Գանդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանք
Գանդեն
དགའ་ལྡན
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Թեմգելուգ 
ՀիմնադիրՑոնգկապա
Հիմնադրման թվական1409 թվական
Վերջին վանահայրԳանդեն Տրիպա
Կարգավիճակգործող վանք
Քարտեզ
Քարտեզ

Գանդեն (տիբեթերեն དགའ་ལྡན, վայլի dga' ldan), վանք Տիբեթի Լհասա քաղաքից 47 կմ արևելք գտնվող Վանգբուր լեռան վրա, բուդդայական ամենամեծ վանքերից մեկը և Տիբեթական բուդդիզմի հայտնի գելուգ դպրոցի համալսարանը, ինչպես նաև ուխտատեղի։ Վանքի վանահայրն է Գանդեն Տրիպան՝ գելուգ դպրոցի պաշտոնական ղեկավարը։ «Գելուգ» անունը «Գանդեն լուգ» անվանման հապավումն է, որը նշանակում է «Գանդենի ավանդույթ»[1]։ Նախկինում Գանդենը եղել է երեք պետական մենաստաններից մեկը։ Գանդեն անունը տիբեթերեն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է Տուշիտա՝ Բուդդա Մայտրեի լեգենդար օթևանը։ Գտնվում է 4500 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդենը հիմնադրվել է 1409 թվականին Ցոնգկապայի աշակերտների կողմից, ով այստեղ է եկել իր աշակերտներից մեկի՝ Գենդուն Դուբի (1391-1474, հետմահու ճանաչվել է որպես Դալայ Լամա I) հետ։ Գենդուն Դուբը ևս երկու աշակերտի հանձնարարել է ղեկավարել շինարարությունը, իսկ վանքի հիմնական շինարարությունը ավարտվել է մեկ տարվա ընթացքում։ Մահից առաջ Ցոնգկապան իր գլխարկը և վանական թիկնոցը տվել է իր աշակերտ Գյալցաբ Դարմա Ռինչենին՝ խորհրդանշելով նրա նշանակումը որպես վանահայր[2]։

Ավելի ուշ Գանդենը, որը բաժանվել է երկու քոլեջների՝ Շարցե և Չժանգցե, վերածվել է հսկայական վանական համալիրի, որտեղ սովորել է մինչև չորս հազար վանական։ Երկուսն էլ համատեղում են սուտրայի և տանտրիզմի ուսումնասիրությունները։ Դասավանդման մեթոդները ներառում են անգիր, տրամաբանություն և բանավեճ։ Քոլեջները շնորհում են աստիճաններ տարբեր նվաճումների մակարդակների համար, որոնք գնահատվում են քննությունների և պաշտոնական հանրային քննարկումների միջոցով[1]։

Տենզին Գյամցխոն՝ 14-րդ Դալայ Լաման (ծնված 1935 թվականին), ավարտական աստիճանի քննություն է հանձնել Գանդենում 1958 թվականին։ Նա պնդում է, որ առանձնահատուկ սերտ կապ է զգացել Ցոնգկապայի հետ[3]։

Վանքը գրեթե ամբողջությամբ ավերվել է Մշակութային հեղափոխության ժամանակ (1966-1968), բայց հետո վերակառուցվել է։ Վերականգնումը շարունակվում է 1980-ականներից[4]։ 1996 թվականի սկզբին՝ Դալայ Լամայի վրա արգելանք կիրառելուց հետո, Գանդենում 400 վանականներ ապստամբել են։ Նրանց գնդակոծել են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի զորքերը, որոնք սպանել են երկու, վիրավորել մի քանի, ձերբակալել հարյուր վանականի։ 2012 թվականի դրությամբ մոտ 400 վանական է եղել, և արագ առաջընթաց է արձանագրվել վանքի վերակառուցման գործում[5]։ Այժմ վանքում 200-ից ավելի վանականներ կան։

Լհասայից հեռու գտնվելով՝ Գանդենը զբոսաշրջիկների և ուխտավորների շրջանում այդքան էլ հայտնի չի եղել, քան Սերան և Դրեպունգը, չնայած որ Գանդենում են գտնվել պատմական գելուգ դպրոցի վարչական ու քաղաքական ղեկավարները։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդենը պարունակել է ավելի քան երկու տասնյակ գլխավոր մատուռներ՝ Բուդդայի մեծ արձաններով։ Ամենամեծ մատուռը կարող էր ունենալ 3500 վանական։ Վանքում այցելուների համար եղել է հյուրատուն։ Գանդենի հավաքների գլխավոր սրահը սպիտակ շինություն է հսկայական հրապարակի մոտ` ծածկված ոսկե տանիքներով։ Գլխավոր մատուռում կան Ցոնգկապայի ոսկեզօծ շատ պատկերներ։ Հավաքների գլխավոր սրահից բացի կա օքրայով ներկված մատուռ՝ Շակյամունի Բուդդայի արձանով, փայտե բլոկների միջոցով ձեռագրերի տպագրության համար նախատեսված հատվածով[6]։

