Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Արտաքին տեսք
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն | |
---|---|
Տեսակ | կառույց |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՎՏԿ |
Հիմնադրված | հոկտեմբերի 29, 2016 |
Գլխադասային գրասենյակ | Վանաձոր, Հայաստան |
Հիմնադիր | Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ, Հայաստանի Կառավարություն, Համաշխարհային բանկ |
Կայք | vtc.am |
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ), տեխնոլոգիական կենտրոն Հայաստանի Վանաձոր քաղաքում, որը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից[1][2]։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին։ Բացմանը ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[3]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը առաքելություն է հռչակել Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ առաջիկա 2-3 տարիների ընթացքում վերապատրաստելով առնվազն 4000 մասնագետ, ստեղծելով 900 աշխատատեղ և իրականացնելով մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը Արխիվացված 2017-01-29 Wayback Machine Հայաստանի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնում
- ↑ Մեր մասին www.vtc.am
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը (լուսանկարներ) Արխիվացված 2022-02-11 Wayback Machine www.tert.am