Բարբարա Գրեմ
Բարբարա Գրեմ | |
---|---|
Բարբարան դատարանում, 1953 թվական | |
Ի ծնե անուն | Բարբարա Էլեյն Ֆորդ |
Մականուն | Արյունոտ Բեբս |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1923 (101 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | հունիսի 3, 1955 (31 տարեկանում) |
Մահվան վայր | Բանտ Սան Քվենիում, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահվան պատճառ | շնչահեղձություն |
Պատիժ | մահապատիժ |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 1 |
Սպանության շրջան | 1953 |
Սպանության եղանակ | խեղդում |
Զենք | բարձ |
Բարբարա Գրեմ (անգլ.՝ Barbara Graham, հունիսի 26, 1923[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 3, 1955[1][2], San Quentin State Prison, Մարին շրջան, Կալիֆոռնիա), ամերիկացի մարդասպան և մարմնավաճառ։ Մեյբլ Մոնոհենի վրա հարձակման և սպանության համար գազային խցիկով մահապատժի է ենթարկվել Կալիֆոռնիայի Սան Քվենտին բանտում[3]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։ Նրա անչափահաս մայրը հայտնվել է մանկահասակ իրավախախտների բանտում, երբ Բարբարան ընդամենը 2 տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել են խնամատար ընտանիքները։ Գրեմը չի կարողացել կրթություն ստանալ և շուտով ձերբակալվել է ոստիկանության կողմից թափառաշրջիկության համար և տեղավորվել աղջիկների դպրոցում, որտեղ ապրում էր նրա մայրը[4]։
1939 թվականին Բարբարան ավարտել է դպրոցը, շուտով ամուսնացել, որդի ունեցել և ընդունվել է համալսարան։ Ամուսնությունը անհաջող է ստացվել և արդեն 1941 թվականին Բարբարան և նրա ամուսինը ամուսնալուծվել են։ Նա ամուսնության ևս երկու անհաջող փորձ է կատարել և ունեցել է երկրորդ երեխա[5]։
Անհաջող ընտանեկան կյանքից հետո Գրեմը սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ և բազմիցս հայտնվել ոստիկանությունում։ Ավելի ուշ մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ շարունակել է մարմնավաճառ աշխատել։ Այնտեղ նա տարվել է մոլախաղերով և ծանոթացել հանցագործների հետ։ Ինչպես ասում են, անհաջողություններից հետո Բարբարան որոշել է մարմնավաճառ դառնալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «աշխատել» ռազմակայանների մոտ[6]։
1947 թվականին նա 5 տարի բանտարկվել է իր երկու ընկերների դեմ սուտ մատնության համար։ 1949 թվականին նա ազատ է արձակվել։ Ազատվելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես և վերադարձել մարմնավաճառությանը։ 1953 թվականին նա ամուսնացել է չորրորդ անգամ Հենրի Գրեմի հետ, վերցրել նրա ազգանունը և լույս աշխարհ բերել ևս մեկ այլ երեխա՝ Թոմիին։ Հենրին թմրամոլ էր և փորձառու հանցագործ, նրա միջոցով Բարբարան հանդիպել է այլ հանցագործների՝ Ջեք Սանտոյին և Էմմեթ Պերկինսին։ Վերջինից նա տեղեկություն է ստացել այն մասին, որ մեծ գումար կա հարուստ տարեց կնոջ՝ Մեյբլ Մոնոհենի տանը[7]։
Մեյբլ Մոնոհենի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի մարտին Բարբարա Գրեմը երեք հանցակիցների հետ միասին՝ հեռախոսից օգտվելու խնդրանքի պատրվակով, ներխուժել էր Մեյբլ Մոնոհենի տուն և սկսել ծեր կնոջից գումար պահանջել։ Մեյբլը հանցագործներին ոչինչ չի տվել, և այդ ժամանակ, Բարբարայի ցուցմունքների համաձայն, նրա հանցակիցներից մեկը Մեյբլի գլխին հարվածել է ատրճանակի բռնակով։ Բայց Մեյբլը հրաժարվել էր փող տալ, և այդ ժամանակ նրանք բարձով խեղդել են Մեյբլին։ Խուզարկելով տունը և ոչինչ չգտնելով՝ հանցագործները լքել են այն։ Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր արժեքները եղել են պահարանում՝ սպանության վայրի մոտ։
