Ինքնադիմանկար առանց մորուքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնադիմանկար առանց մորուքի
տեսակգեղանկար և ինքնապատկեր
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1889
բարձրություն40 սանտիմետր
լայնություն31 սանտիմետր
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրինքնապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
հավաքածուանհայտ
հիմնական թեմաՎինսենթ վան Գոգ
կայք
Ծանոթագրություններ
 Self portrait by Vincent van Gogh (F525) Վիքիպահեստում

«Ինքնադիմանկար առանց մորուքի» (անգլ.՝ Self-portrait without beard), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 41 × 32,6 սմ։

Այսօր «Ինքնադիմանկար առանց մորուսի» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Վան Գոգի դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգն առավել հայտնի էր իր բնանկարներով, իսկ դիմանկարները համարում էր մեծագույն մարտահրավեր[3]։ Նա այդ առիթով նշել է. «Սա միակն է գեղանկարչության մեջ, որ անհանգստացնում է ինձ՝ ի խորոց սրտի և, որը, ստիպում է ինձ զգալ ավելի շատ անսահմանություն, քան ուրիշ որևէ մի բան»[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինքնադիմանկար առանց մորուսի» ստեղծագործությունը համարվում է աշարհի բոլոր ժամանակների ամենաթանկ վաճառված նկարներից մեկը։ Այն վաճառվել է 1998 թվականին Նյու Յորքում՝ 71,5 միլիոն դոլարով[5]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգը ինքնադիմանկարը կտավին է հանձնել 1889 թվականին[2]։ Նկարելու ժամանակ հեղինակը գտնվում էր Ֆրանսիայի Սեն Ռեմի դը Պրովանս բնակավայրի հոգեբուժարանում։ Գոգը նկարը վրձնել է մոր յոթանասունամյակին, որ ապացուցի վերջինիս, թե ինքը երջանիկ է ու առողջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/148666
  2. 2,0 2,1 «Self Portrait without Beard, 1889 by Vincent Van Gogh». www.vincentvangogh.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  3. Cleveland Museum of Art Monet to Dalí: Impressionist and Modern Masterworks from the Cleveland Museum of Art. — Cleveland: Cleveland Museum of Art, 2007. — С. 67. — ISBN 978-0-940717-89-3
  4. 4,0 4,1 «La Mousmé». Postimpressionism. National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  5. «Почем Ван Гог? Самые дорогие картины художника». mir24.tv. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.(ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]