Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն | |
---|---|
![]() | |
Հիմնադրված | 2014 |
Տեղագրություն | ![]() |
Կայք | gtc.am |
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Գյումրիի տեխնոպարկ, տեղեկատվական տեխնոլոգիայի զարգացման տեխնոլոգիական կենտրոն Գյումրիում: Բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին: Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի բարգավաճմանը՝ այն վերածելով տեղեկատվական տեխնոլոգիայի ենթակառուցվածքներով առաջադեմ տեխնոլոգիական գոտու[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից[2]: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոն[3]:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն ունի շուրջ 6500 քմ ընդհանուր մակերես: Համալիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ և կգործի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների համար[4]:
Լաբորատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնն ունի մուլտիմեդիայի, ճարտարագիտության (մեխանիկա, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն) և մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիաներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Administrator։ «http://www.eif.am/arm/projects/gtc/»։ www.eif.am։ Վերցված է 2016-12-07
- ↑ «Գյումրու տեխնոպարկ»։ www.mineconomy.am։ Վերցված է 2016-12-07
- ↑ «Գյումրիի տեխնոպարկը վերջապես բացվեց. ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)»։ news.am։ Վերցված է 2016-12-07
- ↑ News Armef։ «ԲԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»։ Armef.com (հայերեն)։ Վերցված է 2016-12-07