«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 37. Տող 37.
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Ջաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուտ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռնային և լեռնային Նահանգները, որտեղ [[քուրդ]] և սելջուկ իշխանները հպատակվել են [[մոնղոլներ]]ին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ [[1256]] թվականին Հայաստանն ընդգրկվել է [[Հուլավու]]ի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, Վրաստանը, [[Հռոմ]]ը և [[Իրաք]]ը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, Խաղբակյան-Պռոշյանների, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, Հասան-Ջալալյաևների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Ջաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուտ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռնային և լեռնային Նահանգները, որտեղ [[քուրդ]] և սելջուկ իշխանները հպատակվել են [[մոնղոլներ]]ին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ [[1256]] թվականին Հայաստանն ընդգրկվել է [[Հուլավու]]ի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, Վրաստանը, [[Հռոմ]]ը և [[Իրաք]]ը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, Խաղբակյան-Պռոշյանների, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, Հասան-Ջալալյաևների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։


==Անկումը==
== Անկում ==
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։



22:38, 21 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ սելջուկ-թյուրքերից հետո (11–րդ դար

Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2 ցեղախմբերի՝ Կարակոյունլուների, ապա՝ Ակկոյունլուների տերության մասը։

Զաքարյան իշխանապետություն

11-րդ դարում Մերձավոր Արևելքն ասպատակած սելջուկ թուրքերը հիմնում են իրենց սուլթանություններն ու ամիրայությունները։ 12-րդ դարի ընթացքում վրաց Բագրատունիների գլխավորությամբ հայ-վրացական բանակը ազատագրում է Արևելյան Հայաստանը՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Սյունիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Վասպուրականի ու Ուտիքի մի մասը։ Հայկական հողերը Վրաց թագավորության հովանու ներքո միավորվում են, և հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը։

Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը։ Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը։

Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության։ Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից։ Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը։ Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին[1]։

Մոնղոլների առաջխաղացում

Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, 10-11-րդ դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական պետության հիմնադիրը Չինգիզ խանն էր (1155–1227)։ Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Հարավային Սիբիրը, Չինաստանի հյուսիսը, Միջին Ասիան։ Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235)։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Հոքաթայի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Չինաստանի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել Կորեայի դեմ։

1236 թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն, 1237 թվականին կռվել ալանների, ղփչաղների և Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։

1241 թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ 1242 թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև 1502 թվական)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։

1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ 14-րդ դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում։ 14-րդ դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։

Մոնղոլները Հայաստանում

1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան։ Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները[2]։

1236–1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։ Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է Իրանը, Միջագետքը (1256), 1258 թվականին՝ Բաղդադը (կործանել է Արաբական խալիֆայությունը), ներխուժել Ասորիք։ Մեծ խան Խուբիլայի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին Տիբեթը։ 1267–1279 թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև 1273 թվականին՝ Կորեայի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։

Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում 13-րդ դարի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով Միջին Ասիան և Իրանի հյուսիսային սարահարթերը, 1220-1221 թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել Հայաստան ու Այսրկովկաս։ Աղստևի (1220 թվական), Կոտմանի (1221 թվական), Խունանի (1222 թվական) ճակատամարտերում պարտության են մատնել հայ-վրացական զորքերին, ավերել Հայաստանի հյուսիսը, Վրաստանի հարավ-արևելյան շրջանները և հեռացել Հյուսիսային Կովկաս։ Նրանց գլխավոր արշավանքը 1236 թվականնին էր Հայաստան և Այսրկովկաս են ներխուժել 7 հազարանոց բանակով՝ Չարմաղանի գլխավորությամբ, նվաճել են Հայաստանի հյուսիս արևելքի շրջանները և Արևելյան Վրաստանը։ Չհանդիպելով կազմակերպված դիմադրության՝ մոնղոլները 1242-1245 թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավ արևմտյան նահանգները։ Նվաճողներին հերոսական դիմադրություն են ցույց տվել Անիում, Կարինում, Երզնկայում, Կեսարիայում, Արցախում։ Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ վիլայեթների՝

  1. Արևելյան Վրաստանի թագավորություն և Ջաքարյանների ավատ, իշխանություն (Այրարատ, Սյունիք, Գուգարք) կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ,
  2. Հայաստանի հարավ-արևմտյան նահանգները՝ «Մեծ Հայքի» վիլայեթ,
  3. Շիրվան,
  4. Առան և Մուղան,
  5. Ատրպատական։

Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Ջաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուտ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռնային և լեռնային Նահանգները, որտեղ քուրդ և սելջուկ իշխանները հպատակվել են մոնղոլներին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել Սասունում, Մոկքում, Ռշտունիքում (Թոռնիկյաններ, Արծրունիներ), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 1256 թվականին Հայաստանն ընդգրկվել է Հուլավուի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ Թավրիզը։ Իշխանության կազմում էին Ատրպատականը, Պարսկաստանը, Վրաստանը, Հռոմը և Իրաքը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները 1252-1259 թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ 1254 թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի (1259-1304 թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Խաղբակյան-Պռոշյանների, Օրբելյանների, Արծրունիների, Հասան-Ջալալյաևների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։

Անկում

Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են հայրենիքից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը և այլն, 13-րդ դարի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ (1249, 1259-1261 թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։

Մոնղոլները դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Ձաքարյանի, Հասան-Ջալալ Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ 13-րդ դարի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ 1344 թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։

Մոնղոլ-թաթարական քոչվոր, ավատատիրական տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացումը։ Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ 1236 թվականին մոնղոլները գերել են պատմագրին, որը նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր։

1255 թվականին Նիգ գավառի Վարդենիս գյուղում Գանձակեցին հանդիպել է Քուրդ իշխանի տանն իջևանած Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր Կարակորումից, որտեղ Մանգու մեծ խանի հետ կնքել էր (1254 թվական) հայ-մոնղոլական պայմանագիր։

Աղբյուրներ

  • [http։//www.webcitation.org/61FwuNvX3 «Атлас Монгольской империи онлайн»] — Удел Могултая. Արխիվացված է [http։//www.wirade.ru/history/history_atlas_mong_imperii.html օրիգինալից] 2011-08-27-ին. Վերցված է 2010-04-16-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  • [http։//www.legendtour.ru/rus/mongolia/text/weatherford_genghis_khan.pdf Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира]
  • [http։//www.litmir.net/br/?b=160749&p= Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира]
  • [http։//www.tomovl.ru/century13.html Завоевание Руси татаро-монголами. Интерактивная карта]
  • [http։//www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1407 Մոնղոլական նվաճումները և Հայաստանը]

Ծանոթագրություններ

  1. [http։//www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլների հայտնվելը Հայաստանում]
  2. [http։//www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Կատեգորիա։Մոնղոլական կայսրություն Կատեգորիա։Միջնադարյան Հայաստան