Ձերբակալում և մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանության որոշ մասնակիցների ձերբակալել են հետաքննության ընթացքում, Բարբարա Գրեհեմի հանցակիցներից մեկը համաձայնել է գործի վերաբերյալ վկայություն տալ՝ բանտից և մահապատժից ազատվելու դիմաց։ Նա ցուցմունք է տվել Բարբարայի դեմ, չնայած Բարբարան պնդել է իր անմեղությունը։ Բարբարան լավ հնարավորություն է ունեցել արդարանալու, մինչև որ նա որոշել է 25,000 դոլարի գործարք կնքել բանտարկյալներից մեկի՝ Դոննա Նոուսի հետ, ով փոխարինել է նրան իր ընկերոջ՝ Սեմ Սիրիանիի հետ, ով իր հերթին ստիպված էր դատարանում կեղծ ցուցմունք տալ։ Իրականում Նոուսը, ով ավտոմոբիլային վթարի արդյունքում չկանխամտածված սպանության համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման և հինգ տարվա փորձաշրջանի՝ գործարքի է գնացել ոստիկանության հետ, որի խնդրանքով Բարբարային պետք է հանդիպացներ Սիրանիի հետ (որն իր հերթին ոստիկան էր), ինչի համար նրա պատիժը մեղմացվել է՝ խիստ կրճատելով ժամկետը։ Բարբարայի հետ և հանդիպման ժամանակ Սիրաննին գաղտնի ձայնագրել է իրենց զրույցները՝ նրա հետ քննարկելով ալիբին, նա հասել է նրան, որ Բարբարան ուղիղ տեքստով ասել է, որ այդ գիշեր մյուս մեղադրյալների հետ է եղել։
1955 թվականի հունիսի 3-ին, ժամը 11։30-ին, նա մահապատժի է ենթարկվել գազային խցում, թեև ի սկզբանե մահապատիժը նախատեսված էր 10։00-ին[8], սակայն մի շարք պատճառներով այն մի քանի անգամ հետաձգվել է։ Երբ նրան տանում էին գազի խուց, նա խնդրել է աչքերը կապելու համար ժապավեն, որպեսզի չտեսնի մահապատժին հետևող մարդկանց։ Նրա վերջին խոսքերն են՝ «Լավ մարդիկ վստահ են, որ նրանք միշտ ճիշտ են»[9]։ Նա թաղվել է Սան Ռաֆել քաղաքում։
1966 թվականին ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ այս դատական գործից հետո անթույլատրելի է ճանաչվել ցուցմունք վերցնելու հարկադրանքի, մանիպուլյացիայի կամ մեղադրանք առաջադրելու մարտավարության միջոցով խոստովանություններ ստանալու մեթոդները, ինչպես Բարբարայի պարագայում է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես ուզում եմ ապրել (անգլ.՝ I Want to Live!), ամերիկյան կենսագրական ֆիլմ, որը պատմում է հանցագործ Բարբարա Գրեհեմի մասին։ Ֆիլմի ռեժիսորը Ռոբերտ Ուայզն է։ Գլխավոր դերում Սյուզան Հեյվորդն է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1958 թվականի նոյեմբերի 18-ին։ Ֆիլմը ստացել է 6 անվանակարգ «Օսկար-1959»–ում և դրանցից մեկում՝ «լավագույն կանացի դերը» (Սյուզան Հեյվորդ) հաղթել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ O'Shea, Kathleen A. Women and the Death Penalty in the United States, 1900–1998. — Greenwood Publishing Group, 1999. — С. 70. — ISBN 0-275-95952-X
- ↑ «New York Daily news». www.nydailynews.com (անգլերեն).
- ↑ Nash, Jay Robert Bloodletters and Badmen: A Narrative Encyclopedia of American Criminals From the Pilgrims to the Present. — Нп3, 1973. — С. 224. — ISBN 0-87131-113-5
- ↑ «serial-killers.ucoz.com».
- ↑ California Death Index, Name: Mable Monohan, Birth Date: 01-02-1889, Mother’s Maiden: Duree, Sex: Female, Birth Place: Idaho, Death Place: Los Angeles (19), Death Date: 03-11-1953, Age: 64 yrs
- ↑ Gillespie, L. Kay Dancehall Ladies: The Crimes and Executions of America's Condemned Women. — Нп3, 1997. — С. 78. — ISBN 0-7618-0675-X
- ↑ Stout, Martha The Sociopath Next Door: The Ruthless Versus the Rest of Us. — Нп3, 2006. — С. 97. — ISBN 0-7679-1582-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարբարա Գերմիի կենսագրություն
- Քրեական ընթերցանություն Արխիվացված 2022-10-06 Wayback Machine
- Murderpedia (անգլ.՝ )
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Գրեմ» հոդվածին։ |
|