Մասնակից:Գևորգյան Արևիկ/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդկության պատմության մեջ ալկոհոլային խմիչքների պատմությունը հատուկ տեղ է զբաղեցնում: Ալկոհոլային խմիչքների արտադրությունը և նրանց օգտագործումը արտացոլում է տարբեր երկրների ազգաբնակչության մշակութային և կրոնական առանձնահատկությունները:

Քարե դարի ժամանակաշրջանի հայտնաբերված խմիչքների խմորած մնացորդներով անոթները թույլ են տալիս ենթադրել, որ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու օգտագործումը գոյություն է ունեցել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում:

Հնագիտական ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմենտացված խմիչքների պատրաստման ամենահին ապացույցը վերագրվում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակին:[1] Չինաստանի Հենան նահանգում գտնվող Ցզյահու գյուղում հայտնաբերվել է ալկոհոլի հետքերով ամենահին անոթը: Գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծագործություններում հրապարակված ուսումնասիրության համաձայն, քիմիական վերլուծությունը հաստատեց մ.թ.ա. 7000-6650 թթ. խաղողից, ալոճենուց, մեղրուց և բրնձից պատրաստված Ֆերմենտացված ըմպելիքի մնացորդներ[2][3][4]: Սա այն ժամանակն է, երբ Մերձավոր Արևելքում արտադրվել են գարուց գարեջրի և խաղողի գինի[4][5]:

Ըստ հնագիտության, Մեսոպոտամիայում (ավելի ուշ, Բաբելոն, ներկայիս Իրաքը), դեռևս մ.թ.ա. 5000 տարի առաջ սպիրտային խմիչքներ են օգտագործվել[6]:

Գինեգործությունն առաջացել է մարդկանց կողմից խաղողագործության` խաղողի մշակման յուրացումից հետո. այն տեղի է ունեցել նեոլիթյան դարաշրջանում:

Գինեգործությունը սկսեց զարգանալ մոտ մ.թ.ա. 6000 թվականին Անդրկովկասի, Արևելյան Անատոլիայի և Զագրոսյան լեռների (ներկայիս Իրան) հյուսիսում[7]:

Իրանի տարածքում` Հաջի Ֆիրուզի շրջանում` բնակեցված 7000 տարի առաջ, հայտնաբերվել է կուժ այնպիսի մնացորդներով, որոնք միանշանակ վկայում են խաղողի գինու մասին: Այն թվագրվել է մ.թ.ա. 5400-5000 թթ.: 2009 թվականի դրությամբ դա եղել է խաղողի արտադրության մասին վկայող ամենահին գտածոն: Ենթադրվում է, որ նույնիսկ այն ժամանակ խաղողի տեսակ էր աճել, նման ժամանակակից Vitis vinifera-ին, որից ժամանակակից գինիներն են պատրաստվում: Գինեգործության նպատակը արագ փչացող խաղողի պահպանումն էր: Արդյոք ստացված խմիչքը կոչված է եղել հարբելու համար, հայտնի չէ[8][9][10][11]:


Գինեգործությունը տարածվել է հարակից շրջաններում` ներխուժելով Միջագետք, Կիպրոս և Հունաստան:

Հին Եգիպտոսում ալկոհոլային խմիչքները (գինին) օգտագործվել է առնվազն մ.թ.ա. 3150 թվականից[12]:

Հունաստանի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա 5000 թվականի նպատակային ճզմված խաղողի հետքեր, ինչը կարող է վկայել այս տարածաշրջանում գինու ավելի վաղ արտադրման մասին[13].

2010 թվականին Հայաստանում` Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավում հայտնաբերվել է հնագույն հայտնի գինեգործարաններից մեկը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներին[14][15][16][17]:

Հին Հնդկաստանում մ.թ.ա. 3000-2000 թվականներին բրնձի ալյուրից, ցորենից, շաքարեղեգից, խաղողից և այլ մրգերից պատրաստվել է Սուրա խմիչքը:

Նախաիսպանական Մեքսիկայում ալկոհոլային խմիչքները օգտագործվել են մ.թ.ա. 2000 թվականներից[6], և մոտ մ.թ.ա. 1500 թվականին Սուդանում[6][18]:

1980 թվականին Սինյանի գերեզմանում (Չինաստանի Հենան նահանգ) հայտնաբերել է գինով լի 2 շիշ` լցված մ.թ.ա. 1300 թվականին: Այդ գինին համարվում է ամենահինը աշխարհում[19]:

Հնագույն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլի օգտագործման բուժական նպատակների մասին գրվել է շումերական և եգիպտական արձանագրություններում` թվագրվող մոտ մ.թ.ա. 2100 թվականին:

Հնագույն շումերական առասպելն առաջին մարդկանց ստեղծման մասին բացատրում է մարդկանց անկատարությունը այն փաստով, որ նրանց` կավից պատրաստված կուռքեր Էնկին և Նինմահը խնջույքին հարբել են գարեջրից[20]:

Հին Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն մ.թ.ա. 2700 թվականին Հին Միջագետքում երկրպագում էին գինու աստվածուհուն և այլ գինու կուռքերին: Գարեջուրը Բաբելոնի հիմնական խմիչքն էր, բաբելոնացիները աստվածներին պարբերաբար գարեջուր և գինի էին տանում: Համմուրապպիի օրենսգրքում (մոտ մ.թ.ա. 1750 թվական) 282 օրենքներից 4-ը վերաբերում են ալկոհոլին և պանդոկներին: Օրենսգիրքը հիմնականում վերաբերում է ալկոհոլի վաճառքին և պանդոկների կանոններին: Ալկոհոլի օգտագործման նորմերի մասին ոչինչ չի ասվում:

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեջրի պատրաստումը Հին Եգիպտոսում սկսվել է Նեհեն քաղաքում մ.թ.ա. մոտ 3400 թվականին. այստեղ է գտնվում հնագույն գարեջրի գործարանի մնացորդները: Երկրում երկրպագվել է Օսիրիսը` գինու, վերածննդի աստվածը, հանդերձյալ աշխարհի թագավորը, հանգուցյալների հոգու դատավորը:

Եգիպտոսում գարեջուրն ու գինին աստվածացվել են և նվիրաբերել աստվածներին: Մառաններն ու հնձաններն ունեին աստվածային հովանավոր, որի հիերոգլիֆը հնձանի խորհրդանիշն էր: Հին եգիպտացիները գիտեին ամենաքիչը գարեջրի 17 և գինու 24 տեսակ: Գարեջրի ամենատարածված տեսակը հայտնի էր որպես «խեկ». այն քաղցր էր և թունդ: Գարեջուր խմում էին նույնիսկ սևամորթ բանվորները. այն ժամանակվա ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ Գիզայի բուրգերի կառուցողներին օրական հատկացվել է գալլոնի 1/3 մասով չափ գարեջուր[2]: Ալկոհոլային խմիչքները օգտագործվել են սննդի մեջ, բժշկական և ծիսակարգային, վարձատրության և թաղման նպատակներով: Թաղման նպատակների համար խմիչքները պահվում էին մահացածների գերեզմաններում` հանդերձյալ կյանքում դրանց օգտագործման համար:

Պարսկաստան (Իրան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիթյան դարաշրջանի գինեգործության հարցերը հասկանալու համար, կարևոր քայլով առաջ գնալով, Մարի Մ. Ֆոյգտի կողմից Իրանում` հյուսիսային Զագրոսյան լեռներում պեղված անոթների դեղնավուն նստվածքների վերլուծություն կատարվեց: Հայտնաբերվել են 9 լիտրանոց անոթներ, որոնք երբևէ պարունակել են գինի: Անոթները կառուցվել են նեոլիթյան կավե տան «խոհանոցի» պատերի ներսում մոտ մ.թ.ա. 5400-5000 թվականներին[2][9]: Գինեգործությունը կիրառվել է արագ փչացող խաղողի սորտերը պահելու համար: Արդյոք եղել է ստացված խմիչքը հարբելու կամ սնվելու համար, հայտնի չէ[2]:

Հին Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայական Աստվածաշնչում խորհուրդ էր տրվում ալկոհոլային խմիչքներ տալ հիվանդներին և դեպրեսիայով տառապողներին, որպեսզի մարդիկ կարողանան մոռացության տալ (Առակաց 31.6-7)

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոսի հովտում ալկոհոլային խմիչքները հայտնվել են էնեոլիթյան դարաշրջանում: Մ.թ.ա. 3000-2000 թվականներին այստեղ պատրաստվել է Սուրա ըմպելիքը: Այս ըմպելիքը, պատրաստված բրձի ալյուրից, շաքարեղեգից, խաղողից և այլ մրգերից, հայտնի է եղել հին հնդկական հասարակության երկրորդ դասի ներկայացուցիչների (բրահմաներից հետո) շրջանում` բաղկացած իշխանական մարտիկներից` կշատրիներից և գյուղացիներից[21]. Սուրա-ն համարվում է Ինդրայում նախընտրելի խմիչք[22]:

Այուրվեդի հինդուիստական աշխատություններում նկարագրվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը, թունավորման և ալկոհոլիզմի հետևանքնեը: Այուրվեդի նյութերը պատմում են, որ ալկոհոլը դեղ է, եթե այն օգտագործվում է չափի մեջ և թույնը, եթե այն օգտագործվում է չափից շատ[22]: Հնդկաստանում և Չինաստանում այդ ժամանակաշրջանում մարդկանց մեծամասնությանն անգելվել է ալկոհոլ օգտագործել:

Հին Հնդկաստանում վեդայական գրականությունը ենթադրում էր ալկոհոլի օգտագործումը քուրմերի կողմից[23]:

Հինդուական երկու մեծ էպոսները` Ռամայանան և Մահաբհարաթան նկարագրում են ալկոհոլի օգտագործումը:

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ալկոհոլի օգտագորման մասին ամենավաղ վկայությունները թվագրվում են մոտ մ.թ.ա. 7000 թվականին: Չինաստանում վաղուց ի վեր պատրաստել են բրնձի մեղրասպիրտ` բրնձի, մեղրի և մրգերի խմորման միջոցով[24]: Հուանհեյի հյուսիսային նահանգներում կորեկից պատրաստել են գինի: Չժոու դինաստիայի ժամանակ ալկոհոլին մեծ նշանակություն էր տրվում: Սյա և Շան դինաստիաների երկնքի մանդատի կորուստը մեծ մասամբ պայմանավորված էր կայսրերի ալկոհոլիզմով: Մ.թ.ա. 1116 թվականի հրովարտակով սահմանվեց ալկոհոլի չափավոր օգտագործում:

Ի տարբերություն Եվրոպայի և Մերձավոր Արևելքի սովորույթների, Չինաստանում, մինչ մատենագրության ի հայտ գալը, հրաժարվում էին խաղողի գինու արտադրությունից: Խանի դինաստիայում հրաժարվեցին գարեջրից` ի օգուտ գինու և բրնձից պատրաստվող ալկոհոլի այլ տեսակնեի: 20 աստիճանի ալկոհոլը սովորաբար օգտագործվել է տաքացված, համային հավելումներով` որպես չինական ավանդական բժշկության մի մաս: «Հին ժամանակներում մարդիկ միշտ խմել են սգո արարողությունների, աստվածներին զոհաբերություն կատարելու, հաղթանակներ տոնելու, երդում տալու, ծննդյան, ամուսնությունների և այլ արարողությունների ժամանակ: Մարկո Պոլոն վկայում է, որ 14-րդ դարում գինու արտադրությունը այստեղ համարվել է եկամտի ամենամեծ աղբյուրներից մեկը:

Ալկոհոլային խմիչքները լայնորեն կիրառվել են չինական հասարակության բոլոր խավերում որպես ոգեշնչման աղբյուր, հյուրերի ընդունելության համար, որպես հոգնածության դեմ միջոց, և երբեմն առանց որևէ նշանակության: Մ.թ.ա. 1100 թվականից մինչև մ.թ. 1400 թվականը Չինաստանում քառասունմեկ անգամ ընդունվել և չեղարկվել են սպիրտային խմիչքների արտադրությունն արգելող օրենքներ: Այնուամենայնիվ, նույնիսկ իմաստուններն անկարող էին արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը կամ ապահովել լիակատար չափավորություն»[25]:

Բայցզյուն իրենից ներկայացնում է յուրահատուկ բույրով ավանդական չինական ալկոհոլային խմիչք նման ռուսական օղուն: Բայցզյուն պատրաստվել է համեմունքներով և առանց համեմունքների: Չինացիների շրջանակներում այս խմիչքը օգտագործվում է ամենամեծ պահանջարկով: Բայցզյուի համար հումք են ծառայում սորգոն, չումիզան, եգիպտացորենը, բրինձը, ցորենը և այլ հացահատիկային մշակաբույսեր: Հին Չինաստանում բայցզյուն խմել են տաք վիճակում` փոքր բաժակներով և առատ ակրատով: Տաքությունն օգնում էր խմիչքի մեջ պարունակվող հացօղու յուղերի գոլորշիացմանը:


Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինեգործության արվեստը հասել է մինչև հունական թերակզի մոտ մ.թ.ա. 2000 թվականին: Առաջին ալկոհոլային խմիչքը, որը Հունաստանում մեծ տարածում է գտել, մեղրային էր, խմիչք մեղրով և ջրով: Սակայն արդեն մ.թ.ա. 1700 թվականին գինեգործությունը Հունաստանում դարձել էր սովորական զբաղմունք: Հաջորդ հազարամյակի ընթացքում գինին կատարում էր նույն ֆունկցիան. այն ներառված էր կրոնական ծեսերում: Այն դարձել էր կարևոր խմիչք հյուրեր ընդունելու համար, օգտագործելու բժշկական նպատակներով, դարձել էր ամենօրյա հացկերույթի անբաժան մասը: Գինին խմել են տաք և սառեցրած վիճակում, մաքուր և ջրախառն, հասարակ և համեմունքներով: Գինին համարվում էր այնքան կարևոր հույների համար, որ դրա օգտագործումը համարվում էր հունական մշակույթի տարբերակիչ առանձնահատկությունը. նրանք, ովքեր գինի չէին խմում, համարվում էին բարբարոսներ:

Հույները եղել են գինու ամենաչափավոր օգտագործողներից մեկը: Դա, ըստ երևույթին, կապված էր նրանց` ալկոհոլի քիչ օգտագործման օրենքների, նրանց ամեն ինչում չափավորության ավանդույթների հետ: Այս ավանդույթների մեջ բացառություն էր Դիոնիսոսի պաշտամունքը, երբ հարբելը համարվում էր մարդկանց մոտեցումը իրենց աստվածություններին:

Այդ ժամանակ կենցաղային հարբեցողությունը հազվադեպ էր լինում, իսկ խնջույքների և տոների ժամանակ հարբելը սովորական էր: Հույների շրջանում տղամարդկանց ժամանցների (ինչպիսին է սիմպոսիումը) կարևոր բաղադրիչն այն էր, որ այն, որպես կանոն, ավարտվում էր հարբեղողությամբ: Հին հունական գրականության մեջ չկա վկայություն հույների շրջանում հարբեցողության մասին, սակայն այդ մասին կան մեջբերումներ այլ ազգերի կողմից:

Փիլիսոփաներ Քսենոփոնը (մ.թ.ա. 431—351 թվականներ) և Պլատոնը (մ.թ.ա. 429—347 թվականներ) բարձր էին դասում գինու չափավոր օգտագործումը և ընդունում էին, որ այն լավ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, սակայն երկուսն էլ մատնանշել են խնդիրը` կապված հարբեցողության հետ: Պլանոտնը գտնում էր, որ մինչև տասնութ տարեկանը ոչ-ոք չպետք է գինի խմի: Հիպոկրատը (մոտ մ.թ.ա. 460—370 թվականներ) բացահայտել է գինու բուժիչ հատկությունները, որն արդեն վաղուց օգտագործվել է բուժական նպատակներով: Արիստոտելը (մ.թ.ա. 384—322 թվականներ) և Զենոնը (մոտ մ.թ.ա. 336—264 թվականներ) քննադատում էին հարբեցողությունը:

Մակեդոնացիները անզսպությունը դիտարկում էին որպես քաջության նշան և նրանք հայտնի հարբեցողներ էին:

Գինին կիրառվել է Դասական Հունաստանում նախաճաշին, սիմպոսիումի ժամանակ, մ.թ.ա. I դարում այն օգտագործվել է հռոմեացիների մեծամասնության կողմից: Հույները և հռոմեացիները, որպես կանոն, խմում էին ջրախառն գինի (1 մաս գինի և մոտ 4 մաս ջուր):

Հին հույները կարողանում էին պահել գինին: Որոշ գինիներ պահվում էին կնքված կավե ամֆորաներում երկար տարիներ:

Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքոս (Դիոնիսոս) - հին հույների շրջանում բուսականության, խաղողագործության, գինեգործության աստված: Հռոմում նրան կոչում են Բաքոս կամ Լիբեր: Հռոմեացիները անց էին կացնում տոնակատարություններ, որոնց ընթացքում գինին մատուցվում էր հյուրերին ողջ օրվա ընթացքում` կերակրատեսակների եռակի փոփոխություններով:

Հռոմեացիները գինին համարում էին «ժողովրդավարական» խմիչք: Գինին հասանելի էր ստրուկների, գյուղացիների, կանանց և արիստոկրատների համար: Հռոմեական զինվորներին և գաղութաբնակներին գինիների կայուն մատակարարումն ապահովելու համար կայսրության բոլոր մասերում զբաղվել են խաղողագործությամբ և գինեգործությամբ: Հռոմեացիները գինին խառնում էին ջրով: Գինին օգտագործվել է նաև կրոնական նպատակներով և աստվածներին զոհաբերություններ կատարելու համար:

Գարեջուրն օգտագործվել է դեռևս Հին Հռոմում, ավելի ուշ այն աստիճանաբար փոխարինվել է գինով[26]: Տակիտոսը գրել է քամահրական խոսքեր գերմանախոս ազգերի գարեջրի մասին:


Նախակոլումբոսյան Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 15-րդ դարում եվրոպացիները հասան Ամերիկա, որոշ բնիկ հնդիկ ցեղեր արդեն ծանոթ էին ոգելից խմիչքների հետ: Կան փաստաթղթեր, որոնք վկայում են ացտեկների կողմից կրոնական արարողությունների ժամանակ տեղական «գինու» (պուլկե) օգտագործման մասին: 70-ն անց մարդիկ ազատ կարող էին խմել գինի:

Հարավային Ամերիկայի գաղթականները պատրաստում էին գարեջուր մանիոկայից կամ եգիպտացորենից: Խմորումից առաջ հացահատիկները ծամում էին, որպեսզի վեր ածեն օսլայի և շաքարի: Բերանում ծամված հացահատիկները թքում են հատուկ ամանների մեջ, որտեղ էլ տեղի է ունենում խմորում:

Այս տիպի խմիչքնեը հայտնի են որպես cauim կամ չիչա: Ծամելու մեթոդիկան օգտագործվել է նաև Հին Ճապոնիայում` բրնձից և այլ` օսլա պարունակող մշակաբույսերից սակե պատրաստելու համար:

Հնդիկների շատ ավանդական խմիչքներ առաջվա պես արտադրվում են այսօր, դրանցից են.


Պուլկե  —  ոգելից խմիչք` պատրաստված ագավայի խմորված սոկից: Սա Մեզոամերիկայի ավանդական խմիչքն է: Մեզոամերիկայում պուլկեն համարվել է սուրբ խմիչք, իսկ այն օգտագործել կարելի էր միայն մարդկանց սահմանափակ խմբին: Իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումից հետո այս խմիչքը հասանելի դարձավ բոլորի համար, դրա օգտագործումը ընդլայնվեց: 20-րդ դարում պուլկեն սկսեց զիջել գարեջրին և եվրոպական այլ խմիչքների:

Balché — Մայաների քաղաքակրթության մեղրային գինի: Խմիչքը անվանվել է balché ծառի անունով (Lonchocarpus violaceus), որի կեղևը խմորվում է ջրով և Meliponini-ից բերված մեղրով:

Tepache — Մեքսիկայի բնիկ ժողովուրդների թեթև ալկոհոլային խմիչք: Ստացվում է անանասի կեղևի երեքօրյա խմորումից:

Tejuino— Մեքսիկայի Խալիսկո նահանգի խմիչք, պատրաստվում է եգիպտացորենից:

Չիչա — Հարավային Ամերիկայի Անդեսի շրջանի ցանկացած ավանդական խմորված խմիչքի անվանում: Խմիչքը կարող էր պատրաստվել եգիպտացորենից, մանիոկայից կամ մրգերից:

Ինկերի կայսրության ժամանակաշրջանում Acllahuasis-ում (կանանց քոլեջ) կանանց սովորեցրել են չիչայի պատրաստման ձևերը: Չիչա-դե Ժորա խմիչքը ստացել են եգիպտացորենի սերմերի խմորման, ածիկաշաքարի, եռացրած քաղցրահյութի օգտագործման և մի քանի օր տաշտերում նրանց խմորման եղանակով: Խմիչքն օգտագործվել է կրոնական նպատակներով և այն մեծ քանակությամբ սպառվել է շատ կրոնական տոնակատարությունների ժամանակ: Ներկայումս այն դեռևս արտադրվում է Պերուի հարավում և Բոլիվիայում:


Cauim - համարվել է Բրազիլիայի ամերիկյան հնդիկների խմիչքը մինչկոլումբյան ժամանակաշրջանում: Այն այժմ էլ պատրաստվում է Պանամայի և Հարավային Ամերիկայի առանձին շրջաններում: Cauim-ը շատ նման է չիչուին, պատրաստվում է մանիոկայի և եգիպտացորենի խմորումից, երբեմն էլ այն համեմում են մրգային հյութով: Պանամայի հնդիկները խմիչքը պատրաստելու համար օգտագործում են նաև բանան: Խմիչքի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ հումքը նախապես ծամվում է:

Tiswin— թույլ, խմորված, ծիսակարգային խմիչք` ստացվող ԱՄՆ-ի և Հյուսիսային Մեքսիկայի հարավարևմտյան բազմազան մշակաբույսերից: Ապաչները «tiswin» պատրաստել են եգիպտացորենից, այն ժամանակ, երբ Պապագոները եփում էին «tiswin»` օգտագործելով սագուարո:

Իրոկեզները թույլ ալկոհոլային խմիչքներ արտադրելու համար օգտագործում են թխկիի խմորած սոկ:

Սահարայից հարավ ընկած Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավենու գինին կարևոր դեր էր խաղում շատ աֆրիկյան հասարակություններում:

Ալկոհոլային խմիչքները գոյություն ունեին ամբողջ աֆրիկյան մայրցամաքում: Խմիչքներն արտադրվել են սորգոյի, կորեկաձավարի, բանանների կամ, ինչպես ներկայումս, եգիպտացորենի կամ մանիոկայի խմորման ճանապարհով:

Միջնադարյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում Միջնադարում գարեջուրը համարվում էր բոլոր դասերի և տարիքի մարդկանց առօրյա խմիչքը: Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերում հիշատակվում են միանձնուհիներ, որոնք ունեին դրամական օժանդակություն, որը չափվում է գարեջրի վեց պինտա (հեղուկների չափ =0,56 լիտրի)` ամեն օրվա համար: Այդ տարիներին լայնորեն հասանելի էին այնպիսի ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են սիդրը և խնձորի գինին. խաղողի գինի համարվում էր բարձր խավի արտոնություն:

Միջնադարյան Եվրոպայի հակասանիտարական պայմաններում ալկոհոլային խմիչքների օգտագործումը օգնում էր խուսափել հիանդություններից, ինչպիսին է խոլերան: Գինի և գարեջուր խմելն ավելի անվտանգ էր, քան ջուր խմելը, որը, որպես կանոն, վերցվում էր աղտոտված աղբյուրներից: Սպիրտ պարունակող խմիչքները ունակ էին ախտահանել դրանք և պահպանել այն մի քանի ամիս: Այդ իսկ պատճառով դրանք պահվել են առագաստանավերում, ինչպես կարևոր (կամ նույնիսկ միակ) հեղուկի աղբյուր անձնակազմի համար, հատկապես հեռավոր նավարկությունների ընթացքում: Ալկոհոլը նաև համարվում է էֆեկտիվ ցավազրկող դեղամիջոց, այն ծառայել է մարդկանց որպես էներգիայի աղբյուր դժվար աշխատանքի համար:

Այդ ժամանակ ալկոհոլի օգտագործումը ավելի լայն տարածում գտավ, քան անտիկ ժամանակաշրջանում, այդ թվում հոգևոր վերնախավի և կանանց շրջանում: Վեգանտները փորձարկել են ալկոհոլը, որպես գոյություն ունեցեղ սոցիալական համակարգին մարտահրավեր նետելու միջոց, միաժամանակ մտցնելով մշակույթի մեջ շատ մտահաղացումներ և կերպարներ, կապված ալկոհոլային խմիչքների օգտագործման հետ:

Էթիլային սպիրտի թորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիլային սպիրտի թորման մասին առաջին հիշատակությունները գտնվում են C2H5OH հույն ալքիմիկոսների մոտ, ովքեր աշխատել են Ալեքսանդրիաում` մ.թ. I դարում[27]: Թորած ջուրը հայտնի է եղել դեռևս մ.թ. 200 թվականից, երբ Աֆրոդիսյան Ալեքսանդրը նկարագրել է նրա պատրաստման պրոցեսը[28]: Արաբ գիտնականներ Ջաբիր իբն Հայան (Գեբեր), Ալ-Քինդին (Alkindus), պարսիկ գիտնական Մուհամմեդ իբն Զաքարիա Ալ-Րազին օգտագործել են թորում իրենց ալքիմիական գիտափորձերում: XI-րդ դարում Ավիցեննաի մոտ թորումը հիշատակվում է որպես եթերային յուղերի ստացման մեթոդ: «Քիմիայի հայր» Ջաբիր իբն Հայաի գյուտերի շարքում էր սպիրտի արտադրության համար նախատեսված ինքնաթորման սարքը[2]:

Սպիրտր թորումը Շինաստանում հայտնի է եղել Հան դինաստիայի իրոք (I—II դարեր), բայց հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ սպիրտր թորումը լայն տարածում է գտել Ցզին և Սուն դինաստիաների օրոք (X—XIII դարեր)[29]:

Ալկոհոլի թորումը Եվրոպայում դարձել է հայտնի XII դարից սկսած, Սալերնոյի բժշկական դպրոցի աշխատանքների շնորհիվ[27][30]:

1500 թվականին գերմանացի ալքիմիկոս Հիերոնիմ Բրաունշվեյգը հրապարակել է Liber de arte destillandi (Գիրք թորման արվեսի մասին): Դա առաջին գիրքն էր` նվիրված թորմանը: 1651 թվականին գիտնական Ջոն Ֆրենչը հրապարակել է The Art of Distillation գիրքը - գործնական ձեռնարկ կապված ալկոհոլի թորման հետ[31]:

Թորման տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր դարձրեց թունդ սպիրտային խմիչքների մասսայական պատրաստումը: Այդպիսի խմիչքների առևտուրը զգալի մասշտաբ ստացավ XVI դարից, սակայն առաջին հիշատակությունները շատ վաղ են. 1334 թվական - կոնյակ, 1485 - անգլիական ջին և վիսկի, 1490-1494 - շոտլանդական վիսկի, 1520-1522 թվականներ - գերմանական բրանթվայն (օղի), XV դարի վերջ - XVI դարի սկիզբ - ռուսական և լեհական օղի: Այդպիսի խմիչքների տարբեր տեսակները դարձել են հայտնի լատին․՝ aqua vitae - «կյանքի ջուր» տերմինով: Այդպես էին անվանում շոտլանդական վիսկին, ֆրանսիական կոնյակը և, հնարավոր է, օղին. հենց այս տերմինն էլ տվել է սկանդինավյան 37,5-50% թնդությամբ ալկոհոլային խմիչքի աքվավիթ անվանումը:

Նոր ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Նոր ժամանակներում (1500—1800) բողոքական առաջնորդները, ինչպիսիք են Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, անգլիական եկեղեցու առաջնորդները և նույնիսկ Պուրիտանները գտնում էին, որ ալկոհոլը Աստծո պարգև է և ստեղծված է մարդկանց հաճույքի և առողջության պահպանման համար, դրա հետ մեկտեղ հարբեցողությունը համարվում էր մեղք:

