«Շառլ Ազնավուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 95. Տող 95.
* 2014՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար<ref>{{cite news|title=Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին|url=https://armenpress.am/arm/news/761674/charles-aznavour-is-awarded-with-special-prize-named-after-ruben-mamulyan-at-E2809ChayakE2809D.html|accessdate=2014 թ․ հունիսի 8|work=Արմենպրես|date=մայիսի 13, 2014}}</ref>
* 2014՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար<ref>{{cite news|title=Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին|url=https://armenpress.am/arm/news/761674/charles-aznavour-is-awarded-with-special-prize-named-after-ruben-mamulyan-at-E2809ChayakE2809D.html|accessdate=2014 թ․ հունիսի 8|work=Արմենպրես|date=մայիսի 13, 2014}}</ref>
* 2017՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը<ref>{{Cite web |url=http://armedia.am/arm/news/51251/holivudum-bacvel-e-aznavuri-anvanakan-astxy-tesanyut.html |title=Հոլիվուդում բացվել է Ազնավուրի անվանական աստղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) |website=armedia.am |language=hy |accessdate=2017-08-26}}</ref>
* 2017՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը<ref>{{Cite web |url=http://armedia.am/arm/news/51251/holivudum-bacvel-e-aznavuri-anvanakan-astxy-tesanyut.html |title=Հոլիվուդում բացվել է Ազնավուրի անվանական աստղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) |website=armedia.am |language=hy |accessdate=2017-08-26}}</ref>
*2018՝ Ճապոնիայի Ծագող աստղի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով<ref>{{Cite web|url=https://www.fr.emb-japan.go.jp/actualite/2018/20180430-remise-decorations-printemps.html|title=Annonce des remises de décoration «Printemps 2018», le 29 avril 2018 {{!}} Ambassade du Japon en France|website=www.fr.emb-japan.go.jp|language=fr|accessdate=2018-10-05}}</ref>:
*2018՝ Ճապոնիայի Ծագող արևի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով<ref>{{Cite web|url=https://www.fr.emb-japan.go.jp/actualite/2018/20180430-remise-decorations-printemps.html|title=Annonce des remises de décoration «Printemps 2018», le 29 avril 2018 {{!}} Ambassade du Japon en France|website=www.fr.emb-japan.go.jp|language=fr|accessdate=2018-10-05}}</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:26, 5 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Շառլ Ազնավուր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharles Aznavour
Ի ծնե անունՇահնուր, Վաղինակ Ազնավուրյան
Ծնվել էմայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…]
Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4]
Երկիր Ֆրանսիա և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…] (94 տարեկան)
Մուրիես[5][7][4]
Գերեզմանcemetery of Montfort-l'Amaury[8][9]
Ժանրերփոփ երաժշտություն, շանսոն, ջազ, middle of the road, փոփ, բալլադ և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, սցենարիստ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, դիվանագետ, գրող, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր, Շանսոնիե և երգիչ
Գործիքներվոկալ[10]
Գործունեություն1936–2018
ԼեյբլEMI
MusArm Records
ԿապվածԿլոդ Լոմբարդ
Կատյա Ազնավուր
ԱմուսինMicheline Rugel?, Evelyne Plessis? և Ulla Thorsell?
Պարգևներ
Կայքaznavourfoundation.org
 Charles Aznavour Վիքիպահեստում

Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, մայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4] - հոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…], Մուրիես[5][7][4]), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[27]:

Կենսագրություն

Մանկություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր[28] Վաղինակ Ազնավուրյան[29]: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում[30][31], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր[32], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[33]: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[34]: Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։

Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկավ Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների[35]:

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։

Շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։

Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[36]: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[37]:

2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ "Aznavour toujours" ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։[38]

Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:
Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։
- Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018թ․

Անձնական կյանք և մշակութային ազդեցություն

Շառլ Ազնավուրի թանգարանը Երևանում

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Ներկայում նա բնակվում է Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։

Նրա երաժշտականությունը և փառքը արտերկրում առկա է փոփ մշակույթի շատ այլ ոլորտներում ևս։ Ազնավուրի անունը ընկած է Յոշիյուկի Տոմինոյի 1979 թվականի մեխա անիմե Mobile Suit Gundam սերիալի Char Aznable հերոսի անվան հիմքում։ Նրա "Parce Que Tu Crois" երգը նմուշօրինակ է եղել հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի "What's the Difference" երգի համար (մասնակցությամբ Էմինեմի և Xzibit-ի) 2001 թվականի ալբոմից։ Ազնավուրի անունը հիշատակվում է The Psychedelic Furs անգլիական ռոք խմբի "Sister Europe" («Քույր Եվրոպա») երգում ("The radio upon the floor/ is stupid, it plays Aznavour" «Ռադիոն հատակին է/Հիմարություն է, նա Ազնավուր է երգում»)։

