Կառլոս Մոյա
Կառլոս Մոյա իսպ.՝ Carlos Moyá | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Բնակվելու վայր | Ժնև |
Ծննդյան ամսաթիվ | 1976 թվական օգոստոսի 27 |
Ծննդավայր | Պալմա դե Մալյորկա, Իսպանիա |
Հասակ | 190 սմ |
Քաշ | 86 կգ |
Կարիերայի սկիզբ | 1995 թվական |
Կարիերայի ավարտ | 2010 թվականի նոյեմբերի 17 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Luis Lobo? |
Պարգևավճար, USD | 13 443 970 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 575–319[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1999 մարտի 15) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1997) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1998) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (2004) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (1998) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 24–50[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 108 (2001 թվականի հոկտեմբերի 29) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2001) |
Ավարտել է կարիերան |
Կառլոս Մոյա Լյոմպարտ (իսպ.՝ Carlos Moyá Llompart, օգոստոսի 27, 1976, Պալմա դե Մալյորկա, Իսպանիա), իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող մենախաղում։
- 1997 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից մենախաղում։
- 1998 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից մենախաղում։
- Իսպանիայի հավաքականի կազմում 2004 թվականի Դևիսի Գավաթի խաղարկության հաղթող։
- ATP 20 մրցաշարերի հաղթող մենախաղում։
- Իսպանիայի առաջին ներկայացուցիչը, ով գլխավորել է ATP մենախաղի դասակարգման աղյուսակը։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս Մոյան ծնվել է 1976 թվականի օգոստոսի 27-ին Պալմա դե Մալյորկա քաղաքում, որը գտնվում է Մալյորկա կղզում, Իսպանիա։
Կառլոսի հայրը՝ Անդրեաս, մայրը՝ Պիլար։ Ունի ավագ քույր՝ Բեգոնա և եղբայր՝ Անդրես։
Ելույթների ընթացքում երկար ժամանակ հանդիպում էր իտալացի թենիսիտուհի Ֆլավիա Պենետայի հետ, սակայն 2007 թվականին նրանք բաժանվում են։ Այժմ հանդիպում է իսպանացի դերասանուհի Կարոլինա Սերեսուելայի հետ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին զույգի մոտ ծնվում է դուստր՝ Կարլա, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ որդի Կառլոս, իսկ 2014 թվականի ապրիլի 9-ին նրանք ունենում են երրորդ զավակը, դուստր Դանիելա։
Հրապուրվում է տեսախաղերով և ճանապարհորդություններով, սիրելի երաժշտությունն է U2, Bon Jovi և Queen։ 199 թվականի վնասվածքի վերականգնման ժամանակ ուսումնասիրում էր ֆրանսերեն, ինչպես նաև կիթառի վրա նվագել և դայվինգ։ Աջ երկգլուխ մկանի (բիցեպս) վրա ունի դելֆինի տեսքով դաջվածք։
1999 թվականի մայիսին ամերիկյան People ամսագիրը նրան ընդգրկում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանց մեջ։ 2001 թվականին նորամուտում է կինոյում՝ «Տորենտ 2. Առաքելություն Մարբելում», որտեղ խաղում է թենիսի մարզիչի դերը։
Ընկերություն է անում գոլֆի խաղացող Սերխիո Գարսիայի, բասկետբոլիստ Պո Գազոլի, ինչպես նաև, Café Quijano երաժշտական խմբի մասնակիցների հետ հետ։
«Մալյորկա» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոյան խաղում էր աջ ձեռքով, չնայած նրան, որ կյանքում նա ձախլիկ է (ի տարբերություն Մալյորկայում ծնված մեկ այլ թենիսիստ Ռաֆայել Նադալի, ով սովորական կյանքում լինելով աջլիկ, խաղում է ձախ ձեռքով)։
