Կոնստանտին Սավիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սավիցկի
Константин Савицкий
Ծնվել էհունիսի 6, 1844(1844-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 13, 1905(1905-02-13)[5][3][6][…] (60 տարեկան)
Մահվան վայրՊենզա, Ռուսական կայսրություն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1874) և Չեխովի գիմնազիա
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և Դասղեկ
Ոճքննադատական ռեալիզմ
Ժանրկենցաղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն[7], Կերպարվեստ[7] և ժանրային նկարչություն[7]
ՈւսուցիչՉեխովի գիմնազիա
ԱշակերտներGavriil Gorelov?, Georgi Konstantinowitsch Sawizki? և Կոնստանտին Յուոն
Ներշնչել էԳավրիիլ Գորելով, Գեորգի Սավիցկի, Կոնստանտին Յուոն[8]
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Konstantin Savitsky Վիքիպահեստում

Կոնստանտին Ապոլոնովիչ Սավիցկի (ռուս.՝ Константин Аполлонович Савицкий, հունիսի 6, 1844(1844-06-06)[1][2][3][…], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 13, 1905(1905-02-13)[5][3][6][…], Պենզա, Ռուսական կայսրություն[4], ռուս կենցաղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս[9], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[10][11], մանկավարժ, Պենզայի կերպարվեստի ուսումնարանի[Ն. 1] առաջին տնօրենը[8][9]։

Կոնստանտին Սավիցկու որդին է խորհրդային գեղանկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Գեորգի Սավիցկին (1887—1949)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպի պատերազմ» (ռուս.՝ «На войну», 1888), կտավ, յուղաներկ - Ռուսական պետական թանգարան

Կոնստանտին Սավիցկին ծնվել է 1844 թվականի մայիսի 25-ին (հունիսի 6-ին) Տագանրոկում՝ զինվորական բժշկի ընտանիքում (գյուղ Կրասնի Խոլմ, ար հետագայում վերանվանվել է Բարոնովկա)[11]։ Վաղ տարիքում կորցնելով ծնողներին՝ ուղարկվել է Լիֆլյանդիայի ազնվականական գիմնազիային կից մասնավոր գիշերօթիկ դպրոց, որ գտնվում էր Լիֆլյանդիայի նահանգի Վենդենի գավառում՝ Բիրկենրուեում[12]։ 1862 թվականին դպրոցն ավարտելուց հետո Կոնստանտին Սավիցկին ուսումը շարունակել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատմական գեղանկարչության դասարանում։ Սովորել է պրոֆեսորներ Ֆեոդոր Բրունիի, Ալեքսեյ Մարկովի և Պավել Չիստյակովի մոտ։

Ակադեմիայում սովորելու տարիներին արժանացել է յոթ մեդալի. 1868 թվականին ստացել է երեք փոքր արծաթե մեդալ «Երգեհոնահարը» (ռուս.՝ «Шарманщик») նկարի համար, 1869 թվականին մեծ արծաթե մեդալ է ստացել «Քրիստոսի խաչելությունը» (ռուս.՝ «Распинание Христа») էսքիզի համար, 1870 թվականին պարգևատրվել է մեծ արծաթե ու մեծ խրախուսական մեդալներով «Այցելություն հիվանդ որդուն» (ռուս.՝ «Посещение больного сына») և «Ժամապահը վառոդի պահեստի մոտ» (ռուս.՝ «Часовой у порохового погреба») նկարների համար։ 1871 թվականին «Կայեն և Աբել» (ռուս.՝ «Каин и Авель») ծրագրի համար պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով, ինչից հետո Ակադեմիայի կողմից ուղարկվել է արտասահման, որտեղ մինչև 1874 թվականն ստացել է Ալեքսանդր II-ի կրթաթոշակ[9][13]։ Կոնստանտին Սավիցկին հաճախել է Դրեզդենի ու Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիաներ, ապրել և աշխատել է Փարիզում, տարվել է մետաղի վրա փորագրությամբ։

1872 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցադրություններին, իսկ 1878 թվականին դարձել է ընկերության անդամ[10]։ 1878 թվականին մասնակցել է Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսին, 1882 թվականին՝ Մոսկվայում կազմակերպված Համառուսական նկարչական-արդյունաբերական ցուցահանդեսին[13]։

