Մելինե Մանուշյան
Մելինե Մանուշյան արմտ. հայ.՝ Մելինէ Մանուշեան | |
---|---|
Ծնվել է | 1913[1][2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1989[2] |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Դպրոցասէր վարժարան |
Մասնագիտություն | քարտուղար, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ուսուցչուհի |
Ամուսին | Միսաք Մանուշյան |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Անդամություն | Armenian Relief Committee - French section? և Q90819950? |
Mélinée Manouchian Վիքիպահեստում |
Մելինե Մանուշյան (Մելինէ Մանուշեան, 1913[1][2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 6, 1989[2], Փարիզ)[4], ֆրանսահայ գործիչ, Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։
Ծնվել է 1913 թվականին Կ. Պոլսում։ Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվում է ծնողներից, մանկությունը անցկացնում որբանոցներում[5]։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։
Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը.
Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափեց ֆաշիստական կալանքից և ողջ մնաց պատերազմում։ Նա այլևս երբեք չամուսնացավ և երեխա չունեցավ։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրում է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին:
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|