«Դելիի սուլթանություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 80. | Տող 80. | ||
{{արտաքին հղումներ}} |
{{արտաքին հղումներ}} |
||
{{ՎՊԵ|Sultanate of Delhi}} |
{{ՎՊԵ|Sultanate of Delhi}} |
||
{{Կայսրություններ|state=collapsed}} |
|||
[[Կատեգորիա:Հնդկաստանի պատմություն]] |
[[Կատեգորիա:Հնդկաստանի պատմություն]] |
09:43, 27 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դելի | |||
Լեզու | Հինդի ուրդու | |||
Կրոն | Հանաֆիական մազհաբ | |||
Ներկայիս տարածքում՝ |
Դելիի սուլթանություն (հինդի՝ दिल्ली सल्तनत, պարս.՝ پادشاهی دهلی), առաջին խոշոր մուսուլմանական պետությունը ժամանակակից Հնդկաստանի տարածքում, որը գոյություն է ունեցել երկրի հյուսիսային հատվածում 1206-1526 և 1539-1555 թվականներին[1]:
Պետության առաջին մայրաքաղաքը եղել է Դելին՝ ժամանակակից Հնդկաստանի մայրաքաղաքը: Դելիի սուլթանության պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, սակայն բնակչության մեծամասնությունը խոսել է հինդի լեզվով:
Պատմություն
Սուլթանության սկզբնավորումն անմիջականորեն կապված էր իսլամական Գուրիդների արքայատոհմի հետ, ովքեր հաստատվել են այս տարածքներում գալով Աֆղանստանի Գոր լեռնային երկրամասից: 12-րդ դարում Մուհամադ Ղուրին Լահորը դարձրեց երկրի մայրաքաղաք և իրեն ենթարկեցրեց Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածը: Հրամանատար Քութբ ադ-դին Այբեքը գրավեց Հնդկաստանի տիրույթները 1192 թվականի Տարաորի և 1194 թվականին Չանադավարեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո: Նա ապստամբեց տեղի կառավարության դեմ և իրեն հռչակեց Դելիի առաջին սուլթան՝ Հնդկաստանում սկիզբ դնելով առաջին խոշոր մուսուլմանական թագավորությանը[2]:
Դելիի առաջին սուլթանները, լինելով թյուրքեր, մշակութային և քաղաքական տեսանկյունից կախում են ունեցել իրականալեզու աշխարհից: Դելիի երրորդ սուլթանը եղել է Շամս ադ-դին Իլթութմիշ իբն Յալամը ամրացրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հյուսիսային հնդկական տափաստանային տարածքները Դելիի սուլթանության կազմում:
Երեսնամյա երկպառակտությունից հետո Դելիի գահը մնաց թափուր: 1265 թվականին Դելիի գահն անցավ Ղիյաս ադ-դին Բալբանը: Նա պաշտանեց սուլթանությունը ռազմատենչ ռաջպուտներից և մոնղոլների ներխուժումից: 13-րդ դարում Դելիի սուլթանությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Այն կապված էր Դելիում սուլթան Ալա ադ-դին Մուհամմադ-շահի կառավարման հետ: Ալա ադ-դին Մուհամմադ-շահը 1297 թվականին գրավեց Գուջարաթը, իսկ 1301-1312 թվականներին սուլթանությանը միացրեց Ռաջաստանը: Նա նաև պաշտպանեց երկրի սահմանները չագատայցիների ներխուժումից: Սակայն նա և իր կողմնակիցները սուլթանության զորքերը երկրի հարավում կենտրոնացնելով նպաստավոր պայմաններ ստեղծեցին սուլթանության կործանման և քայքայման համար:
Մուհամմադ իբն Թուղլաքը երկրի մայրաքաղաքը Դելիից տեղափոխեց Դեկանի սարահարթում գտնվող համարնուն քաղաք: Մուսուլմանական բանակը կենտրոնացվեց երկրի հարավում: Արևմտյան Հնդկաստանում ստեղծվեց մի նոր իրանական պետություն՝ ի դեմս Մադրայիի սուլթանության:
Թուղլաքը փորձեց լուծել երկրի տարաբնույթ խնդիրները: Նա երկրի հարավում սկսեց կառուցել Դաուլաթաբադ քաղաքը, որը հավակնում էր դառնալ մայրաքաղաք: Սակայն այս նախաձեռնությունը ձախողվեց և արդեն 1347 թվականին դեկանյան արիստոկրատիան հրաժարվեց ճանաչել Դելիի սուլթանի գերիշխանությունը: 1398-1399 թվականին Լենկ Թեմուրի արշավանքները խորապես թուլացրեցին երկիրը: Դրանից հետո, որ սուլթանական դարձավ լոկ տարածաշրջանային քաղաքական ուժ:
1526 թվականին Բաբուրը ստեղծեց Մեծ Մաղոլի կայսրությունը, որը սկսեց նվաճել Հնդկաստանի տարածքների մեծ մասը: 1555 թվականին սուլթանությունը վերջնականապես կործանվեց:
Տե՛ս նաև
Ծանոթագրություններ
- ↑ Алаев Л. Б. Средневековая Индия. — СПб.: Алетейя, 2003. — 304 с. — («Востоковедение: учебные пособия и материалы»). — ISBN 5-89329-590-0.
- ↑ Босворт К. Э. Мусульманские династии. Справочник по хронологии и генеалогии. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1971. — С. 243—250.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելիի սուլթանություն» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դելիի սուլթանություն կատեգորիայում։ |