Ղազանչի (գյուղ, Արցախ)
Գյուղ | ||
---|---|---|
Ղազանչի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտ | |
Համայնք | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Կազանչի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ղազանչի (կաթսա պատրաստող), գյուղ Արցախի Հանրապետության Խաչեն և Ջրաբերդ գավառների սահմանագլխին՝ Խաչենագետի ձախ ափին, Վանքասարի հյուսիսային ստորոտում[1]։ Գտնվում էր շրջկենտրոնից 31 կմ հարավ։
Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն արևելքից սահմանակից է Վերին Ղարաբաղի (Արցախի) տափաստանի հետ, իսկ մյուս կողմերից շրջափակված է լեռներով։ Ղազանչիի մոտակայքում է գտնվում Ճանկաթաղ (Ջանյաթաղ) գյուղը, որի շրջակայքում կան մի շարք հնավայրեր և ավերված դամբարաններ։ Շրջապատված է անտառներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաբնակ է։ 1909 թվականին ուներ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկների մշակություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի առավել հայտնի տեսարժան վայրերից են Կյուլ Մելիք (Գայլ Մելիք), Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին (12-րդ դար) և Կարամիր եղցու հին գյուղատեղիները, պաշտամունքային կիսավեր կառուցվածքների փլատակները (9-16-րդ դարեր) և հանգստարանները։ Հայտնի են նաև Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ և Մեղրակեր սրբավայրերը, ինչպես նաև բազմաթիվ մահարձանները և խաչքարերը[1]։ Գյուղի շրջակայքում Տիգրանակերտ քաղաքի ավերակներն են և Նատարին բերդի մնացորդները։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի դրությամբ գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 33–34. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3 էջ 497
|