«Պաղնատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Պաղնատուն''' (նաև՝ '''Պաղնա գավառ''', '''Խոզան'''), գավառ [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի կազմում, [[Արածանի|Արածանու]] Պաղին վտակի ավազանում։<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Այստեղ է գտնվել [[Արղանա-Մադեն]] քաղաքը:
'''Պաղնատուն''' (նաև՝ '''Պաղնա գավառ''', '''Խոզան'''), գավառ [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի կազմում, [[Արածանի|Արածանու]] Պաղին վտակի ավազանում։<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Այստեղ է գտնվել [[Արղանա-Մադեն]] քաղաքը։


Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր [[Բալահովիտ]], արևելքից՝ [[Հաշտյանք]], հյուսիս-արևելքից՝ [[Խորձյան]], հյուսիս-արևմուտքից՝ [[Մնձուր]] (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։
Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր [[Բալահովիտ]], արևելքից՝ [[Հաշտյանք]], հյուսիս-արևելքից՝ [[Խորձյան]], հյուսիս-արևմուտքից՝ [[Մնձուր]] (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։

09:56, 4 հունվարի 2014-ի տարբերակ

Պաղնատուն (նաև՝ Պաղնա գավառ, Խոզան), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում, Արածանու Պաղին վտակի ավազանում։[1]։ Այստեղ է գտնվել Արղանա-Մադեն քաղաքը։

Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր Բալահովիտ, արևելքից՝ Հաշտյանք, հյուսիս-արևելքից՝ Խորձյան, հյուսիս-արևմուտքից՝ Մնձուր (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։

Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պաղնատունն անցել է Բյուզանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ VII - IX դդ․ անցել է մերթ բյուզանդական, մերթ արաբական նվաճողների ձեռքը։ IX - XI դդ․ մնացել է Բյուզանդիային, 1071-ից տիրել են սելջուկյան թուրքերը։ Այնուհետև ենթարկվել է զանազան վաչկատուն ցեղերի ավերածություններին։ XIX դ․ վերջից մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։

Պաղնատան հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։