Ազնավուրը հաճախ է կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր տխրահռչակ առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ (5 ֆտ 3 դյ)։

Մոմավառություն Ազնավուրի հիշատակին Ազնավուրի հրապարակում, Երևան

Ֆիլմեր

Շառլ Ազնավուրը հայերեն

Գրքեր

  • Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1968, 126 էջ: Ֆրանսերենից թարգմ.՝ Աբրահամ Ալիքյան: Բովանդակությունը՝ Ա. Ալիքյան: Ազնավուր տաղանդ; Ինձ տվեցին; Քաղաքը; Օ, կյանք, օ, կյանք; Թե դաշնամուր ունենայի; Պոկեր; Տուր մեզ այսօր; Մի մանուկ; Ոսկե հասկ; Պետք է գիտենալ; Երբ ինձ մոտ ես գալիս... հոգիս; Բոհեմը; Իզաբել; Հոգուս մեղմ լույսում; Ուզում ես դու; Մեր ցնորքների պալատը; Գեղեցիկ աղջիկներ իմ թաղի; Այս դաշնամուրը օրհնյալ; Պարզ է սիրում եմ քեզ; Սեր սրտի չափով; Ալելույա; Մաման; Երկու կիթառ:

Մամուլ

Պարգևներ և ճանաչում

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
  • 1963, 1971 և 1980՝ Էդինսոնի մրցանակ[39]
  • 1971՝ Ոսկե առյուծ պատվավոր մրցանակ «Mourir d'aimer» երգի իտալական տարբերակի համար
  • 1995՝ Ֆրանսիական ակադեմիայի մեծ մեդալ
  • 1995՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան[40]
  • 1996՝ Երգահանների Փառքի սրահի մրցանակ
  • 1997՝ Ֆրանսիական Victoire մրցանակ, տարվա տղամարդ արտիստ
  • 1997՝ Պատվավոր Ցեսար մրցանակ
  • 1989՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ ասպետի աստիճան[41]
  • 1997՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան[42]
  • 2003՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ կոմանդորի աստիճան[43]
  • 2000՝ Ֆրանսիայի Վաստակի համար շքանշան՝ կոմանդորի աստիճան[44]
  • 2004՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում[45]
  • 2006՝ Պատվավոր մրցանակ Կահիրեի 30-րդ կինոփառատոնին
  • 2008՝ Կանադայի շքանշան՝ պատվավոր սպայի աստիճան[46]
  • 2008՝ Հայաստանի քաղաքացիության շնորհում
  • 2009՝ MIDEM. Կյանքի ընթացքում նվաճումների մրցանակ[47]
  • 2009՝ Արցախի Գրիգոր Լուսավորչի շքանշան[48]
  • 2009՝ Քվեբեկի ազգային շքանշան՝ սպայի աստիճան[49]
  • 2010՝ Ռուսաստանի Պատվո շքանշան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման համար[50]
  • 2014՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար[51]
  • 2017՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը[52]
  • 2018՝ Ճապոնիայի Ծագող արևի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով[53]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Charles Aznavour est décédé à l'âge de 94 ans (ֆր.)RTL, 2018.
  6. 6,0 6,1 6,2 Who's who in France
  7. 7,0 7,1 7,2 Charles Aznavour vient de mourir à 94 ans, il avait choisi Mouriès pour y faire son petit paradis provençalFrance 3 Provence-Alpes, 2018.
  8. Du monde à Montfort l'Amaury pour se recueillir sur la tombe de Charles Aznavour (ֆր.)France Bleu, 2018.
  9. Une dernière fois, les fans ont chanté «Emmenez-moi» pour Charles Aznavour (ֆր.)Le Parisien, 2018.
  10. Montreux Jazz Festival Database
  11. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000610092
  12. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=2558
  13. CHARLES AZNAVOUR AND KIRK KERKORIAN NATIONAL HEROES OF ARMENIA (հայ.) // PN.AMԵրևան: 2004.
  14. http://www.francetvinfo.fr/monde/usa/hollywood-une-etoile-pour-charles-aznavour-sur-la-promenade-de-la-celebrite_2337767.html
  15. Récompenses attribuées par le Gouvernement de la Fédération Wallonie-Bruxelles > En 2004French Community of Belgium.
  16. Charles Aznavour décoré Officier de l'Ordre de Léopold mercredi (ֆր.) // La Dernière Heure(untranslated), 2004. — ISSN 1780-0412
  17. Charles Aznavour est décoré au grade de Commandeur de l'Ordre de la Couronne de Belgique à Bruxelles le 16 novembre 2015. Cette décoration a été décerné à Charl(բրազիլական պորտուգալերեն) // Purepeople — 2007.
