Jump to content

Սյուզան Հեյվորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Հեյվորդ
1940-ականների ստուդիական լուսանկար
Ի ծնե անուն՝Էդիթ Մարենր
Ծննդյան թիվ՝հունիսի 30, 1917(1917-06-30)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք
Վախճանի թիվ՝մարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝1937—1972
Պարգևներ՝
IMDb։ID 0001333
susanhayward.com

Սյուզան Հեյվորդ, ի ծնե` Էդիթ Մարեներ (անգլ.՝ Susan Hayward, անգլ.՝ Edythe Marrenner, հունիսի 30, 1917(1917-06-30)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - մարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3][…], Հոլիվուդ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, ով հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի» և մրցանակ ստացել 1959 թվականին՝ «Ես ուզում եմ ապրել» ֆիլմում հանցագործ Բարբարա Գրեմի դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Հեյվորդը (ի ծնե` Էդիթ Մարներ) ծնվել է 1917 թվականի հունիսի 30-ին Նյու Յորքի թաղամասերից մեկում՝ Բրուքլինում, և երեք երեխաներից՝ Ուոլթերից և Էլենից ամենափոքրն է եղել։ 1937 թվականին նա առաջին անգամ գնացել է Հոլիվուդ՝ հուսալով, որ կստանա Սկարլետ Օ'Հարայի դերը «Քամուց քշվածները» ֆիլմում։ Չնայած դերը նրան չի հասել, բայց աղջկա հետ պայմանագիր է կնքվել։ Պրոդյուսերները պնդել են, որ դերասանուհին ստանա այնպիսի անուն, որը հեռուստադիտողին կիշեցնի իրենց սիրելի Ռիտա Հեյուորթին։

Օսկար է ստանում «Ես ուզում եմ ապրել» ֆիլմում լավագույն դերասանուհու համար

1940-ականներին Հեյվորդը քրտնաջան աշխատել է, և յուրաքանչյուր նոր կինոնկարի հետ կարծիքը բարելավվել է նրա դերասանական ունակության մասին։ Տասնամյակի կեսերին նա նկարահանվել է ֆիլմերում, որտեղ նրա գործընկերներն էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերի Կուպերը և Ջոն Ուեյնը։ Աշխույժ կարմրահերը շարունակել է մնալ ուշադրության կենտրոնում ամբողջ հիսունական թվականներին։ 1958 թվականին ամերիկյան կինոարդյունաբերության գլխավոր մրցանակը ստանալուց հետո Հեյվորդի կարիերան մտել է ճգնաժամային շրջան։ Կինոքննադատները նրան մեղադրել են սենտիմենտալ դերերի նկատմամբ աճող հակվածության մեջ։ 1964 թվականին նա ստիպված հայտարարել է մեծ կինոյից հեռանալու մասին։

Հեյվորդը ամուսնացել է դերասան Ջես Բարկերի հետ և նրանք ունեցել են երկու երեխա՝ երկվորյակ որդիներ Գրեգորի և Թիմոթի Բարկերները (ծնվել են 02.19.1945): Հոլիվուդյան բամբասանքների սյունակներում ամուսնությունը նկարագրվում էր որպես «տուրբուլենտային»։ Նրանք ամուսնալուծվել են 1954 թվականին, որից հետո Հեյվորդը փորձել է ինքնասպան լինել։ 1957 թվականին ամուսնացել է գործարար Ֆլոյդ Իթոն Չոքլիի հետ։ Պարզվել է, որ այս ամուսնությունը երջանիկ էր, բայց այն ողբերգական ավարտ է ունեցել։ Չոքլին մահացել է 1966 թվականի հունվարի 9-ին, և Հեյվորդը երկար տարիների սգացել է նրա մահը։ Հաջորդ տարիներին նա քիչ էր խաղում կինոյում, և Ջորջիայից տեղափոխվել է Ֆլորիդա, քանի որ ամուսնու մահից հետո չի կարողացել ապրել իր նախորդ տանը և նույնիսկ տեղափոխվել է Կալիֆոռնիա։

Իր կյանքի վերջին երկու տարիներին Հեյվորդը պայքարել է գլխուղեղի ուռուցքի դեմ։ Այն հայտնաբերվել է 1973 թվականին։ 1975 թվականի մարտի 14-ին տանը նոպաներ է ունեցել՝ Բևեռլի Հիլզում, որից հետո նույն օրը մահացել է 57 տարեկան հասակում։ Դերասանուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 16-ին, Ջորջիա նահանգում։ Շատերը նրա մահացու հիվանդությունը կապել են Նևադայում «Նվաճող» ֆիլմի նկարահանումների հետ, որտեղ 1953 թվականին փորձարկվել են միջուկային զենքեր[5]։ Նկարահանումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 220 դերասան և անձնակազմի անդամ, որոնցից 1980-ականների վերջին, ըստ People ամսագրի, 91 մարդ հիվանդացել է տարբեր տեսակի քաղցկեղով, որոնցից 46-ը՝ ներառյալ Ջոն Ուեյնը, Ագնես Մուրհեդը, Պեդրո Արմենդարիսը, Դիկ Փաուելը չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը[6]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անուն Արդյունք
Օսկար 1948 Լավագույն դերասանուհի Աղետ. Կնոջ պատմություն Առաջադրված
1950 Իմ հիմար սիրտը Առաջադրված
1953 Երգով հոգուս խորքում Առաջադրված
1956 Ես կլացեմ վաղը Առաջադրված
1959 Ես ուզում եմ ապրել Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1953 Հենրիետա մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ
Կինոնկարի կամ կոմեդիայի լավագույն դերասան Երգով հոգուս խորքում Հաղթանակ
1959 Դրամատիկական կինոնկարի լավագույն դերասանուհի Ես ուզում եմ ապրել Հաղթանակ
BAFTA 1957 Լավագույն արտասահմանյան դերասանուհի Ես կլացեմ վաղը Առաջադրված
1960 Ես ուզում եմ ապրել Առաջադրված
Կաննի կինոփառատոն 1956 Լավագույն դերասանուհի Ես կլացեմ վաղը Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1959
  5. «Did radiation kill the cast of 'The Conqueror'?» (անգլերեն). Stars Insider. 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Karen G. Jackovich and Mark Sennet (1980 թ․ նոյեմբերի 10). «The Children of John Wayne, Susan Hayward and Dick Powell Fear That Fallout Killed Their Parents» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Հեյվորդ» հոդվածին։