Jump to content

Կողթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կողթ գավառից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողթ (այլ կիրառումներ)

Կողթ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում[1]։

Ընդգրկում էր Մռավի լշ-ի հս. լանջերը Ա Շամքոր գետակի ավազանը (մինչե Շամքոր քաղաքը), արմ-ում հասնում Տուս (Տավուշ) գետակի հոսանքը։ Մինչև, թաթար-մոնղոլների տիրապետության հաստատումը (XIII դ. 1-ին կես) մտել է Արցախի Առանշահիկների իշխանության մեջ, այնուհետև անցել է Զաքարյան իշխանապետության Վահրամյան ճյուղին, որի իշխանանիստն էր Գագ բերդը (Վահրամ Գազեցի և հաջորդները)։ Ուշ միջնադարում Կ. բաժանված էր երկու մասի՝ Շամքոր գավառ և Զակամ։ Առաջինն ընդգրկում էր Շամքոր գետակի, երկրորդը՝ Զակամի ավազանները։ XVII դ. սկզբին երկուսն էլ ունեին իրենց մելիքությունները, որոնք կարճատև գոյությունից հետո կուլ գնացին նրանց հարևանությամբ գոյացած Գանձակի իշխանությանը։ Կ-ի եկեղեցական թեմը ենթարկվել է Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությանը։ Հոգևոր կենտրոնն էր Ս. Թարգմանչաց վանքը (խաչակապ գյուղի մոտ)։ Հետագայում, երբ թեմը բաժանվեց երկու մասի, երկրորդ եպիսկոպոսանիստը դարձավ Վերին Զակամ ավանը։ Հնում Կ. հռչակված էր քարախնկի (պաղլեղ) հանքերով (Փիփ գյուղի մոտ)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 531