  18. Aznavour: "Il faudrait que je sois mourant pour annuler mon concert!" (ֆր.) // La Dernière Heure(untranslated), 2015. — ISSN 1780-0412
  19. МИД России наградил Шарля АзнавураEmbassy of Russia, Yerevan, 2014.
  20. https://www.fr.emb-japan.go.jp/itpr_fr/20180430-decorations.html
  21. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000402014
  22. En bref - Aznavour honoré par l'UdeM (ֆր.) // Le DevoirMontréal: 2009. — ISSN 0319-0722
  23. Aznavour reçoit un doctorat honorifique de l'université de Montréal (ֆր.) // La Dépêche du MidiToulouse: 2009. — ISSN 0181-7981; 2426-6388
  24. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000199827
  25. Le prix Bernard Lecache 87 à Aznavour — 1988. — Iss. 107. — P. 45.
  26. Charles Aznavour, Chevalier des Arts et Lettres en 1994Getty Images.
  27. «Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան». 2009 մայիսի 6. Վերցված է 2010 փետրվարի 11-ին.
  28. Also spelled Chahnour; see Hovannisian, Richard G. (2007). The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 215. ISBN 9781412835923.
  29. Official biography
  30. Charles Aznavour. Biography
  31. Embassy of the Republic of Armenia in Switzerland, Portrait de S.E. Charles Aznavour
  32. «Biodata». Billetnet.fr. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  33. AZNAVOUR CHARLES (1924- ), Encyclopedia Universalis
  34. Tallmer, Jerry (սեպտեմբերի 19, 2006). «Au revoir from Aznavour, adventurer with guts». The Villager.
  35. «Charles Aznavour». RFI Musique. December 2008. Վերցված է փետրվարի 10, 2011-ին.
  36. Շ. Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  37. Շ. Ազնավուրին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  38. Aznavour toujours, Ultratop
  39. «Edison Award Official Site, 2008». Edisonaward.nl. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  40. «Delegation of Armenia to UNESCO». Erc.unesco.org. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  41. ORDRE DE LA LEGION D'HONNEUR Décret du 28 mars 1997 portant promotion et nomination, Վերցված է 2018-10-05-ին
  42. ORDRE DE LA LEGION D'HONNEUR Décret du 28 mars 1997 portant promotion et nomination, Վերցված է 2018-10-05-ին
  43. Décret du 31 décembre 2003 portant promotion, Վերցված է 2018-10-05-ին
  44. Décret du 14 novembre 2000 portant promotion et nomination, Վերցված է 2018-10-05-ին
  45. «Charles Aznavour and Kirk Kerkorian National Heroes of Armenia». Panarmenian.net. մայիսի 28, 2004. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  46. Charles Aznavour receives Order of Canada honours in Quebec City
  47. «Aznavour to receive MIDEM award, PanArmenian.net, 15.01.2009». Panarmenian.net. հունվարի 15, 2009. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  48. Շառլ Ազնավուրը այցելել է ԼՂՀ
  49. «Citation». National Order of Quebec.
  50. «Charles Aznavour awarded for contributing to Russian-French ties». Vestnik Kavkaza. օգոստոսի 27, 2010. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  51. «Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին». Արմենպրես. մայիսի 13, 2014. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  52. «Հոլիվուդում բացվել է Ազնավուրի անվանական աստղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». armedia.am. Վերցված է 2017-08-26-ին.
  53. «Annonce des remises de décoration «Printemps 2018», le 29 avril 2018 | Ambassade du Japon en France». www.fr.emb-japan.go.jp (ֆրանսերեն). Վերցված է 2018-10-05-ին.

Արտաքին հղումներ

Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցի
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 4-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Շառլ Ազնավուր

2009 թ. մայիսի 5-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ազնավուր» հոդվածին։