Ախշտիր
Գյուղ | |||
---|---|---|---|
Ախշտիր | |||
ռուս.՝ Ахштырь | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Հիմնադրված է | 1869 թ. | ||
ԲԾՄ | 140 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն[1] | ||
Բնակչություն | 168 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354591[3] | ||
Ավտոմոբիլային կոդ | 23, 93 | ||
ՍՎՏԲՀԴ | 3426910003 | ||
|
Ախշտիր (ռուս.՝ Ахштырь), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 24 կմ արևելք, ծովի մակարդակից 140 մ բարձրության վրա։
Բնակչությունը
1968 թվականին գյուղն ուներ 325 բնակիչ, հիմնականում հայեր և ռուսներ։ 2002 թվականին այնտեղ ապրում էր 161 մարդ, 2008 թվականին` 155 մարդ (60 տուն)։ Ըստ 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 168 բնակիչ[2]։
Տնտեսությունը
Խորհրդային տարիներին բնակիչներն զբաղվում էին թեյի, ծխախոտի և կանեփի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Այն կաթնաբանջարաբուծական տնտեսություն էր։ Գյուղում կար ակումբ, բուժկայան, թռչնաբուծական ֆաբրիկա, փայտամշակման գործարան։
Պատմությունը
Գյուղը հիմնադրվել է 20 ռուս ընտանիքների կողմից` 1869 թվականին։ Պահպանվել են ուղղափառ եկեղեցու ավերակները։ Հայերը եկել են Ջանիկից (Համշեն) և Սամսունի շրջակայքի գյուղերից` 1890-ական թվականներին։
Գյուղի տեսարժան վայրերից է Ախշտիրի քարանձավը, որը բացվել է 1903 թվականին, ֆրանսիացի աշխարհագրագետ և քարտեզագիր Էդուարդ Ալֆրեդ Մարտելի կողմից։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ռուսաստանի Պետական վիճակագրական ֆեդերալ ծառայության պաշտոնական կայք, www.gks.ru (ռուս.)
- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|