1875 թվականի փետրվարին կնոջ ողբերգական մահվանից[Ն. 2] հետո վերադարձել է Ռուսաստան, բնակություն հաստատել Դինաբուրգում, որտեղ էլ ստեղծել է իր ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը[14][15]՝ «Սրբապատկերի դիմավորումը» (ռուս.՝ «Встреча иконы», 1878), «Դեպի պատերազմ» (ռուս.՝ «На войну», 1880)[Ն. 3]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենզայի կերպարվեստի ուսումնարան

1883-1889 թվականներին Կոնստանտին Սավիցկին ապրել է Սանկտ Պետերբուրգում և դասավանդել բարոն Ալեքսանդր Շտիգլիցի Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանում [16]: 1891 թվականին նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ աշխատում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894 թվականին ղեկավարել է ուսումնարանի բնօրինակային դասարանը։ 1895 թվականից եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ, 1897 թվականին «գեղանկարչության բնագավառում հայտնի լինելու համար» (ռուս.՝ «за известность на художественном поприще») Կոնստանտին Սավիցկին արժանանում է գեղանկարչության ակադեմիկոսի կոչման[9]։

1890 թվականին Փարիզում լեհ սոցիալիստ Սիգիզմունդ Պադլևսկու[17] կողմից գնդակահարված գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Սելիվյորստովի[Ն. 4] կտակի համաձայն՝ քաղաքային բյուջեին էր փոխանցվում 300 հազար ռուբլի, ինչպես նաև քաղաքի սեփականությանն էր հանձնվում գեներալի գրքերի ու նկարների հավաքածուն՝ պայմանով, որ պիտի հիմնադրվեր գեղարվեստի դպրոց, որը պետք է կրեր Սելիվյորստովի անունը[18]։

Պենզայի նորակառույց պատկերասրահի և Պենզայի Ն. Սելիվյորստովի անվան ուսումնարանի (որ 1898 թվականին անցնում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի և Կայսերական արքունիքի նախարարության տնօրինության տակ) առաջին տնօրեն է նշանակվում գեղանկարչության ակադեմիկոս Կոնստանտին Սավիցկին[9]։ Նկարիչը մշակում է դասավանդման սեփական ծրագիր, ձևափոխություններ կատարում շենքի նախագծում։ Ուսումնարանի լավագույն շրջանավարտներն առանց քննությունների ընդունվում էին Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Սավիցկու շնորհիվ Պենզա են ուղարկվում 1898 թվականի XXVI և 1901 թվականի XXIX գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսները։

1886 թվականին Կոնստանտին Սավիցկին ամուսնացել է Վալերիա Իպոլիտովնա Դյումուլենի հետ (1867-1950)։ Նրանք ունեցել են յոթ երեխա[19]։

Կոնստանտին Սավիցկին ուսումնարանը ղեկավարել է մինչև իր մահը. նա մահացել է 1905 թվականի հունվարի 31-ին ուսումնարանին կից գտնվող ծառայողական բնակարանում սրտի կաթվածից[19]։ Թաղված է Պենզայի Միտրոֆանովյան գերեզմանատանը[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սավիցկու շիրիմը Պենզայի Միտրոֆանովյան գերեզմանատանը

