Jump to content

Շատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շատին
Շատինի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկումՀայաստանի Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԵղեգիս խոշորացված համայնք
ԲԾՄ1270 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1736 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374
Շատին (Հայաստան)##
Շատին (Հայաստան)
Շատին (Վայոց ձորի մարզ)##
Շատին (Վայոց ձորի մարզ)

Շատին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում[2], մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ, այն ունի գեղեցիկ դիրք։ Արևելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները։ Բնակավայրի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում։

Գեղեցիկ բնաշխարհ ունի։ Բնակչության զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Ցանկացած պտուղ, հատապտուղ, բանջարեղեն աճում է այս տարածքում։ Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա։ Գյուղով անցնում է մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի ավազան տանող բարեկարգ ճանապարհը։

Գյուղով է անցնում «Հերմոն-Ելփին» ոռոգման ջրատարը, որի շնորհիվ հնարավոր է ոռոգելի դարձնել համայնքի շուրջ 200 հեկտար տարածք։ Համայնքի տարածքում կան հանքային հանածոներ` շինարարական քար՝ գրանիտ, տրավերտին։

Շատին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառից ներգաղթված հայ ընտանիքներով։ Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղում գտնվող վանքերն ու մատուռները։

Բնակավայրի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը։ Բնակավայրի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ։ Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շատինի մշտական բնակչությունը կազմել է 1736, առկա բնակչությունը՝ 1488 մարդ[3] 2011 թ. մարդահամարի արդյունքների ավելացում։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828 թ. եկել են Պարսկահայաստանի Սալմաստի գավառից։ Շատինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև․

Տարի Բնակչություն
1831 92 մարդ [4]
1873 220 մարդ [4]
1897 523 մարդ [5]
1926 673 մարդ [5]
1939 974 մարդ [5]
1959 1020 մարդ [5]
1970 1460 մարդ [5]
1979 1596 մարդ [5]
1989 1677 մարդ [5]
2001 1754 մարդ [5]
2011 1736 մարդ [1]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունների թիվը՝ 723։ Համայնքի վարչական տարածքը 3325 հա է, այդ թվում՝ տնամերձի ֆոնդը՝ 75 հեկտար, գյուղ նշանակության հողերը՝ 1085 հեկտար։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատինից մոտ 4 կմ արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լանջին գտնվում է Շատիվանքի համալիրը (X-XVII դարեր), 2 կմ հարավ՝ “Անգեղի” (Նահատակի) մատուռն է, “Աղվան” եկեղեցին (XI-XIII դարերի), ինչպես նաև “Ճապուկ” (XII-XIII դարերի) և “Ծատուրի” (1666 թ.) կամուրջները։ Գյուղում կան XVII դարի զանգակատուն, X-XVII դարերի խաչքարեր, V դարի “Բերդանիստ” ամրոցը, Սբ. Սիոնի եկեղեցին (վերակառուցված 1665 թ.), Հոստուն գյուղատեղիում՝ X դարի եկեղեցի։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրւմ գործում է մեկ միջնակարգ դպրոց (Շատինի միջնակարգ դպրոց), «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ը, որը սպասարկում է Եղեգիս համայնքի 12 բնակավայրերը, մշակույթի տուն, գրադարան։ Շատին բնակավայրը Եղեգիս համայնքի կենտրոնն է, որտեղ գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանը։ Շատին բնակավայրը հանդիսանալով Եղեգիս համայնքի կենտրոն չի կարող ունենալ վարչական ղեկավար։

Հանգստի գոտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրիի բնակչությունը որպես հանգստի գոտի օգտագործում է Եղեգիս գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները։ Բնակավայրում կա բեզոարյան այծերի դիտակետ, որտեղ կարող եք տեսնել արջերի, բեզոարյան այծերի, և այլ կենդանիների։

Ներհամայնքային փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 20800 մ է, որից ասֆալտապատ՝ 4500, մնացած մասը գրունտային է։Միջհամայնքային ճանապարհը լուսավորված է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]