Jump to content

Ծատուրի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծատուրի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքՎայոց ձորի մարզ, Շատին գյուղ
Նշանակությունհանրապետական
Տեսակմշակութային արժեք և կամուրջ
Հիմնական թռիչքՄիաթռիչք
Լայնություն4,5 մ
Բարձրություն9,0 մ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Ծատուրի կամուրջ, միջնադարյան կամուրջ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի շրջակայքում։ Ընդգրկված է Շատինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծատուրի կամուրջը գտնվում է Շատին գյուղից 4 կմ հարավ, Եղեգիս գետի աջ ափին, հիդրոէլեկտրակայանի դիմաց։ Միջնադարյան կամրջից պահպանվել է միայն աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը՝ շինարարական արձանագրության հետ միասին, քանդվել է գետի հեղեղման պատճառով։ Ըստ շինարարական արձանագրության, որի մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը, կամուրջը կառուցվել է 1666 թվականին, Շատիվանքի Սարգիս վարդապետի և վանականների ջանքերով։ Միաթռիչք, սլաքաձև կամարով կամուրջը կառուցված է կրաշաղախով շարված բազալտե քարերով։ Ճակատային պատերի համար օգտագործված են կոպտատաշ, իսկ թաղի համար՝ սրբատաշ քարեր։ Կամրջի հենամիջյան տարածությունը 13,0 մ է, բարձրությունը՝ 9,0 մ, թաղի լայնությունը՝ 4,5 մ։
Շատին վանքի կամուրջը՝ իր ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով, 17-րդ դարի կամրջաշինության լավագույն հուշարձաններից է[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960։
  • Հասրաթյան Մ., Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]