Տարոնիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Տարոնիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Փոքր Զեյվա, Վերին Զեյվա | ||
Մակերես | 9,78 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1892[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տարոնիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | taronik.armavir@mta.gov.am | ||
| |||
Տարոնիկ (նախկին անվանումները՝ Փոքր Զեյվա, Վերին Զեյվա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոն Արմավիրից հեռավորությունը կազմում է 15 կմ, գտնվում է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Տարոնիկ 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տարոնիկի մշտական բնակչությունը կազմել է 1892, առկա բնակչությունը՝ 1846 մարդ[2]։ Մինչև 1919 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ` հայերով, որոնց նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել են Վանի, Բիթլիսի, Մուշի գյուղերից[3]։
Տարոնիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1931 | 1950 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 658 | 492 | 339 | 560 | 248 | 1243 | 1448 | 1822 | 2017 | 1892[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տարոնիկ գյուղի արևմտյան կողմում է գտնվում մ.թ.ա. 4-րդ-1-ին հազարամյակների Մեծամոր բլուր-հնավայրը։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի ժամանակաշրջաններին։ Թանգարանում հավաքվել և ցուցադրվում է հնավայրում պեղված 27 000-ից ավելի առարկա։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են Մեծամորի հնագույն արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։ Գյուղը գրավում է զբոսաշրջիկներին, որոնք աշխարհի տարբեր վայրերից գալիս են տեսնելու Տարոնիկի հարստությունը։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է ծնվել մեծացել ազատամարտիկ՝ Գառնիկ Զավենի Գառնիկյանը[6], որի անունն է կրում Տարոնիկի միջնակարգ դպրոցը։
Տարոնիկում է ապրել և ուսանել Ապրիլյան պատերազմի հերոս՝ 19 ամյա, Բորիս Ռաֆիկի Օզմանյանը, ազգությամբ եզդի։ Բորիսն այն անհետ կորած զինծառայողներից էր, որի մարմինը հակառակորդը հանձնեց ապրիլի 5-ին, զինվորների մարմինների փոխանակման ժամանակ։ Նա հերոսաբար մարտնչեց մինչև վերջին շունչը և զոհվեց հանուն հայրենիքի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 58
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Ծնվել է 1962 թ. մարտի 22-ին Հայաստանի Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով
|