Խաղային ոճի առանձնահատկությունները. հզոր պտտվող հարվածներ ետին գծից, ֆորհենդի մշտական վազում։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոյան թենիս սկսել է խաղալ 16 տարեկան հասակում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին։ Հունիսին իր առաջին խաղն է խաղում ATP տուրի Պորտուի մրցաշարի մենախաղում, որտեղ կարողանում է դուրս գալ երկրորդ շրջան։ Մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգի մրցաշարում առաջին անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, առավելության հասնելով հայրենակից Ֆրանսիսկո Կլավետի նկատմամբ։ Հուլիսին Մոյան հաղթում է «Չելենջեր» շարքի առաջին մրցաշարում։ Դա տեղի է ունենում Օբերշտաուֆենում, որտեղ եզրափակիչում նա հաղթում է չեխ Իրժի Նովակին՝ 6-3 6-4։ Երկրորդ «չելենջերը» նա հաղթում է Բուդապեշտում, սեպտեմբերին։ Այնուհետև, Բարսելոնայի «չելենջերում» եզրափակիչ դուրս գալուց հետո, առաջին անգամ համաշխարհային վարկանիշում բարձրանում է Թոփ-100- յակ։ 1995 թվականի նոյեմբերին, Բուենոս Այրեսի մրցաշարում, Մոյան շահում է իր առաջին ATP տիտղոսը։ Եզրափակիչում նա առավելության է հասնում մեկ այլ իսպանացի Ֆելիքս Մանտիլյաի նկատմամբ՝ 6-0 6-3։ Կարիերայում իր առաջին լիարժեք մրցաշարջանը Մոյան ավարտում է դասակարգման աղյուսակի 61-րդ հորիզոնականում։
1996 թվականի հունվարին Մոյան նորամուտում է Մեծ Սաղավարտի շարքի մրցաշարի հիմնական ցանցում։ Դա տեղի է ունանում Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ Մոյան առաջին շրջանում զիջում է Անդրեյ Մեդվեդևին։ Մարտին դուրս է գալիս Կասաբլանկայի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ապրիլին՝ Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մայիսի սկզբին, Մյունխենում, Մոյան առաջին անգամ հաղթանակ է տանում Թոփ-10-յակի խաղացողների նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա պայքարից հանում է № 6 ռակետ Գորան Իվանիշևիչին՝ 6-3, 6-4, իսկ կիսաեզրափակիչում այդ պահին № 2 ռակետ Թոմաս Մուստերին՝ 6-3, 6-3։ Այդ մրցաշարի եզրափակիչում Մոյան չի կարողանում հաղթել չեխ Սլավա Դոսեդելին՝ 4-6, 6-4, 3-6։ Նորամուտային Ֆրանսիայի բաց առաջնությունում պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում, պարտվելով Ստեֆան Էդբերգին։ Հունիսին Պորտուի մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ հուլիսին՝ Ամստերդամի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Օգոստոսին տիտղոս է նվաճում Ումագյի մրցաշարում։ Սեպտեմբերին կարողանում է հասնել մինչև Բուխարեստի մրցաշարի եզրափակիչ։ Սեպտեմբերին, իր համար տնային Մալյորկայի մրցաշարում, դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ 1996 թվականի մրցաշրջանն արդեն ավարտում է դաակարգման աղյուսակի 26-րդ հորիզոնականում։
1997-1998 թվականներ. Եզրափակիչ Ավստրալիայում և հաղթանակ Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրական բեկում Մոյան իրականացնում է 1997 թվականին։ Մրցաշրջանի սկզբին, Սիդնեյում, նա առաջին անգամ դուրս է գալիս հարդի վրա մրցաշարի եզրափակիչ (մինչ այդ բոլոր եզրափակիչները եղել են գրունտի վրա)։ Իրական հաջողությունը իսպանացուն գալիս է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Արդեն առաջին շրջանում նա անսպասելիորեն հաղթում է աշխարտի № 6 ռակետ Բորիս Բեկկերին, հասնելով կիսաեզրափակիչ, Մոյան դուրս է գալիս աշխարհի № 2 ռակետ Մայքլ Չանգի վրա և կարողանում է հաղթել նրան երեք սեթում՝ 7-5,6-2,6-4 և դուրս գալ եզրափակիչ։ Մինչ Մոյայի այդ հաջողությունը, Ավստրալիայի բաց առաջնության տղամարադկանց մենախաղի եզրափակիչ իսպանացի կարողացել է դուրս գալ 1969 թվականին։ Եզրափակիչում նա պարտվում է աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասին՝ 6–2, 6–3, 6–3։ Այդ ելույթների արդյունքների հիման վրա Կառլոս Մոյան առաջին անգամ մտնում է դասակարգման աղյուսակի Թոփ -10-յակի մեջ։
