«Մաղավուզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 72. Տող 72.


== Մաղավուզը Արցախյան պատերազմում ==
== Մաղավուզը Արցախյան պատերազմում ==
1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ [[Քաջավան]] գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ [[Լեոնիդ Ազգալդյան]]) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել [[Դրմբոն]]։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մադաղիսից զոհվել է 14 ազատամարտիկ<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 455-456։</ref>:
1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ [[Քաջավան]] գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ [[Լեոնիդ Ազգալդյան]]) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել [[Դրմբոն]]։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզից զոհվել է 14 ազատամարտիկ<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 455-456։</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

06:21, 26 Մարտի 2019-ի տարբերակ

Գյուղ
Մաղավուզ
ռուս.՝ Магавуз
ռուս.՝ Чардаглы
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն468[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմաղավուզցի
Ժամային գոտիUTC+4
Մաղավուզ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մաղավուզ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մաղավուզ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 6734 հեկտար։ 2002 թվականից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992 թվականը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ։ Գյուղում է Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում՝ Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար), Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։

Մաղավուզը Արցախյան պատերազմում

1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզից զոհվել է 14 ազատամարտիկ[2]:

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 455-456։