Սիդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիդր
Reflets de France Cidre.jpg
Ենթատեսակ ալկոհոլային խմիչք
Բաղադրամասեր cider apple
Cider Վիքիպահեստում

Սիդր (ֆր.՝ cidre), մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի, ստացվում է խնձորահյութի խմորմամբ։

Սիդրը մշակվում է խնձորի ուշահաս սորտերից։ Խնձորը լվանում են, մանրացնում, մամլում, մշակում խմորիչներով, քամում, այնուհետև լցնում շշերի մեջ և 2-4 մթնոլորտային ճնշման տակ հագեցնում ածխաթթու գազով։ Սիդրը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ։ Թողարկվում է քաղցր (պարունակում է 10 գ/լ շաքար), կիսաանապակ (պարունակում է 5 գ/լ շաքար), անապակ (առանց շաքարի սիդր)։ Ոգելից սիդրը պարունակում է 5-7 % ծավալով սպիրտ, 5-8 գ/լ թթուներ։ Սիդրի հայրենիքը Հյուսիսային Ֆրանսիան է, որտեղ սիդր են անվանում խնձորից ստացվող ցանկացած ալկոհոլային ըմպելիք։ Լայնորեն տարածված է Ավստրիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ ԱՍՆ-ում սիդր են անվանում պաստերացված խնձորահյութը։ ԽՍՀՍ-ում սիդր մշակվում է ՌԽՖՍՀ-ում, Բելառուսում, Ուկրաինայում և Ղազախստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png