1997 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում ելույթի պատմություն
Փուլ | Մրցակից(դասակարգում) | Վարկանիշ | Հաշիվ | Խաղի տևողություն |
1 շրջան | Բորիս Բեկկեր (6) | 6 | 5-7, 7-6(4), 2-6, 6-1, 6-4 | 3 ժ 30 րոպե |
2 շրջան | Պատրիկ Մաքինրոյ | 229 | 3-6, 6-0, 6-3, 6-1 | 1 ժ 47 րոպե |
3 շրջան | Բերնդ Կարբախեր | 59 | 6-2, 6-2, 6-2 | |
4 շրջան | Յոնաս Բյորկման | 46 | 6-3, 1-6, 3-6, 6-2, 6-4 | 2 ժ 28 րոպե |
1/4 եզրափակիչ | Ֆելիքս Մանտիլյա (14) | 19 | 7-5, 6-2, 6-7(5), 6-2 | 2 ժ 30 րոպե |
1/2 եզրափակիչ | Մայքլ Չանգ (2) | 2 | 7-5, 6-2, 6-4 | 2 ժ 11 րոպե |
Եզրափակիչ | Փիթ Սամփրաս (1) | 1 | 2-6, 3-6, 3-6 | 1 ժ 26 րոպե |
1997 թվականի մարտի առավելագույն նվաճումը Սքոթսդեյլի մրցաշարի քառորդ եզրափակիչն է։ Մրցաշրջանի գրունտային մասում առավել հաջող է ելույթ ունենում։ Ապրիլին դուրս է գալիս կիսաեզրափակիչ Բարսելոնայում և Մոնտե Կարլոյում, ինչպես նաև, քառորդ եզրափակիչ Էշտորիլի և Մյունխենի մրցաշարերում։ Սակայն Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան անհաջող է հանդես գալիս, դուրս մնալով երկրորդ շրջանում, զիջելով հայրենակից Ալբերտ Պորտասին։ Հուլիսին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին նրան հաջողվում է դուրս գալ անընդմեջ երեք մրցաշարի եզրափակիչ։ Սկզբում Ամստերդամի և Ինդիանապոլիսի մրցաշարերի որոշիչ խաղերում նա զիջում է Սլավա Դոսեդելին և Յոնաս Բյորկմանին համապատասխանաբար։ Երրորդ փորձից նրան հաջողվում է տիտղոս նվաճել Լոնգ Այլենդի մրցաշարում (եզրափակիչում առավելության է հասնում Պատրիկ Ռաֆտերի նկատմամբ՝ 6-4, 7-6(1))։ Չնայած լավ մարզավիճակին, նա ԱՄՆ բաց առաջնությունում դուրս է մնում առաջին իսկ շրջանում, զիջելով ֆրանսիացի Գիյոմ Ռաուին։ Սեպտեմբերին հասնում է դասակարգման աղյուսակի արդեն 5-րդ հորիզոնական։ Այդ շրջանում նրան հաջողվում է եզրափակիչ դուրս գալ Բորնմուտի մրցաշարում։ Մրցաշրջանի ավարտին նա առաջին անգամ մասնակցություն է ունենում տարվա եզրափակիչ մրցաշարում, որտեղ կարողանում է դուրս գալ խմբային փուլից։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ նա առաջին անգամ առավելության է հասնում աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասի նկատմամբ՝ 6-3, 6-7(4), 6-2։ Այնուհետև պարտվելով Պատրիկ Ռաֆտերին՝ 4-6, 2-6 և հաղթելով Թոմաս Մուստերսին՝ 6-2, 6-3, Մոյան կիսաեզրափակիչում դուրս է գալիս ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի դեմ և պարտվում է նրան 6-7(2), 6-7(3) հաշվով։ Մրցաշրջանը նա ավարտում է 7-րդ հորիզոնականում։
1998 թվականի մրցաշրջանի մեկնարկը Մոյայի մոտ չի հաջողվում։ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա մեկ տարի առաջ եղել էր եզրափակիչում, իսպանացին դուրս է մնում երկրորդ շրջանում և արդյունքում դուրս է մնում Թոփ-20-յակից։ Հաջող խաղը կրկին նրան է վերադառնում գրունտային մրցաշրջանի սկսվելու հետ։ Ապրիլին նա դուրս է գալիս Էշտորիլի և Բարսելոնայի մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Այնուհետև, նա կարիերայում առաջին անգամ, տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում։ Դա տեղի է ունենում Մոնտե Կարլոյում, որտեղ նա հաղթում է Թոփ-10-յակի երկու թենիսիտի (Կաֆելնիկովին և Կորետխային), իսկ եզրափակիչում, երեք սեթում, առավելության է հասնում ֆրանսիացի Սեդրիկ Պիոլինի նկատմամբ՝ 6-3, 6-0, 7-5։ 1998 թվականի Ֆրանիսիայի բաց առաջնությունում նա ունենում է կարիերայում գլխավոր հաջողությունը։ Ըստ ցանցի հասնելով մինչև եզրափակիչ և այնտեղ հաղթանակ տանելով իսպանացի Ալեքս Կորետխայի նկատմամբ, Կառլոս Մոյան տիրանում է կարիերայում իր միակ տիտղոսին Մեծ Սաղավարտի շարքի մրցաշարում։
