Jump to content

Երխեթք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երխեթք (Սերխեթք)ից)

Երխեթք (Սերխեթք), գրաբար՝ Երխէթք, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։ Տարածվում էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Աղձն գավառից անմիջապես արևելք։ Գտնվում էր Աղձնիքի դաշտային մասում։ Իր տարածությամբ Սերխեթքը Նփրկերտից և Արզնից անհամեմատ փոքր է։ Սղերթն այժմ էլ գոյություն ունի որպես բնակավայր և գտնվում է Արևելյան ու Արևմտյան Տիգրիսի միախառնման տեղից ոչ հեռու՝ Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում։ Հազվադեպ է հիշատակվում պատմագիրների և աշխարհագիրների կողմից։ Գավառի հիշատակելի բնակավայրերից է Սղերթ (Սերխեթ) բնակավայրը, որը հնում ճանապարհային կայան էր հանդիսանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]