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Սավիցկու անվամբ են կոչվել՝
    • փողոց Պենզայում (1950 թվական)[23],
    • Պենզայի մարզային պատկերասրահը[24],
    • Պենզայի կերպարվեստի ուսումնարանը (1955 թվական)[25]։
  • Պենզային կերպարվեստի թանգարանի շենքի պատին տեղադրվել է հուշատախտակ՝ նվիրված հայտնի գեղանկարչին։
  • 1980-ական թվականներին Պենզայի մարզային պատկերասրահում գործում էր Կոնստանտին Սավիցկուն նվիրված թանգարան։
  • 2011 թվականին Պենզայի Նահանգապետի տան տարածքում տեղադրվել է Կոնստանտին Սավիցկու հուշարձանը[26]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1955 թվականից Պենզայի կերպարվեստի ուսումնարանը կրում է Կոնստանտին Սավիցկու անունը։
  2. Կոնստանտին Սավիցկու առաջին կինը՝ Եկատերինա Իվանովնա Սավիցկայան (օրիորդական ազգանունը՝ Միտրոխինա, 1838—1875) ինքնասպանություն է գործել Փարիզում։
  3. Նկարի առաջին տարբերակը նկարիչը կտրատել է մի քանի մասի։
  4. Նիկոլայ Սելիվյորստովը եղել է Պենզայի նահանգի նահանգապետը 1867-1872 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/69922
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Савицкий Константин Аполлонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Konstantin Apollonovich Savitsky (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Valkenier E. K. Savitsky, Konstantin // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T076200
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 Савицкий, Константин Аполлонович // Большая Советская Энциклопедия (В 30 томах). / Гл. ред. А. М. Прохоров. — Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1975. — Т. 22: «Ремень — Сафи». — С. 483. — 628 с. — 630 000 экз.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Кондаков С. Н. Савицкiй, Константинъ Аполлоновичъ // Список русских художников. К юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ. Къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ.. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. II. — С. 173. — 459 с.
  10. 10,0 10,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  11. 11,0 11,1 Киричек М. С. Родился на Франковке, точнее, на Бароновке…(ռուս.) // «Таганрогская правда» : газета. — Таганрог: МУП «Редакция газеты „Таганрогская правда“», 1995. — В. от 11 февраля. — С. 7.
  12. Алексеев В. Константин Савицкий «Крутой спуск»(ռուս.) // http://krugozor.org/. Архивировано из первоисточника 24 Ապրիլի 2013.
  13. 13,0 13,1 Булгаков Ф. И. Савицкiй, Константинъ Аполлоновичъ // Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры на Академических выставках последнего 25-тилетия.. — СПб.: Типография А. С. Суворина, 1890. — Т. II (Л — Я). — С. 136. — 298 с.
  14. Веретенников В. Художник Савицкий в Динабурге(ռուս.) // ХРОНОС – всемирная история в интернете : портал.
  15. Дементьева Оксана Константин Савицкий: «Некрасов в живописи»(ռուս.) // «Час» : газета. —Рига, 2010. — В. от 4 июня. — ISSN 1407-6640.
  16. Иванчикова О. А., Сазонов В. П. Савицкий, Константин Аполлонович // Пензенская энциклопедия / Гл. ред. К. Д. Вишневский.. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 759 с. — ISBN 5-85270-234-X
  17. Колпакиди А. И., Серяков М. Л. Селивёрстов Николай Дмитриевич (1830 г., Симбирская губ. - 17 октября 1890 г., Париж). // Щит и меч. Руководители органов государственной безопасности московской Руси, Российской империи, Советского Союза и Российской Федерации. Энциклопедический справочник.. — М., СПб.: «Олма-пресс», «Нева», 2002. — 736 с. — ISBN 5765414974
  18. Фатыхова А., Шишлов С. К 100-летию Пензенской областной картинной галереи.(ռուս.) // Пензенский временник любителей старины : журнал. —Пенза, 1992. — № 4. — С. 31-32.
  19. 19,0 19,1 19,2 Димаков Д. Венок Савицкому(ռուս.) // Пензенский временник любителей старины : журнал. —Пенза, 1992. — № 4. — С. 24-26.
  20. Каминская М. Шишкин, мишки, Таганрог. Константин Савицкий является автором медведей на работе И. Шишкина «Утро в сосновом бору»(ռուս.) // Наше время : газета. —Ростов на Дону, 2007. — В. от 26 января. — С. 13.
  21. Шишкин Иван Иванович. Утро в сосновом лесу(ռուս.). — М.: Государственная Третьяковская галерея.
  22. Два автора одной картины «Утро в сосновом лесу»(ռուս.) // House of Art. — 2012. — В. от 13 июня.
  23. «Савицкого улица (1950)» (ռուսերեն). городской краеведческий портал «Солнечный город Пенза». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  24. «ГУК «Пензенская областная картинная галерея имени К. А. Савицкого»». Художественные музеи и картинные галереи России (ռուսերեն). Отдел художественных музеев России Государственного Русского Музея. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  25. «Пензенское художественное училище К. А. Савицкого» (ռուսերեն). Информационное агентство «PenzaNews». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. «В Пензе установлен памятник живописцу Константину Савицкому» (ռուսերեն). Информационное агентство «PenzaNews». 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սավիցկի» հոդվածին։