1998 թվականի Ֆրանիսայի բաց առաջնությունում ելույթի պատմություն
Փուլ | Մրցակից (դասակարգում) | Վարկանիշ | Հաշիվ | Խաղի տևողություն |
1 շրջան | Սեբաստիան Գրոժան | 124 | 7-5, 6-1, 6-4 | 1 ժ 44 րոպե |
2 շրջան | Խոսե Իմաս-Ռուիս | 147 | 6-4, 7-6(14), 6-2 | 2 ժ 10 րոպե |
3 շրջան | Էնդրյու Իլիե | 118 | 6-2, 7-6(1), 6-3 | 1 ժ 38 րոպե |
4 շրջան | Յենս Կնիպշիլդ | 111 | 6-3, 7-5, 3-6, 6-4 | 2 ժ 10 րոպե |
1/4 եզրափակիչ | Մարսելո Ռիոս (3) | 3 | 6-1, 2-6, 6-2, 6-4 | 2 ժ 1 րոպե |
1/2 եզրափակիչ | Ֆելիքս Մանտիլյա (15) | 15 | 5-7, 6-2, 6-4, 6-2 | 2 ժ 45 րոպե |
Եզրափակիչ | Ալեքս Կորետխա (14) | 14 | 6-3, 7-5, 6-3 | 2 ժ 13 րոպե |
Այդ հաջոցությունից հետո ամռանը նա հասնում է դասակարգման 4-րդ հորիզոնականին։ Հուլիսին դուրս է գալիս Շտուտգարտի MercedesCup մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մոյան լավ ելույթներ է ունենում նաև ԱՄՆ բաց առաջնությունում, կարողանալով հասնել մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է ավստրալիացի Մարկ Ֆիլիպուսիսին՝ 1-6, 4-6, 7-5, 4-6։ Աշնանը նա դուրս է գալիս Մալյորկայի մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի վերջին, Ամփոփիչ մրցաշարում, Մոյան առաջին անգամ դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։ Տիտղոսի համար պայքարում նրա մրցակիցն է դառնում Ալեքս Կորետխան, ում հետ Մոյան խաղարկում էր Ֆրանսիայի տիտղոսը։ Նրանք պատմության մեջ առաջին անգամ Ամփոփիչ մրցաշարում խաղարկում են մաքուր իսպանական եզրափակիչ։ Մրցախաղը, որը տևում է ավելի քան 4 ժամ, հաղթող է դուրս գալիս Կորետխան, ով կարողանում է ռևանշ վերցնել Մոյայից 6-3, 6-3, 5-7, 3-6, 5-7 հաշվով։ 1998 թվականի մրցաշրջանը Մոյան եզրափակում է դասակարգման 5-րդ հորիզոնականում։
1999—2001 թվականներ. Աշխարհի առաջին ռակետ և անկում խաղում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս է մնում պայքարից առաջին իսկ շրջանում, պարտվելով Նիկոլաս Կիֆերին։ Փետրվարին դուրս է գալիս Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մարտին, «Մասթերս» շարքի Ինդիան Ուելսի մրցաշարում, կարողանում է հասնել մինչև մրցաշարի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է դառնում Մարկ Ֆիլիպուսիսը։ Նրան իսպանացին զիջում է 7-5, 4-6, 4-6, 6-4, 2-6 հաշվով։ Չնայած եզրափակիչում կրած պարտությանը, Մոյան մրցաշարի արդյունքներով հասնում է վիթխարի հաջողության, նա դառնում է Իսպանիայի առաջին ներկայացուցիչը, ով կարողանում է դառնալ տղամարդկանց մենախաղի աշխարհի № 1 ռակետ։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի գագաթնակետին իսպանացին կարողանում է դիմանալ ուղիղ երկու շաբաթ (1999 թվականի մարտի 15-ից մինչև 1999 թվականի մարտի 28-ը), «Մասթերս» շարքի Մայամիի մյուս մրցաշարի անցկացման ժամանակաշրջանում։ Նրա ավարտից հետո աշխարհում առաջին ռակետի կոչումը վերադառնում է Փիթ Սամփրասին, իսկ Մոյան կարիերայում այլևս երբեք չի գլխավորում տղամարդկանց մենախաղի դասակարգման վարկանիշը։