Գանդենի վանքի երեք հիմնական տեսարժան վայրերն են Սերդունգը, որտեղ տեղակայված է Ցոնգկապայի դամբարանը, Ցոկչենի ժողովների դահլիճը և Նգամ Չո Խանգ մատուռը, որտեղ ավանդաբար ուսուցանել է Ցոնգկապան։ Վանքում կան արտեֆակտներ, որոնք պատկանել են Ցոնգկապային[փա՞ստ]:

Հաստատում Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանդենի վանքը վերակառուցվել է Հնդկաստանի Կառնատակա նահանգում աքսորի մեջ գտնվող տիբեթյան բնակչության կողմից։ Այն գտնվում է Մունդգոդ տիբեթական ավանում։ Տիբեթյան փախստականների այս բնակավայրը իր տեսակի մեջ ամենամեծն է Հնդկաստանում և ստեղծվել է 1966 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից նվիրաբերված հողի վրա։ Այստեղ են գտնվում Գանդենի և Դպրունգի վանքերը։ 1999 թվականին բնակավայրն ունեցել է մոտ 13,000 բնակիչ։ Տիբեթյան այս բնակավայրը բաղկացած է ինը ճամբարից, որոնք ունեն երկու վանք և մեկ կուսանոց։ Բնակիչները ստեղծել են վարկային բանկ ֆերմերային տնտեսությունների, գյուղատնտեսական ինստիտուտի և արհեստագործական կենտրոնի համար։ Ներդրվել են ժամանակակից կապի տեխնոլոգիաներ։ Գանդենի վանքի ուսումնական պլանը հավատարիմ է մինչև 1959 թվականը եղած ուսմունքին։ Հնդկաստանում վերակառուցվել են նաև Գանդենի Չզանգցե և Շարցե վանական քոլեջները, որոնք տեղակայված են Կառնատակա նահանգում[փա՞ստ]:

2008 թվականին ավելի քան 500 վանականներ, հրաժարվելով հավատարիմ մնալ Դորջե Շուգդենի կառավարության կողմից աքսորված Դալայ Լամայի պաշտպանիչ աստվածության դեմ արգելքին, արտաքսվել են Կառնատակայի Մունդգոդ քաղաքում գտնվող Գանդենի վանքից և նրա անմիջական հարևանությամբ հիմնել Շար Գադեն վանքը, որը պաշտոնապես բացվել է 2009 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, Դոհանգ Խանգցենը՝ Գադեն Շարցեի վանքի ամենամեծ ստորաբաժանումը, որտեղից արտաքսվել էին վանականների մեծ մասը, դադարեց գոյություն ունենալ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berzin, Alexander (1991). «A Brief History of Ganden Monastery». Gelug Monasteries. Dharamsala, India: Chö-Yang, Year of Tibet Edition. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին. Expanded to cover Tsenzhab Serkong Rinpoche II, September 2003
  • Buckley, Michael (2012). Tibet. Bradt Travel Guides. ISBN 978-1-84162-382-5. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  • Dowman, Keith (1988). The Power-places of Central Tibet: The Pilgrim's Guide. London: Routledge & Kegan Paul. ISBN 0-7102-1370-0.
  • «Ganden Monastery in Tibet». Dhonden Foundation. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  • Goldstein, Melvyn C. (2007). A History of Modern Tibet: The calm before the storm, 1951-1955. University of California Press. ISBN 978-0-520-24941-7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  • Laird, Thomas (2006). The Story of Tibet: Conversations with the Dalai Lama. New York: Grove Press. ISBN 978-0-8021-1827-1.
  • «Official Opening of Shar Gaden Monastery, October 2009». Dorje Shugden. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  • Rinpoche, Kyabje Zong; Molk, David (2006). Chod in the Ganden Tradition: The Oral Instructions of Kyabje Zong Rinpoche. Snow Lion Publications. ISBN 978-1-55939-813-8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  • Waddell, Laurence Austine (1972). The Buddhism of Tibet, or Lamaism. New York: Dover Publications. ISBN 0-486-20130-9. Reprint of Tibetan Buddhism: With Its Mystic Cults, Symbolism and Mythology, first edition 1895

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Berzin, 1991
  2. Гой-лоцзава Шоннупэл Всезнающий Лобсан-Тагпа-пэл (Цзонхава) // Синяя летопись / пер. с тиб. Ю. Н. Рериха; пер. с англ. О. В. Альбедиля и Е. Ю. Харьковой. — 2-е изд. — СПб.: Евразия, 2001. — С. 567. — 768 с. — ISBN 5-8071-0092-1
  3. Laird, 2006, էջ 125–126
  4. Dowman, 1988, էջ 99–100
  5. Buckley, 2012, էջ 174
  6. Buckley, 2012, էջ 175
  7. Official Opening of Shar Gaden Monastery