Մինչև 18-րդ դարի սկիզբը խմիչքների նկատմամբ վերաբերմունքը դրական էր չափավոր օգտագործման դեպքում, հարբեցողությունը քննադատվում էր:

Չնայած գոյություն ունեցեղ իդեալական չափավորությանը, ալկոհոլի օգտագործումը այդ ժամանակ ընդհանուր առմամբ բարձր էր: XVI դարում ալկոհոլային խմիչքների օգագործումը հասավ 100 լիտրի ամեն մարդու համար մեկ տարում: Վալյադոլիդում` Իսպանիայում և Լեհաստանում քրիստոնյաները օգտագործում էին օրվա մեջ մինչև 3 լիտր գարեջուր: Քովենտրիում` Անգլիայում, գարեջրի և անգլիական գարեջրի օգտագործման միջին քանակը կազմում էր շուրջ 17 լիտր շաբաթա մեջ յուրաքանչյուր մարդու համար: Շվեդներն օգտագործում էին 40 անգամ ավելի շատ գարեջուր, քան հիմա: Անգլիացի նավաստիները ստանում էին մեկ գալլոն գարեջուր մեկ օրվա համար, այն ժամանակ, երբ զինվորները ստանում էին գալլոնի (գալլոն - անգլիական համակարգում ծավալի չափ, որը համապատասխանում է 3,79-4,55 լիտրի` կախված, թե որ երկրում է օգտագործվում) 2/3-ը: Դանիայում գարեջրի սովորական օգտագործումը կազմում էր օրվա մեջ մեկ գալլոն հասուն մարդկանց համար: Կարևոր է նշել, որ ժամանակակից գարեջուրը (3-5% սպիրտ) ավելի թունդ է, քան հնում (շուրջ 1 % սպիրտ): Գինիների մեծամասնությունը, որոնք արտադրվում էին Հյուսիսային Եվրոպայում, հեշտ հոսող էին, ունեին բաց գույն և ալկոհոլի ցածր մակարդակ: Այդպիսի գինիները չէին կարող դիմանում և ժամանակի ընթացքում վեր էին ածվում քացախի: Գինի արտադրողները անհրաժեշտ չէին համարում կրել ծախսեր գինին պահպանելու համար: XVI դարում դիմացկուն գինիներ պատրաստվում էին միայն Միջերկրածովյան երկրներում: XVII դարում տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք արմատապես փոխեցին գինեգործական արդյունաբերությունը դիմացկուն գինիների արտադրման մեջ: Առաջինը - խցանների և ապակյա շշերի օգտագործումն է, որը հնարավորություն էր տալիս պահել գինին գործնականորեն հերմետիկ միջավայրում. երկրորդը - թունդ գինիների հայտնիության աճը, ինչպիսիք են պորտվեյնը, մադերան, խերեսը: Ալկոհոլի հավելումը օգտագործվում էր որպես կոնսերվանտ, որը թույլ էր տալիս գինիներին դիմանալ երկար ծովային ճանապարհորդություններին դեպի Անգլիա, Ամերիկա և Օստ-Հնդկաստան:

Թունդ սպիրտային խմիչքների արտադրությունն ու տարածումը իրականացվում էր դանդաղ տեմպերով: Ամբողջ XVI դարում դրանք խմում էին հիմնականում դեղային նպատակներով: 16-րդ դարում ստեղծվել է տնային ինքնաթոր օղին: «Տնային ինքնաթոր օղի»-ն որպես տնային պայմաններում արտադրվող խմիչք հայտվել է 1917 թվականին Ռուսաստանում: Տնային ինքնաթոր օղին համարվում է տնային գարեջրի թորման արդյունք, ի տարբերություն դրա, օղին չի թորվում, այն պատրաստվում է սպիրտից, որը ստացվում է ռեկտիֆիկացիայի մեթոդով հատուկ ռեկտիֆիկացիոն սյուներում:

XVII դարում դեբյուտում էր փրփրուն շամպայնը: Ֆրանսիացի վանական Պերինսոնը փրփրուն գինու առաջին պրոպագանդիստներից մեկն էր: Պիեր Պերինսոնը իր արտադրության տեխնոլոգիայի մեջ մի շարք նորամուծություններ է կատարել, բացել է կուպաժավորման հնարավորությունները, միավորել է տարբեր սորտի խաղողների հյութերը, սկսել է գինին լցնել հաստ ապակիով շշերի մեջ, ինչը թույլ էր տալիս անվտանգ պահպանելու ածխածնի երկօքսիդը, որը հնում քայքայում էր տակառները: Պերինսոնն առաջիններից մեկն էր, ով սկսեց տակառներում խցաններ պատրաստել խցանակաղնու կեղևից[32]:

Հացահատիկը վիսկիի ստացման սկզբնական նյութն էր։ Նրա ծագումը հայտնի չէ, բայց Իռլանդիայում և Շոտլանդիայում այն արտադրվել է դարեր շարունակ։ Իռլանդիայում վիսկիի մասին առաջին գրավոր հիշատակումը 1405 թվականի է, գարիից վիսկիի արտադրությունը առաջին անգամ հիշատակվում է Շոտլանդիայում՝ 1494 թվականի գրություններում։

Խմիչքը՝ հայտնի որպես ջին (Նիդեռլանդերեն լեզվում նշանակում է «գիհ»), ստանում են սպիրտի մեջ գիհի հատապտուղներ ավելացնելու ճանապարհով։ Ֆրանսիացիները փոխել են անունը «genievre», անգլիացիները՝ «geneva», ապա ձևափոխել են՝ դարձնելով «ջին» («gin»)։ Սկզբնապես այն օգտագործել են բ-շկական նպատակներով։ 1690 թվականին Անգլիայում ընդունվել է «Հացահատիկից կոնյակի և սպիրտի թորման խրախուսման մասին օրենք», և չորս տարվա ընթացքում թունդ սպիրտային խմիչքների, հիմնականում ջինի, արտադրության տարեկան ծավալը հասել է գրեթե միլիոն գալլոնի։ Հարկ է նշել, որ «corn» բառը այն -ամանակի բրիտանական անգլերեն լեզվով ընդհանուր առմամբ նշանակել է «հացահատիկ», այն ժամանակ, երբ ամերիկյան անգլերենով այն հիմնականում վերաբերում էր եգիպտացորենին։

XVIII դարում բրիտանական խորհրդարանը ընդունեց օրենքներ ողղված ուղղված ոգելից խմիչքների թորման համար հացահատիկի օգտագործման խթանմանը։ 1685 թվականին ջինի օգտագործումը Անգլիայում կազմում էր կես միլիոն գալլոն, բայց 1714 թվականին այն հասավ երկու միկլիոն գալլոնի։ 1727 թվականին արտադրությունը հասավ 5 միլիոն գալլոնի․ վեց տարի անց այստեղ արտադրվել է 11 միլիոն գալլոն ջին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ակտիվորեն նպաստեց ջինի արտադրությանը` արտադրված հացահատիկի մնացորդների օգտագործման և շահույթի բարձրացման համար: Կառավարության քաղաքականությամբ խրախուսված էժան խմիչքները հեղեղեցին շուկան: Լոնդոնի աճող քաղաքային աղքատությունը քաղաքային կյանքի դաժան իրականության իր սփոփանքը գտել էր դրանց օգտագործման մեջ:

Բացասական հետևանքների նվազեցման համար կառավարությունը 1736 թվականին ընդունեց օրենք ջինի` երկու լիտրից ավել քանակի վաճառքի արգելման և նրա վրա հարկերի կտրուկ աճի մասին: Այնուամենայնիվ, խմիչքի օգտագործումը հասել է գագաթնակետին յոթ տարի անց, երբ երկրում 6,5 միլիոն մարդ տարեկան խմում էր 18 միլիոն գալլոն ջին: Խմիչքի մեծ մասը օգտագործվում էր Լոնդոնում և այլ քաղաքներում. գյուղական վայրերում բնակչությունը մեծ չափով օգտագործում էր գարեջուր, էլ և սիդր:

Դրա հետևանքով ջինի օգտագործումը կտրուկ նվազեց: 1743 թվականի տասնութ միլիոն գալլոնից այն 1751 թվականին նվազել է մինչև յոթ միլիոն, և 1758 թվականին մինչև երկու միլիոն: Մի շարք գործոններ հանգեցրել են ջինի սպառման սահմանափակումներին. ավելի ցածր գներով բարձր որակի գինու արտադրությունը, հացահատիկի գների և հարկերի ավելացումը, օղեթորման ժամանակավոր արգելքը, հարբեցողության քննադատությունը, վարքագծի նոր ստանդարտը, որը քննադատել է ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը, թեյի և սուրճի օգտագործման մեծացումը:


В XVIII веке пьянство в Европе было нормой жизни. XIX век, с его индустриализацией и необходимостью в производстве надежной рабочей силы, приводил к ограничению употребления спиртного. Пьянство рассматривалось, как угроза росту промышленного производства.

В 1786 году Антонио Бенедетто Карпано основал в Турине первое промышленное предприятие по выпуску вермута — креплёного вина, ароматизированного полынью, а также фруктами, пряными и лекарственными растениями.

Колониальная Америка[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Файл:1897_Saloon_Blackhawk.jpg|мини|Внутренний вид питейного заведения Toll Gate Saloon в Блэк Хок, Колорадо (1897)]] Алкогольные напитки играли важную роль в колониальной истории США.

В Англии и в Новом Свете, люди обоих полов и всех возрастов, как правило, во время еды пили пиво. Поскольку импорт пива был слишком дорог, первые поселенцы варили свое собственное пиво. Дикий хмель рос в Новой Англии, но семена хмеля заказывались в Англии для того, чтобы вырастить достаточный запас хмеля для производства традиционного пива. Колонисты также варили самодельное пиво, изготовленное из еловых веточек, которые отваривали в воде, а также имбирное пиво.

Отказ от алкоголя[խմբագրել | խմբագրել կոդը]

С давних временен потребление алкоголя, как неумеренное, так и в принципе, вызывало реакцию отдельных общественных фигур и целых групп населения. Целые группы общества, вынужденно или добровольно, воздерживались от употребления алкоголя. Первый сухой закон в истории приписывается легендарному китайскому правителю Юй Великий.

В древности безалкогольная традиции развивались, как правило, без прямой конфронтации с традиционной культурой потребления алкоголя. В эпоху средневековья, при том что алкогольная традиция был намного влиятельней, а среди ученых преобладало благожелательное отношение к алкоголю, антиалкогольные выступления становятся острее, и сторонники разных образов жизни чаще вступают в конфликт, выступают с взаимными обвинениями. Однако, в целом вопросы пьянства и трезвости не занимали заметного места в общественном сознании.[33]

С начала XIX века безалкогольная (трезвенническая) традиция получила заметное развитие, возникали общества трезвости, чаще принимались сухие законы, запрещающие производство и распространение алкогольных напитков. Наибольшее развитие трезвеннические идеи получили в Германии и Скандинавии; в России трезвенническая традиция имеет прерывистый, «пульсирующий» характер.[33].