Ապրիլին դուրս է գալիս Չենայի, Բարսելոնայի և Մոնտե Կարլոյի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Մայիսին հասնում է մինչև Համբուրգի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան չի կարողանում պաշտպանել նախորդ տարվա տիտղոսը։ չորրորդ շրջանում նա զիջում է մրցաշարի արդյունքով հաղթող Անդրե Աղասիին՝ 6-4, 5-7, 5-7, 1-6 և լքում է համաշխարհային դասակարգման Թոփ-10-յակի սահմանները։ Հունիսին Մոյան դուրս է գալիս Հալլեի խոտածածկի մրցաշարի կիսաեզրափակիչ, հուլիսին՝ Շտուտգարտի և Ումագյի գրունտային մրցաշարերի քառորդ եզրափակիչ, իսկ օգոստոսին՝ Ինդիանապոլիսի հարդային մրցաշարի քառորդ եզրափակիչ։
2000 թվականի մրցաշրջանի սկիզբը Մոյան բաց է թողնում և կորտ է վերադառնում միայն մարտին։ Լավ խաղամակարդակ նա սկսում է ցուցադրել ապրիլին, երբ կարողանում է հաղթել Էշտորիլի գրունտային մրցաշարում։ Նույն ամսին դուրս է գալիս Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ մայիսին հասնում է Մալյորկայի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հուլիսին հասնում է Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ, օգոստոսին՝ Լոնգ Այլենդի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2000 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում հասնում է մինչև չորրորդ շրջան, երրորդում առավելության հասնելով № 3 ռակետ Ալեքս Կորետխային՝ 7-6(4), 6-3, 4-6, 6-4։ Հոկտեմբերին իսպանացիների մրցակցությունը շարունակվում է Թուլուզի մրցաշարի եզրափակիչում։ Այս անգամ հաղթանակ է տանում Կորետխան՝ 6-3, 6-2։
2001 թվականին կարողանում է դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում հաղթանակ տանելով նաև աշխարհի № 7 ռակետ Լեյթոն Հյուիթի նկատմամբ՝ 4-6, 6-1, 5-7, 6-2, 7-5։ Փետրվարին դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ապրիլին Մոյային հաջողվում է հասնել Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա տիտղոսը զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 6-4, 5-7, 3-6, 6-3, 5-7։ Մայիսի սկզբին հասնում է Մալյորկայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում Կառլոսը պարտություն է կրում արդեն երկրորդ շրջանում։ Հուլիսին Ումագյի մրցաշարում նրան հաջողվում է հաղթել մրցաշրջանում առաջին և միակ տիտղոսը։ Մրցաշրջանի վերջում աչքի է ընկնում Բազելի մրցաշարի կիսաեզրափակիչով։
2002-2004 թվականներ. Համաշխարհային դասակարգման Թոփ-10
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-ից մինչ 2004 թվականը Մոյան ցուցադրում է կայուն խաղ և երեք մրցաշրջան անընդմեջ մրցաշրջանն ավարտում է Թոփ-10-յակում։ 2002 թվականին մրցաշրջանում առաջին հաջողությունը մրցաշարերում դառնում է ելույթը փետրվարին Ակապուլկոյի մրցաշարում, որտեղ իսպանացին նվաճում է հաղթողի տիտղոսը։ Մարտին դուրս է գալիս Սքոթսդեյլի հարդի մրցաշարի քառորդ եզրափակիչ (առաջին շրջանում մրցաշարից դուրս է թողնում աշխարհի № 6 ռակետ Թոմի Հաասին)։ Ապրիլին դուրս է գալիս Ակապուլկոյի կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև Մոնտե Կարլոյի «Մասթերս»ում կարողանում է հասնել մինչև եզրափակիչ։ Եզրափակիչի ճանապարհին նա, այդ թվում, հաղթում է առաջին տասնյակի երեք թենիսիտի՝ առաջին շրջանում № 1 ռակետ Լեյթոն Հյուիթին, քառորդ եզրափակիչում № 6 ռակետ Մարատ Սաֆինին և կիսաեզրափակիչում № 5 ռակետ Թիմ Հենմենին։ Եզրափակիչում Մոյան պարտվում է № 4 ռակետ Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 5-7, 3-6, 4-6։ Եվս մեկ անգամ հաղթել աշխարհի գործող № 1 ռակետ Լեյթոն Հյուիթին Մոյային հաջողվում է Հռոմի «Մասթերս»-ում՝ 6-3, 6-2, երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ։ Արդյունքում, Մոյան այդ մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։
