Պեդրո Արմենդարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո Արմենդարիս
EvilElKerimCaptSindbad1963Trailer.jpg
Ծնվել էմայիսի 9, 1912(1912-05-09)[1][2][3]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Մահացել էդեկտեմբերի 26, 2011(2011-12-26)[1][4][2][3] (99 տարեկանում)
Մահվան վայրՌոնալդ Ռեյգան բժշկական կենտրոն, Los Angeles, ԱՄՆ
ԿրթությունCalifornia Polytechnic State University
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Պեդրո Արմենդարիս կրտսեր

Պեդրո Արմենդարիս (իսպ.՝ Pedro Armendáriz, իծնե Պեդրո Գրեգորիո Արմենդարիս Հաստինգս (իսպ.՝ Pedro Gregorio Armendáriz Hastings), մայիսի 9, 1912 , հունիսի 18, 1963), մեքսիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Արմենդարիսը ծնվել է Մեքսիկայում մեքսիկացու և անգլիացու ընտանիքում։ Երբ դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվեց Տեխաս, որտեղ էլ անցավ իր մանկությունը։ Կրթությունը ստացել է Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանում, որն ավարտել է ինժեների մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո վերադարձել է Մեքսիկա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է երկաթուղում, ինչպես նաև որպես զբոսավար և լրագրող «México Real» թերթի համար։ Ֆիլմում նա հայտնվել է պատահական՝ նա ամերիկացի զբոսաշրջիկների համար կարդում էր Համլետից հատված և նրան նկատեց ռեժիսոր Միգել Սակարիասը։ Նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1935 թվականին Մեքսիկայում։ Ապագայում Արմենդերիսը շատ է նկարահանվել իր հայրենիքում, ինչպես նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դերասանը երկու անգամ դարձել է «Արիել» ազգային մեքսիկական մրցույթի դափնեկիր՝ «Մարգարիտ» (1947) և «Խենթ Սոլեդադ» (1952) ֆիլմերում նկարահանվելու համար։ 1940-ականների վերջերին Արմենդարիսը հայտնվում է Հոլիվուդում, որտեղ դառնում է Ջոն Ֆորդի սիրելի դերասաններից մեկը։

1954 թվականին Արմենդարիսը նկարահանվում է Հովարդ Հյուզի «Նվաճողը» ֆիլմում, որի նկարահանումները տեղի են ունեցել Յուտա նահանգում, հրաձգարանի մոտակայքում, որտեղ ԱՄՆ-ի իշխանությունները անց էին կացնում միջուկային զենքի փորձարկում։ Արդյունքում վերջին տարիներին 220 մարդուց 91-ի մոտ ախտորոշվեց քաղցկեղ, և նրանցից 46-ի համար դա դարձավ մահվան պատճառ։ Արմենդարիսը նույնպես չխուսափեց մահից։ Միևնույն ժամանակ նկարահանվեց Ջեյմս Բոնդի մասին «Սիրով Ռուսաստանից» երկրորդ ֆիլմում։ Երբ նկարահանման հրապարակում իմացան նրա մահվան մասին, նրա մասնակցությամբ բոլոր դրվագների նկարահանումներն ավարտեցին մի քանի օրում։ Չնայած դրան, որոշ եզրափակիչ դրվագներ այդպես էլ չհաջողվեց նկարահանել և այդ ժամանակ որպես Արմենդարիսի կրկնօրինակող հանդես եկավ ռեժիսոր Թերենս Յանգը[5]։ 1963 թվականի հունիսի 18-ին չկարողանալով դիմանալ ցավին, Պեդրո Արմենդարիսն ինքնասպան եղավ՝ ատրճանակով կրակելով սրտին, որը նա աննկատելիորեն իր հետ տարել էր հիվանդանոց[6][7]։

Նրա որդին՝ Պեդրո Արմենդարիս կրտսերը (1940–2011), նույնպես դերասան է դարձել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 — Մարիա Կանդելարիա / María Candelaria — Լորենսո Ռաֆայել
  • 1947 — Մարգարիտը / La perla — Ֆիլմ
  • 1947 — Փախստականը / The Fugitive — Ոստիկանության լեյտենանտ
  • 1948 — Ֆորտ Ապաչի / Fort Apache — Սերժանտ Բոֆոր
  • 1948 — Երեք կնքահայր / 3 Godfathers — Պեդրո Փիթ» Ռոկա Ֆուերտե
  • 1949 — Մենք օտար էինք / We Were Strangers — Արմանդո Արետե
  • 1953 — Գազանը / El bruto — Պեդրո
  • 1963 — Սիրով Ռուսաստանից / From Russia with Love — Ալի Քերիմ Բեյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133445534 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. BondMovies.com: Allies
  6. «Inside From Russia with Love: An Original Documentary» (17 minutes, 20 seconds into the video)
  7. Roberts Randy, Olson James Stuart (1995)։ «That'll Be The Day»։ John Wayne: American։ Simon and Schuster։ էջ 412։ ISBN 9780029238370։ Վերցված է August 30, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]