Ռինբունգ 仁布县 Rénbù xiàn རིན་སྤུངས་རྫོང་ rin spungs rdzong 30000 2123 14
11 Գավառ Կանգմար 康马县 Kāngmǎ xiàn ཁང་དམར་རྫོང་ khang dmar rdzong 20000 6165 3
12 Գավառ Դինգյե 定结县 Dìngjié xiàn གདིང་སྐྱེས་རྫོང་ gding skyes rdzong 20000 5816 3
13 Գավառ Ջոնգբա 仲巴县 Zhòngbā xiàn འབྲོང་པ་རྫོང་ 'brong pa rdzong 10000 43594 0
14 Գավառ Չոմո 亚东县 Yàdōng xiàn གྲོ་མོ་རྫོང་ gro mo rdzong 10000 4306 2
15 Գավառ Գյիրոնգ 吉隆县 Jílóng xiàn སྐྱིད་གྲོང་རྫོང་ skyid grong rdzong 10000 9009 1
16 Գավառ Նյալամ 聂拉木县 Nièlāmù xiàn གཉའ་ལམ་རྫོང་ gnya' lam rdzong 10000 7903 1
17 Գավառ Սագա 萨嘎县 Sàgā xiàn ས་དགའ་རྫོང་ sa dga' rdzong 10000 12411 1
18 Գավառ Գամբա 岗巴县 Gǎngbā xiàn གམ་པ་རྫོང་ gam pa rdzong 10000 3936 3

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյանգձեն հայտնի է իր մեծ վանքով և վերակառուցված բերդով (ձոնգ)։

Այն տարածքում, որտեղ գտնվում է Շիգաձեն, կան մշակութային, պատմական և կրոնական նշանակություն ունեցող շատ վանքեր, մասնավորապես Սակյա վանքը համանուն գավառում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերաղի Չաբյեր-Ցակա լիճը գտնվում է Շիգաձեում, որը լիթիումի ամենամեծ աղբյուրն է ողջ Չինաստանում[2]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լհասա-Շիգաձե երկաթուղին միացնում է Սամդրուբցե և Լհասա կայարանները, այնուհետև Ցինհայ-Տիբեթ երկաթգծով միանում է մնացած Չինաստանի հետ։ Շիգաձեից Լհասա ողջ ճանապարհը տևում է երեք ժամ։

Ժամանակացույցը կազմված է այնպես, որ մեկ օրում կարելի է ուղևորվել Լհասա և վերադառնալ[3]։

Օդային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգաձեի խաղաղության օդանավակայանը բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 30-ին։ Օդանավակայանը գտնվում է Ցզյանդան ավանում՝ 3782 մ բարձրության և Սամդրուբցեից 43 կմ հեռավորության վրա[4]։ 2020 թվականից օդանավակայանն ունակ է ընդունելու տարեկան 230 հազար ուղևորի[5]։

Ճանապարհային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մայրուղիները Գոդաո 318-ն ու 219-ն են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգաձեն ունի խոնավ ցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում՝ Dwb):

Շիգաձեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
7.9
(46.2)
10.9
(51.6)
15.2
(59.4)
18.9
(66)
22.2
(72)
20.8
(69.4)
19.7
(67.5)
18.5
(65.3)
15.1
(59.2)
10.3
(50.5)
6.8
(44.2)
14.33
(57.78)
Միջին օրական °C (°F) −3.7
(25.3)
−0.8
(30.6)
2.8
(37)
7.3
(45.1)
11.0
(51.8)
14.9
(58.8)
14.7
(58.5)
13.9
(57)
12.1
(53.8)
6.9
(44.4)
1.0
(33.8)
−2.7
(27.1)
6.45
(43.6)
Միջին ցածր °C (°F) −13.0
(8.6)
−9.4
(15.1)
−5.3
(22.5)
−0.7
(30.7)
3.2
(37.8)
7.6
(45.7)
8.7
(47.7)
8.1
(46.6)
5.7
(42.3)
−1.2
(29.8)
−8.3
(17.1)
−12.2
(10)
−1.4
(29.49)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
2
(0.08)
3
(0.12)
15
(0.59)
60
(2.36)
129
(5.08)
146
(5.75)
58
(2.28)
7
(0.28)
2
(0.08)
0
(0)
422
(16.62)
աղբյուր: Climate-Data.org[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. www.enn.com https://www.enn.com/articles/33517. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. "Shigatse Travel" ChinaTour.net Արխիվացված 2015-08-16 Wikiwix
  4. 西藏第五个民用机场日喀则机场正式通航
  5. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Climate: Shigatse - Climate-Data.org». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիգաձե» հոդվածին։