Ֆրանսիայի բաց առաջնությունում Մոյան երրորդ շրջանում պարտվում է Գիլիերմո Կանյասին, իսկ Ուիմբլդոնի մրցաշարը բաց է թողնում։ Հաջող է հանդես գալիս հուլիսին, հաղթելով երկու մրցաշարում (Բոստադում և Ումագյում), ինդպես նաև դուրս գալով Սոպոտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին Ցինցինատիում նրան հաջողվում է կարիերայում երկրորդ անգամ հաղթել Մասթերս շարքի մրցաշարում։ Եզրափակիչում նա մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ հաղթում է աշխարհի առաջին ռակետ Լեյթոն Հյուիթին, այս անգամ 7-5, 7-6(5) հաշվով։ Դա Մոյային թույլ է տալիս վերադառնալ դասակարգման Թոփ-10-յակ։ ԱՄՆ բաց առաջնությունում, չնայած լավ արդյունքներին, պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում։ Սեպտեմբերի վերջին խաղում է Հոնգ Կոնգի եզրափակիչում, որտեղ զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Հոկտեմբերին դուրս է գալիս Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Փարիզի «Մասթերս»-ում Մոյան կարողանում է հաղթել Ջեյմս Բլեյքին, Սեբաստիան Գրոժանին (№ 4), Անդրե Աղասիին (№ 2) և դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է Մարատ Սաֆինին։ Շնորհիվ այդ ելույթի, Մոյան կարողանում է մասնակցություն ունենալ ATP Ամփոփիչ մրցաշարում։ Հաղթանակ տանելով խմբային փուլի բոլոր երեք մրցախաղերում (№ 3 Մարատ Սաֆին, մրցաշրջանում չորրորդ անգամ № 1 Լեյթոն Հյուիթ և Ալբերտա Կոստա), նա դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Մոյան մրցաշրջանն ավարտում է դասակարգման 5-րդ հորիզոնականում։
2003 թվականի փետրվարին Մոյան տիտղոս է նվաճում Բուենոս Այրեսի մրցաշարում և դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մարտի նրան հաջողվում է հասնել Մայամիի «Մասթերս»-ի եզրափակիչ, որտեղ նա պարտվում է Անդրե Աղասիին՝ 3-6, 3-6։ Մրցաշարից հետո Մոյան դասակարգման աղյուսակում բարձրանում է 4-րդ հորիզոնական։ Ապրիլին Մոնտե Կարլոյի «Մասթերս»-ում իսպանացին դուրս է գալիս կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև տիտղոս է նվաճում Բարսելոնայի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Մարատ Սաֆինի նկատմամբ, 5-7, 6-2, 6-2, 3-0 հաշվի ժամանակ վերջինիս հրաժարումից հետո։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ փուլը նա Ֆրանսիայում հասնում է 1998 թվականին մրցաշարում հաղթելուց հետո առաջին անգամ։ Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նա բաց է թողնում Ուիմբլդոնի մրցաշարը։ Հուլիսին դուրս է գալիս Բոստադի մրցաշարի կիսաեզրափակիչ և 4-րդ տիտղոսն է շահում Ումագյի մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում զիջում է Յունես Էլ-Այնաուին։ Սեպտեմբերին Մոյան դուրս է գալիս Բանգկոկի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հոկտեմբերին Վիեննայում դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ 2003 թվականի Ամփոփիչ մրցաշարում, պարտվելով երկու խաղում (Էնդի Ռոդիկին և Գիլիերմո Կորիային) և հաղթանակ տանելով մեկում (Ռայներ Շուտլերին), Մոյան չի կարողանում անցնել խմբային փուլը։
