Խաշթառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խաշթառակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԱնդրանիկ Վիրաբյան[1]
Այլ անվանումներԽաչդարակ, Սարհատու
ԲԾՄ750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 782[2] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խաշթառակ (Հայաստան)##
Խաշթառակ (Հայաստան)

Խաշթառակը, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից դեպի հյուսիս, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։ Գյուղական համայնքի ղեկավարը 2015 թ.-ից Անդրանիկ Վիրաբյանն է։

Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200 աշակերտ։

1921 թվականից ի վեր, ունեցել է 23 տնօրեն, որոնցից մի քանիսը եղել են Երևան, Էջմիածին, Իջևան քաղաքներից և հարևան գյուղերից։

2017 թվականից դպրոցի տնօրեն է Սամվել Սիմոնյանը (Իջևան քաղաքից։

Գյուղում 2012 թվականին Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին կառուցել է եկեղեցի գյուղի բարձունքում։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղորյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի սեյնակը։

Անվան ստուգաբանություն

Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է Խաչթառակ Խաչթառակ («Խաչ+թառ+ակ»), քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այսօր ևս կարելի տեսնել այդ խաչերը։ Սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ էր առաջացնում, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվեց և դարձավ Խաշթառակ (չ → շ)[3]։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներից։

Խաշթառակի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1981 1989 2001 2004
Բնակիչ 214 786 1090 1450 1387 2035 1620 1861 1929 1674

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Խաշթառակն ունի V-VII դարերի “Եղեգնի” գյուղատեղի և համանուն եկեղեցի։

Հայտնի բնակիչներ

Հետաքրքիր փաստեր

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. [1]
  2. Տավուշի մարզի մարադաշիվ (անգլ.)
  3. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 657 — 992 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 95» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  5. «Խանումյան Հայկ Ռուբենի».