Դպրոցասեր տիկնանց վարժարան
Դպրոցասեր տիկնանց վարժարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | տարրական դպրոց, Մանկապարտեզ, դպրոցի շենք և college in France? |
Հիմնադրված է | մայիսի 1, 1879 |
Աշակերտներ | 260 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լե Ռեյնսի |
Կայք | tebrotzassere.com |
Դպրոցասեր տիկնանց վարժարան, ամենօրյա դպրոց։
Հիմնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1879 թվականին, Կոստանդնուպոլսում՝ հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով։
Մեծ եղեռնի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին փակվել է և վերաբացվել 1908 թվականին։ Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց։
Տեղափոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին տեղափոխվել է նախ Սալոնիկ (Հունաստան), ապա՝ Մարսեր 1928 թվականից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում՝ արդիական հարմարություններ ունեցող շենքում (գնվել է ՀԲԸՄբարերար Տիգրան Քելեկյանի միջոցներով)։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ։ 1948 թվականից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական (միջնակարգ) վարժարան։
Ծրագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնորդվում է ֆրանսիական դպրոցների պետական ծրագրով։ Հայոց պատմությունն ու Հայաստանի աշխարհագրությունը դասավանդվում են հայերենով։ Ունի երգչախումբ։ Պահվում է ՀԲԸՄ-ի, Տիկնանց խնամակալության միության և այլ հայ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, ինչպես նաև անհատների նվիրատվություններով։ Մինչև 1960-ական թվականների իգական միակ գիշերօթիկ վարժարանն էր սփյուռքում (ներկայումս՝ երկսեռ)։ 1995 թվականին աշակերտների թիվը՝ 220, ուսուցիչներինը՝ 23։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 443)։ ![]() |