Նալբանդյան (գյուղ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Նալբանդյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 20.1 կմ² | ||
ԲԾՄ | 864 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4863[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | նալբանդյանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0936[4] | ||
|
Նալբանդյան (նախկին անվանումը՝ Մեծ Շահրիար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Վերանվանվել է Նալբանդյան 1950 թ. ապրիլի 19-ին[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է մարզկենտրոն Արմավիրից 8 կմ հարավ-արևմուտք, հեռավորությունը Երևանից` 60 կմ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950 թթ այստեղ են հաստատվել նաև Լիբանանից հայրենադարձվածները։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նալբանդյանի մշտական բնակչությունը կազմել է 4863 (2418 տղամարդ, 2445 կին), առկա բնակչությունը՝ 4781 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 630 | 1393[7] | 1704 | 2165 | 1850 | 2789 | 3463 | 3596 | 3771[8] | 4502 | 4863[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 1853 առկա տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (626 հա), պտղատու (44 հա) և խաղողի այգիները (45 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 91 և 390 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալբանդյանի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Կարաթափա։ Գյուղում կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցին։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալբանդյանն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 949
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 776
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|