Jump to content

Պողոսագոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պողոսագոմեր
ադրբ.՝ Poqosoqomer
ադրբ.՝ Dəvədaşı
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքՔելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ1017 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն220 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունպողոսագոմերցի
Ժամային գոտիUTC+4
Պողոսագոմեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Պողոսագոմեր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Պողոսագոմեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետիաջ կողմում՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1088 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա։

Պողոսագոմեր համայնքի կազմում ընդգրկված է նաև Ղազարահող գյուղը, որտեղ բնակվում է 74 մարդ, կա 25 տնտեսություն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1031,80 հա տարածք, որից 348,31 հա գյուղատնտեսական նշանակության, 612,21 հա՝ անտառային հողեր։ Պողոսագոմեր համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Քառ», «Գյուլուլ», «Դովեն» և «Շնաղբյուր»։

Պողոսագոմերը Արցախյան ազատամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Պողոսագոմերում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Բեդյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պողոսագոմերից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Արամայիս Առուստամյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Բեդյանը։ Պողոսագոմերից զոհվել է 6 ազատամարտիկ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Պողոսագոմեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 242 մարդ, կա 80 տնտեսություն, իսկ 2003 թվականին ուներ 220 բնակիչ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 170 167 173

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ Պողոսագոմեր գյուղում`աղբյուր (XIX դ.), խաչքար (XI-XIII դդ.), Ամենափրկիչ վանք եկեղեցի (XII-XIII դդ.), «Պեմեն» եկեղեցին, գերեզմանոց (XII-XIII դդ.), գյուղատեղի (XII-XIII դդ.), մատուռ (XIII դ.), Ղազարահող գյուղում՝ եկեղեցի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), գյուղատեղի (միջնադար), մատուռ (միջնադար), հաշվառված է 13 հուշարձան։ Մոտակայքում գտնվում է Թխախու գյուղատեղին։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 564։
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 199.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)