Կրթությունը Հայաստանում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։
Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։
Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։
Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։
Պարտադիր դպրոցական ուսուցման բացերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Պարտադիր դպրոցական ուսուցմանը չմասնակցող երեխաների քանակը ըստ մարզերի |
2017-2018 ուսումնական տարում Հայաստանում դպրոց չի հաճախել դպրոցական տարիքի 274 երեխա[1]։
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական բուհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարան
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
- Հայաստանի պետական կառավարման ակադեմիա
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Միջազգային և միջկառավարական բուհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան բուհերի մասնաճյուղեր
Արտադպրոցական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
- Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
- Թումո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Media, Ampop (2018 թ․ նոյեմբերի 8). «Պարտադիր ուսուցման բացերը | Ampop.am». Ampop.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|