2004 թվականի սկզբին շահում է կարիերայում ATP 15-րդ տիտղոսը Չենայի մրցաշարում։ Այնուհետև դուրս է գալիս Սիդնեյի մրցաշարի եզրափակիչ, որտեղ, Լեյթոն Հյուիթի դեմ հանդիպման ժամանակ, առաջին սեթում ստանում է ոտքի վնասվածք և այդ պատճառով բաց է թողնում Ավստրալիայի բաց առաջնությունը[2][3]։ Փետրվարին կորտ վերադառնալուն պես դուրս է գալիս Բուենոս Այրեսի մրցաշարի եզրափակիչ։ Մարտին տիղոս է նվաճում Ակապուլկոյի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ՝ 6-3, 6-0։ Մայամիի հարդային «Մասթերս»-ում Մոյան դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ Մոտե Կարլոյի գրունտային մրցաշարում՝ կիսաեզրափակիչ։ Մայիսին, եզրափակիչում հաղթելով Դավիթ Նալբանդյանին՝ 6-3, 6-3, 6-1, Մոյան տիտղոս է նվաճում Հռոմի «Մասթերս»-ում։ Համբուրգի «Մասթերս»-ում նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում աշխարհի № 1 ռակետ Ռոջեր Ֆեդերերից՝ 4-6, 3-6։ Ֆրանսիայի բաց առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Գիլիերմո Կորիային՝ 5-7, 6-7(3), 3-6։
Վերջապես այս մրցաշրջանում մասնակցություն ունենալով Ուիմբլդոնի մրցաշարում, Մոյան հասնում է այդ մրցաշարում իր համար ամենաբարձր արդյունքին՝ չորրորդ շրջան։ Հուլիսին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Օգոստոսին դուրս է գալիս Ցինցինատիի «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ։ Նմանատիպ արդյունքի նա կարողանում է հասնել նաև Աթենքի Ամառային Օլիմպիական խաղերում, որոնք Մոյայի կարիերայում միակն են հանդիսանում։ Այնտեղ նա զիջում է ապագա օլիմպիական չեմպիոն Նիկոլաս ՄասինТ՝ 2-6, 5-7։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երրորդ շրջանում զիջում է Օլիվիե Ռոհուսին՝ 6-4, 4-6, 3-6, 7-6(5), 5-7։ Մրցաշրջանի ավարտին Մոյան Ամփոփիչ մրցաշարում դուրս չի գալիս խմբային փուլից, պարտություն կրելով երեք մրցախաղից երկուսում։
2005-2007 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի մրցաշրջանի սկզբին Կառլոս մոյան պաշտպանում է նախորդ տարվա տիտղոսը Չենայի մրցաշարում, եզրավակիչում առավելության հասնելով Պարադորն Շրիչապանի նկատմամբ՝ 3-6, 6-4, 7-6(5)։ Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս է մնում առաջին իսկ շրջանում։ Փետրվարին դուրս է գալիս Բուենոս Այրեսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, մարտին՝ Ինդիան Ուելսի «Մասթերս»-ում, իսկ ապրիլին՝ Էշտորիլի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ լքում է Թոփ-10-յակը, չկարողանալով հաստատել նախորդ տարվա միավորները։ Ֆրանիսայում ելույթները ավարտում է չորրորդ շրջանում, զիջելով աշխարհի № 1 Ռոջեր Ֆեդերերին։ Հուլիսի վերջին դուրս է գալիս Ումագյի մրցաշարի եզրափակիչ։ 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում պայքարը լքում է երկրորդ շրջանում։ Սեպտեմբերին հասնում է Պեկինի մրցաշարի եզրափակիչ։ Արդյունքում, առաջին տասնյակում երեք անընդմեջ մրցաշրջանից հետո, իսպանացին 2005 թվականը ավարտում է դասակարգման 31-րդ հորիզոնականում։
2006 թվականի հունվարին Մոյային մեկ քայլ չի բավականացնում Չենայի մրցաշարում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակի համար, եզրափակիչում նա զիջում է Իվան Լյուբիչիչին՝ 6-7(6), 2-6։ Փետրվարին, որոշիչ խաղում հաղթելով իտալացի Ֆիլիպո Վոլանդրին՝ 7-6(6), 6-4, տիրում է Բուենոս Այրեսի մրցաշարի տիղոսին։ Մարտին Մայամիի «Մասթերս»-ի երկրորդ շրջանում նրան հաջողվում է հաղթել այդ պահին աշխարհի № 2 ռակետ Ռաֆայել Նադալին՝ 2-6, 6-1, 6-1, սակայն արդեն հաջորդ փուլում նա զիջում է Ագուստին Կալիերիին։ Մայիսին դուրս է գալիս Էշտորիլի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին։ Նրան Մոյան զիջում է նաև Ֆրանիսայի բաց առաջնության երրորդ շրջանում։ Հուլիսին նա դուրս է գալիս Ամերսֆորտի քառորդ եզրափակիչ և Ումագյի կիսաեզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում, ինչպես և Ֆրանսայում, ռակետը վայր է դնում երրորդ շրջանում, զիջելով № 7 Ջեյմս Բլեյքին՝ 4-6, 6-7(6), 6-2, 3-6։ Սեպտեմբերին Բուխարեստում դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։
