Վինետու
Վինետու | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական հերոս և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Կառլ Ֆրիդրիխ Մայ |
Սեռ | արական |
Մահվան տարեթիվ | հունիսի 5, 1885[1] կամ սեպտեմբերի 2, 1874[2] |
Մասնագիտություն | ցեղի առաջնորդ |
Դերը կատարել են | Պիեռ Բրիս, Գոյկո Միտիչ և Erol Sander? |
Winnetou Վիքիպահեստում |
Վինետու (գերմ.` Winnetou), ապաչների մեսկալերո ցեղի մտացածին առաջնորդի կերպար, գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի մի շարք գրքերի գլխավոր հերոսն է:
Կերպարի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինետուն ապաչների մեսկալերո ցեղի առաջնորդի որդին է: Հավատարիմ է իր խոսքին և նվիրված` ընկերներին, խիզախ է, խելամիտ, վայելում է բոլոր հնդկացիական ցեղերի հարգանքը` նույնիսկ ռազմատենչ կոմանչների: Նա հիանալի հեծյալ է, վարպետորեն տիրապետում է հրազենին, նետողական զինատեսակներին, դանակներին, նիզակներին և այլն: Վինետուն ծանոթ է ամերիկյան գաղութարարների սովորույթներին, քանի որ նրանց շրջապատում ստացել է լավագույն կրթություն: Բացի այդ, նա խստորեն պահպանում է իր ցեղի սովորույթները: Նա ցուցաբերում է տղամարդկային համեստություն և իր մասին գերադասում է խոսել երրորդ դեմքով: Հանդուրժող է և խաղաղասեր: Ամեն կերպ ձգտում է խոչընդոտել հնարավոր բախումներին և հարթել ցանկացած խնդիր` խաղաղ ճանապարհով:
Վինետուն խաղաղության համար մղվող պայքարի իսկական մարտիկ է: Ամերիկյան բնիկների և եվրոպացի վերաբնակիչների միջև փորձում է ստեղծել բարեկամության և խաղաղության մթնոլորտ: Համոզմունքներով ճակատագրապաշտ է և հավատում է, որ աշխարհում ամեն ինչ արդեն որոշված է Մանիտուի կողմից:
Վինետուի մասին պատմող Կառլ Մայի հիմնական վեպերը ստեղծվել են 1891-1910 թվականներին.
- «Վինետուն»
- «Վինետուի սպիտակ եղբայրը»
- «Վինետուի ոսկին»
- «Սև մուստանգը»
- «Վինետուի ժառանգները»
- «Սատանան և Իսկարիովտացին»
Կինեմատոգրաֆում Վինետուի կերպարը մարմնավորել են ֆրանսիացի դերասան Պիեռ Բրիսը և սերբ դերասան Գոյկո Միտիչը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://karel-may.majerco.net/stopy/zajimavosti/kdy-zemrel-vinnetou/
- ↑ May K. (unspecified title) (գերմ.) — 1893.
- ↑ «Гойко Митич — заслуженный индеец Советского Союза» (LOOK AT ME 2009)
- ↑ Алова А., Брылёва Я. "Гойко Митич: «Индеец по имени Волк» («Конкурент» — респектабельная газета. 25 июня 2008, 29(000151))