Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԿոթուր
ԲԾՄ1310 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն355[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Գետափ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 4 կմ արևմուտք, Արփայի աջակողմյան վտակ, Եղեգիս գետի ստորին հոսանքի աջ ափին։

Գետափ է վերանվանվել 1935 թ.-ին։

Աշխարհագրական դիրք

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 3 կմ է, Երևանից 119 կմ։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը։ Գյուղ ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդանուը 39044 քմ տարածքով։

Կլիմա

Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ գյուղից գաղթած հայերի կողմից։

Բնակչություն

Նախնիները այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։

Գետափի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1976 1979 2001 2004
Բնակիչ 201 771 765 1112 1160 1528 1504 1980 2328

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսության բնագավառում զբաղված են բնակչության 75%-ը։ Գյուղում արտադրվում է ցորեն,գարի բանջարբոստանային կուլտուրաներ, խաղող։ համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտար։

Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։

Պատմամշակութային կառույցներ

Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 11-ին.