«Մուխանք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Մեծ Հայքի գավառներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 17. | Տող 17. | ||
[[Կատեգորիա:Արցախ նահանգի գավառներ]] |
[[Կատեգորիա:Արցախ նահանգի գավառներ]] |
||
[[Կատեգորիա:Մեծ Հայքի գավառներ]] |
18:04, 14 հունվարի 2017-ի տարբերակ
Մուխանք, կան Մոխանք, Մխանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Գարգար գետից հարավ (1250 կմ² տարածությամբ)։ Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ 5-րդ դարի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ 9-րդ դարի սկզբին Մուխանքի իշխանն էր Ստեփանոս Աբլասադը, որը Բաբեկի օգնությամբ ջախջախել և իր տիրույթներից վանել է բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։
Գրականություն
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
- Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969։
- Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |