Աքսայչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 35°7′ հս․ լ. 79°8′ ավ. ե. / 35.117° հս․. լ. 79.133° ավ. ե. / 35.117; 79.133

Չինաստանի և Հնդկաստանի սահմանը, Աքսայչինի ընդգծված տարածքով

Աքսայչին (չինարեն ավանդ. 阿克賽欽, հեշտ. 阿克赛钦 , պինին: Ākèsàiqīn, ույգ.՝ ак сай, հինդի՝ अकसाई चिन, ուրդու՝ اکسائی چن) , Չինաստանի, Պակիստանի և Հնդկաստանի սահմանին շրջան։ Տարածքը 42 685 կմ² (Ջամու և Քաշմիր նահանգի տարածքի մոտ 20 %-ը)[1]։ Չինաստանի վարչական տարածք է։ Հնդկաստանի և Չինաստանի միջև առկա են երկարամյա տարածքային վեճեր։ 1962 թվականին տարածքային վեճը վերածվել է չին-հնդկական սահմանային պատերազմի[2]։

Աքսայչինը (բառացի ույգուրերեն նշանակում է «սպիտակ ձորակ Չին») ընդարձակ բարձրադիր աղի անապատ է։ Գտնվում է ծովի մակերևույթից 5000 մ բարձրության վրա։ Աշխարհագրորեն Տիբեթյան լեռնաշխարհի մի մասն է։ Մշտական բնակավայրեր և բնակիչներ չկան։ Տեղումները շատ քիչ են, քանի որ մերձակա լեռները արգելում են օդային զանգվածների շարժին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Աքսայչինը Հիմալայան Լադաքխ թագավորության մասն է եղել, մինչև որ այն 19-րդ դարում գրավել է Քաշիմիրի իշխանությունը։ Հետո մտել է Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ՝ 1914 թվականի մարտի 24-ին Դելիում Տիբեթի և Բրիտանական Հնդկաստանի միջև գաղտնի նամակագրության միջոցով գծվել է Մակ-Մագոնի դեմարկացիոն գիծը։ Չինաստանը չէր ընդունում 1903-1904 թվականների Բրիտանա-Չինական պատերազմի ընթացքում առաջացած Տիբեթի անկախությունը և չընդունեց տվյալ համաձայնագիրը։

1962 թվականին չին-հնդկական սահմանային պատերազմ է սկսել։ Հնդկաստանը հայտնաբերել էր Չինաստանի կողմից վիճելի տարածքում կառուցվող ճանապարհ, որը հատել է Չինաստանի կողմից չընդունված Մակ-Մագոնի գիծը։ Տիբեթն ու Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը միացնող Չինական ազգային 219 մայրուղին անցնում էր Աքսայչինի Տյանշույհայ քաղաքով, որի պատճառով վերջինս ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Ճանապարհի մեծ մասը ծովի մակերևույթից 4000 մետրից բարջր է։

Google Earth-ի լանդշաֆտի մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիս ամսին Google Earth-ի արբանյակային լուսանկարում[3] հայտնաբերվել է Աքսայչինի արևելյան հատվածի և նրան հարող Տիբեթի շրջանների 500:1 մասշտաբի մոդել, որը գտնվում է Ինչուան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։ Մոդելի կոորդինատներն են՝ 38°16′ հս․ լ. 105°57′ ավ. ե. / 38.267° հս․. լ. 105.950° ավ. ե. / 38.267; 105.950։

900X700 մ չափերով մոդելը նույնական է Աքսայրինի լանդշաֆտի հետ[4] և շրջապատված է օժանդակ կառույցներով, դիտաաշտարակներով և զինվորական մեքենաներով։ Քանի որ նման մոդելավորումը օգտագործվում է զորավարժությունների համար, ապա տարբեր վարկածներ առաջ քաշվեցին։

Ըստ տեղական իշխանությունների մոդելը 1998-1999 թվականներին կառուցված տանկային հրաձգարան է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]