Տիգրան Քելեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Քելեկյան
հայ․՝ Տիքրան Կարապետ Քելեքեան
Dikran Kelekian (1902).png
Տիգրան Քելեկյան (1902)
Ծնվել է1868[1][2]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[3]
Մահացել էհունվար 1951[1][2][4][5]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ և ամերիկահայ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, հասարակական գործիչ, նկարների վաճառող և antiquarian
ԱնդամությունՀայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
ԵրեխաներCharles Dikran Kelekian?[4]
Dikran Kelekian Վիքիպահեստում

Տիգրան Կարապետի Քելեկյան (1868, հունվարի 19, Կեսարիա - 1951, հունվարի 30, Նյու Յորք), հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Քելեկյանը ծնվել է 1868 թվականին կեսարացի հայ վաճառական Կարապետ Քելեկյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892 թվականին եղբոր՝ Գևորգի հետ Ստամբուլում հիմնել են անտիկ իրերի բիզնես։ 1893 թվականին Քելեկյանը Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնել է Պարսկաստանի տաղավարը և ցուցադրել արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904 թվականին ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախսով կառուցել են մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու։ Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Քելեկյանը շահի կողմից արժանացել է խանի տիտղոսի, պարգևատրվել «Շիր ի խուրշիդ» շքանշանով և 1884-1904 թթ. եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը[6]։ Քելեկյանը ներկայացրել է միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակե իրերի, բյուզանդական ու արևելյան մետաքսեղենի, հյուսվածքների, կերպասների, թավիշների ու գորգերի, հայկական ձեռագրերի իր հավաքածուն 1907 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, 1912 թվականին՝ Լոնդոնի Սաութ Կենսինգտոն, 1931 թվականին՝ Բրիլինգտոն Հաուզ և այլ ցուցահանդեսներում, իսկ 1936 թվականին, որպես աներկբա հեղինակություն, Լենինգրադում մասնակցեց պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին։

1909 թվականին Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912 թվականին Դյորթ-Յոլում հիմնել է Քելեկյան որբանոցը, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932 թվականը, այսինքն, մինչ որբերը կմեծանային։ 1910 թվականից եղել է ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922 թվականից՝ փոխնախագահ։ Նա բարեգործություն է արել նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը։ 1910-ական թթ. ֆինանսական, նյութական ու բարոյական օժանդակություն է ցույց տվել նկարիչներ Բրաքին, Մատիսին, Պիկասոյին։

Քելեկյանը եռանդորեն մասնակցել է ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը. 1912-1920 թթ. եղել է Ազգային պատվիրակության անդամ, 1918-1920 թթ.՝ Համահայկական համագումարների պատգամավոր և ջանք չի խնայել Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Քելեկյանն, այն համարելով չարյաց փոքրագույն՝ ստեղծել էր մի օջախ, որտեղ հայության մի հատվածը կարող էր ապահով և անվտանգ գոյատևել։

Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նկարիչների 18 կտավներ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի 13-րդ դ. ավետարանը, իսկ 1946 թվականին նպաստեց հայրենադարձության կազմակերպմանը[7][8]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
  • «Շիր ի խուրշիդ» շքանշան, խանի տիտղոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]