«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Location North America.svg|մինի|200px|աջից|Հյուսիսային Ամերիկան աշխարհի քարտեզին]] |
[[Պատկեր:Location North America.svg|մինի|200px|աջից|Հյուսիսային Ամերիկան աշխարհի քարտեզին]] |
||
'''Հյուսիսային Ամերիկա''' ([[անգլերեն]]՝ North America, [[ֆրանսերեն]]՝ Amérique du Nord, [[իսպաներեն]]՝ América del Norte), |
'''Հյուսիսային Ամերիկա''' ([[անգլերեն]]՝ North America, [[ֆրանսերեն]]՝ Amérique du Nord, [[իսպաներեն]]՝ América del Norte), աշխարհի 6 [[մայրցամաք]]ներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է` 24,2 մլն. կմ²։ |
||
== Աշխարհագրական դիրք == |
== Աշխարհագրական դիրք == |
12:36, 23 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է` 24,2 մլն. կմ²։
Աշխարհագրական դիրք
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։
Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում` Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում` Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում` Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում` Սենտ-Չարլզի (Լաբևադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։
Ափագիծ
Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ` հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվեւմ են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին` Գրենլանդիան (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յակուտան թերակղզիները։
Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։
Հայտնի են Դևսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յակուտանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։
Արևելքում` Ֆանդի ծոցում դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, այն հասել է 18 մետրի։
Մակերևույթ
Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզախումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում` Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։
Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը` Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով` գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։
Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։
Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը` Մահվան հովիտը (- 85 մ.)։
Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։
Օգտակար հանածոներ
Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։
Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր` Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։
Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։
Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։
Ջրագրություն
Կլիմա
Այցելեք նաև
|
|