Հոլանդերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիդեռլանդերենից)
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Հոլանդերեն / Նիդերլանդերեն
Nederlands
Nederlands HY.jpg
Հայաստանը լեռնային երկիր է Հարավային Կովկասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։
Տեսակլեզու[1][2]
Ենթադասստորինֆրանկյան լեզուներ
Մասն էստորինֆրանկյան լեզուներ
ԵրկրներՆիդերլանդներ Նիդերլանդներ
Բելգիա Բելգիա
Սուրինամ Սուրինամ
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Արուբա Արուբա
Պաշտոնական կարգավիճակՆիդերլանդներ Նիդերլանդներ

Բելգիա Բելգիա

Սուրինամ
Կախյալ տարածքներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ

Խոսողների քանակ24 000 000 մարդ և 21 651 760 մարդ
Վերահսկող կազմակերպությունՆիդերլանդական լեզվական միություն
Լեզվակիրների թիվը22 մլն․ (2005)
Ռեյտինգ37—48
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFnl
ԳՕՍՏ 7.75–97495
ISO 639-1nl
ISO 639-2(B); nld (T) dut (B); nld (T)
ISO 639-3nld

Map Dutch World scris.png
Նիդերլանդներենի տարածվածությունը աշխարհում

Nederlandstaalgebied.png
Նիդերլանդներենի տարածվածությունը Եվրոպայում
Dutch language Վիքիպահեստում

Հոլանդերեն կամ նիդերլանդերեն[3] (ինքնանուն՝ Nederlands). հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է Նիդերլանդներում, Բելգիայում (Ֆլանդրիայում), Արուբայում, Կյուրասաոյում և Սուրինամում։

Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդերենն ազգակից է անգլերենին և գերմաներենին, և լեզվաբանական հատկանիշներով գտնվում է երկուսի միջև։ Սակայն, բացի նրանից, որ հոլանդերենը չի ենթարկվել բարձր գերմաներենի հնչյունափոխությանը, այն գերմաներենից տարբերվում է նաև հոլովների սակավությամբ (ինչպես անգլերենը), գերմաներեն ումլաութի գրեթե բացակայությամբ և զգալիորեն ավելի կանոնավոր ձևաբանությամբ։

Ժամանակակից հոլանդերենն սկզբում ուներ երեք գոյականական սեռ, որոնցից երկուսը՝ արականը և իգականը մեծ մասամաբ համընկնում են (ստանում են նույն՝ de որոշիչ հոդը)։ Որպես հետևանք, գոյականական սեռը շատ ավելի քիչ քերական դեր է խաղում հոլանդերենում, քան գերմաներենում։

Գլխավոր նախադասություններում նախադասության անդամներն սովորաբար ունեն SVO (ենթակա֊ստորոգյալ֊ուղիղ խնդիր) շարադասություն, որը հարցական և երկրորդական նախադասություններում կարող է դառնալ շրջուն (SOV)։

Հոլանդերենի բառապաշարը մեծ մասամբ ժառանգված է գերմանական լեզվաընտանիքից․ գերմանական ծագման բառերի քաղանակը ավելի զգալի է, քան ռոմանական ազդեցության ենթարկված անգլերենում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հոլանդերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moin M. Moeen EncyclopediaAmirkabir, 1972.
  2. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ էջ 233b