  1. Charles H, Patrick; Durham, NC (1952). Alcohol, Culture, and Society. Duke University Press (reprint edition by AMS Press, New York, 1970). էջեր 26–27. ISBN 9780404049065. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |quotes= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gately, 2008
  3. Chrzan, Janette (2013). Alcohol: Social Drinking in Cultural Context. Routledge. էջ 13. ISBN 9780415892490. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |quotes= (օգնություն)
  4. 4,0 4,1 McGovern, Patrick E.; Zhang, Juzhong; Tang, Jigen; Zhang, Zhiqing; Hall, Gretchen R.; Moreau, Robert A.; Nuñez,, Alberto; Butrym, Eric D.; Richards, Michael P.; Wang, Chen-shan; Cheng, Guangsheng; Zhao, Zhijun; Wang, Changsui (21 December 2004). «Fermented beverages of pre- and proto-historic China». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 101 (51): 17593–17598. doi:10.1073/pnas.0407921102. PMC 539767. PMID 15590771. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Roach, John. «Cheers! Eight ancient drinks uncorked by science». NBC News. Վերցված է 9 June 2013-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Fermented fruits and vegetables. A global perspective». FAO Agricultural Services Bulletins - 134. Արխիվացված է օրիգինալից 2007-01-19-ին. Վերցված է 2007-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Vouillamoz José F., McGovern Patrick E., Ergul Ali, Söylemezoğlu Gökhan, Tevzadze Giorgi, Meredith Carole P., Grando M. Stella (20 January 2006). «Genetic characterization and relationships of traditional grape cultivars from Transcaucasia and Anatolia» (PDF). Plant Genetic Resources: Characterization and Utilization. Cambridge University Press. 4 (02): 144–158. doi:10.1079/PGR2006114. Վերցված է 19 March 2015-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Какое вино считается древнейшим? — «Вокруг света», рубрика «Вопрос-ответ», 19.01.2009
  9. 9,0 9,1 McGovern, Patrick E. «The Origins and Ancient History of Wine». Музей археологии и антропологии Университета Пенсильвании. Վերցված է 2018-01-27-ին.
  10. Wine and its Origins — The Archaeology and History of Wine Making
  11. History Of Popularity Of Wine
  12. Cavalieri D, McGovern P.E., Hartl D.L., Mortimer R., Polsinelli M. (2003). «Evidence for S. cerevisiae fermentation in ancient wine» (PDF). Journal of Molecular Evolution. 57 Suppl 1: S226–32. doi:10.1007/s00239-003-0031-2. PMID 15008419. 15008419. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 December 2006-ին. Վերցված է 2007-01-28-ին. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |quotes= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Grape-pressings from northern Greece: the earliest wine in the Aegean? | Dimitra Malamidou — Academia.edu
  14. Hans Barnard et al., Chemical evidence for wine production around 4000 BCE in the Late Chalcolithic Near Eastern highlands — Journal of Archaeological Science xxx (2010) 1-8
  15. Oldest Winery Unearthed in Armenian Cave
  16. Signs of Earliest Winemaking Operation Found in Armenian Cave — NYTimes.com
  17. Oldest Winery Discovered in Armenia
  18. Dirar, H., (1993), The Indigenous Fermented Foods of the Sudan: A Study in African Food and Nutrition, CAB International, UK
  19. Джеймс П., Торп Н. Древние изобретения. — Мн. — 1997 — Стр. 401 — ISBN 985-438-139-0
  20. А. И. Немировский Сотворение людей (миф шумеров) // Мифы и легенды Ближнего Востока. — Феникс, 2000. — С. 42—45.
  21. Alcohol and Pleasure: A Health Perspective By Stanton Peele, Marcus Grant. Page number 102. Contributor Stanton Peele, Ph. D., J.D. Published 1999. Psychology Press. Self/Help. 419 pages. ISBN 1-58391-015-8
  22. 22,0 22,1 Dasgupta, Amitava (2011). The Science of Drinking: How Alcohol Affects Your Body and Mind. Rowman & Littlefield. ISBN 1-4422-0409-5.
  23. Mathew, Roy J. (18 February 2009). The True Path: Western Science and the Quest for Yoga. Basic Books. էջ 131. ISBN 978-0738206813. Վերցված է 19 March 2015-ին – via Google Books.
  24. McGovern, Patrick E. (2003). Ancient Wine: The Search for the Origins of Viniculture. Princeton: Princeton University Press. էջ 314. ISBN 0-691-07080-6.
  25. Preventing Alcohol Abuse: Alcohol, Culture, and Control By David J. Hanson page 3
  26. Ilaria Gozzini Giacosa, A Taste of Ancient Rome, page 191-191. University of Chicago Press, 1994 ISBN 0226290328. 2 May 1994. ISBN 978-0-226-29032-4. Վերցված է 21 March 2010-ին.
  27. 27,0 27,1 Forbes, Robert James (1970). A short history of the art of distillation: from the beginnings up to the death of Cellier Blumenthal. BRILL. ISBN 978-90-04-00617-1. Վերցված է 29 June 2010-ին.
  28. Taylor, F. Sherwood (1945). «The Evolution of the Still». Annals of Science. 5 (3): 186. doi:10.1080/00033794500201451. ISSN 0003-3790.
  29. Stephen G. Haw (10 September 2012). «Wine, women and poison». Marco Polo in China. Routledge. էջեր 147–148. ISBN 978-1-134-27542-7. «The earliest possible period seems to be the Eastern Han dynasty... the most likely period for the beginning of true distillation of spirits for drinking in China is during the Jin and Southern Song dynasties»
  30. Sarton, George (1975). Introduction to the history of science. R. E. Krieger Pub. Co. էջ 145. ISBN 0-88275-172-7.
  31. «Distillation». Industrial and Engineering Chemistry. American Chemical Society. 28 (6): 677. doi:10.1021/ie50318a015. Վերցված է 19 March 2015-ին.
  32. И ты, брют!. // The New Times, 27.12.2010
  33. 33,0 33,1 Ловчев, В. М. Проалкогольные и антиалкогольные традиции в европейской культуре. — Диссертация на соискание звания доктора исторических наук. — 2013.