Jump to content

Մեծկերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մեծկերտ
թուրքերեն՝ Mazgirt
Թունջելիի մարզի շրջաններ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևելյան Անատոլիա
ՄարզԹունջելի
ՀամայնքԹունջելիի մարզ
ՔաղաքապետԷնգին Յալչըն[1]
Մակերես709 կմ2 կմ²
ԲԾՄ1.430 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 8․622
քաղաք 2,107
գյուղեր 6,515 մարդ (2008)
Խտություն74 մարդ/կմ²
Ազգային կազմԾպտյալ հայեր, Քրդեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 428
Փոստային ինդեքս62800
Ավտոմոբիլային կոդ62
Պաշտոնական կայքwww.mazgirt.gov.tr
Մեծկերտ (Թուրքիա)##
Մեծկերտ (Թուրքիա)

Մեծկերտ (թուրքերեն՝ Mazgirt, քրդ.՝ Mêzgir), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Թունջելիի մարզի կազմում։ Պատմական առումով գտնվում է Ծոփքում, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ Խարբերդի նահանգում։

Մեծկերտը մտնում էր Մեծ Հայքի Ծոփք նահանգի Բալահովիտ գավառի մեջ։ Միջնադարում հայտնի է եղել իր բերդով, որի ավերակները պահպանված են մինչև օրս։ Այն գտնվում էր գյուղաքաղաքի հարավարևմտյան կողմում, քարաժայռի վրա, շրջափակված սրբատաշ քարերով շարված պաշտպանական պարսպով։ XIX դարի առաջին կեսում Մեծկերտը զուտ հայաբնակ էր, այդ հարյուրամյակի սկզբում նա ուներ 800 բնակիչ, 1872- 1873 թթ. 80 տուն հայ և 60 տուն քուրդ ու թուրք բնակիչ, իսկ XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր ավելի քան 4100 մարդու, որից շուրջ 3890-ը՝ հայեր 18։ Նրա բնակիչները, հողագործությունից և անասնապահությունից բացի, զբաղվում էին նաև արհեստներով (կտավագործություն, երկաթագործություն և այլն) և տեղական մանրածախ առևտրով։ Գյուղաքաղաքն ուներ իր շուկա-հրապարակը, որի շուրջը գտնվում էին առևտրական ու արհեստավորական տասնյակ կրպակներ և արհեստանոցներ։ XIX դարում և ХХ-ի սկզբներին Մեծկերտն ունեցել է հայկական երկու կանգուն եկեղեցի՝ Սուրբ Աստվածամայր և Սուրբ Հակոբ անուններով։ Ուներ նաև մզկիթ։ Բացի դրանցից, կային 7 - 8 ավերակ եկեղեցիներ, որոնք գտնվում էին գյուղաքաղաքի հարավարևելյան կողմում։ Այդ կողմում էր գտնվում նաև ավերակների կույտի վերածված՝ Ճերմակա վանքը։ Այստեղ, ժայռակերտ մի սենյակի պատի վրա, պահպանված է ուրարտական Ռուսա Բ թագավորի արձանագրությունից մի փոքրիկ հատված։ Մեծկերտի մոտ է գտնվում Քառասուն Մանկունք ժայռափոր եկեղեցին, որը հավանաբար նույնն է Մեծկերտ վանքի հետ։ Այդ եկեղեցին հիշատակվում է ձեռագրաց ցուցակում և եղել է գրչության կենտրոն։ XIX դարում և ХХ-ի սկզբներին Մեծկերտում գործում էր հայկական վարժարան, որը 1872-1873 թթ. ուներ 40 աշակերտ և 3 ուսուցիչ։ Ներկայումս Մեծկերտ գյուղաքաղաքն իր վաղեմի բերդով, եկեղեցիներով ու ճարտարապետական նշանակալի այլ կառույցներով վերածվել է ավերակների կույտի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]