Ապաչներ
Ապաչներ (անգլ. Apache), հյուսիսամերիկյան հնդկացիների մի քանի ազգակցական ցեղերի հավաքական անվանումը։ Ապաչները խոսում են Նա-դենե լեզվաընտանիքի աթաբասկյան ճյուղի լեզուներով, որոնցից ԱՄՆ-ում ամենատարածված հնդկացիական լեզուն նավահո լեզուն է։
Ժողովրդագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապաչները ներկայումս բնակվում են Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում և Օկլահոմայում։ Համաձայն ԱՄՆ բնակչության հաշվառման բյուրոյից ստացված տվյալների, ապաչներին վերագրվող ցեղերի բնակչության թիվը 2010 թվականին կազմել է 63 193 մարդ[1], իսկ ապաչական արմատներ ունեցող բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 111 810 մարդ[1]։ 2000 թվականի տվյալներով, ապաչների թվաքանակը համեմատաբար կազմել է 57 060 և 96 833 մարդ[2]։
Ժամանակակից ապաչները բաժանվում են վեց ցեղերի.
- Արևմտյան ապաչներ
- Չիրիկաուա
- Մեսկալերո
- Ջիկարիլլա ապաչներ
- Լիպան ապաչներ
- Հարթավայրային ապաչներ (Կայովա)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապաչների չիրիկաուա ցեղից էին հայտնի առաջնորդներ Մանգաս Կոլորադասը, Ջերոնիմոն և Կոչիսը, ովքեր մարտնչել են ամերիկյան զավթիչների դեմ։
- Ապաչների մեսկալերո ցեղից էր գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի մի շարք գրքերի գլխավոր հերոս Վինետուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «2010 Census CPH-T-6»։ 2010 Census (անգլերեն)։ U.S. Census Bureau։ 2013-12։ Վերցված է 2016-06-06
- ↑ «Census 2000 PHC-T-18»։ 2000 Census (անգլերեն)։ U.S. Census Bureau։ 2002-09։ Վերցված է 2016-06-06
|