2007 թվականի մրցաշրջանը սկսում է Չենայի մրցաշարի կիսաեզրափակիչ և Սիդնեյի եզրափակիչ դուրս գալով։ Ավստրալիայի բաց առաջնության արդեն առաջին շրջանում Մոյային բաժին է հասնում «դասակարգման» 5-րդ համար Ջեյմս Բլեյքը, ում նա զիջում է 6-7(8), 2-6, 4-6 հաշվով։ Փետրվարին դուրս է գալիս Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ, սակայն այնտեղ զիջում է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային՝ 3-6, 6-7(2)։ Մայիսին հաջող է հանդես գալիս Համբուրգի «Մասթերս»-ում, կարողանալով հերթականությամբ հաղթել Մարդի Ֆիշին, Տոմաշ Բերդիխին, Ջեյմս Բլեյքին և Նովակ Ջոկովիչին։ Մրցաշարում Մոյան զիջում է միայն աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ նա առանց որևէ հույսի զիջում է մրցաշարի ապագա հաղթող Ռաֆայել Նադալին՝ 4-6, 3-6, 0-6։
2007 թվականի հուլիսին դուրս է գալիս Բոստադի մրցաշարի կիսաեզրափակիչ և Ամերսֆորտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամսվա վերջին Մոյան տիտղոս է նվաճում Ումագյում։ Դա իսպանացի թենիսիտի համար դառնում է այդ մրցաշարում 5-րդը, ինչը հանդիսանում է նրա բացարձակ ռեկորդը։ Նաև այդ տիտղոսը Մոյայի համար հանդիսանում է 20-րդը ATP մրցաշարերում և վերջինը, որը նա կարոթանում է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Օգոստոսին դուրս է գալիս Ցինցինատիի «Մասթերս»-ի քառորդ եզափակիչ, երկրորդ շրջանում պարտության մատնելով Նովակ Ջոկովիչին՝ 6-4, 6-1։ Սերբը ռևանշ վերցնում է ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք հանդիպում են քառորդ եզրափակիչում (6-4, 7-6(7), 6-1)։ 2007 թվականին Մոյան հանդես է գալիս ավելի լավ, քան նախորդում և մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 17-րդ հորիզոնականում։
Կարիերայի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սկզբին Մոյան դուրս է գալիս Չենայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Փետրվարին նրան հաջողվում է խաղալ Բրազիլիայի բաց առաջնության գրունտային մրցաշարի եզրափակիչում։ Մայիսին Համբուրգի «Մասթերս»-ում դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Ռաֆայել Նադալին։ Հուլիսին չի կարողանում պաշտպանել տիտղոսը Ումագյի մրցաշարում, զիջելով քառորդ եզրափակիչում։ Ցինցինատիի «Մասթերս»-ում կարողանում է ընդգրկվել քառորդ եզրափակիչի մասնակիցների մեջ և երկրորդ շրջանում հաղթել Թոփ-10-յակի թենիսիտ Նիկոլայ Դավիդենկոյին։ Սեպտեմբերին Բուխարեստում, կարիերայում վերջին անգամ, դուրս է գալիս ATP մրցաշարի եզրափակիչ և այնտեղ զիջում է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։ Մինչ 2008 թվականի մրցաշրջան ավարտը երկու անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (Մեցում և Վիեննայում)։ 2009 թվականի համարյա ամբողջ մրցաշրջանը ստիպված է լինում բաց թողնել վնասվածքի պատճառով։ Կորտ վերադառնալով 2010 թվականին, Մոյան այդպես էլ չի կարողանում վերադարձնել նախկին խաղամակարդակը։ Վերջին խաղը, ինչպես պարզվում է, նա խաղում է Մադրիդի Մասթերս-ում, որտեղ առաջին շրջանում նա հեշտությամբ զիջում է Բենիամին Բեկկերին՝ 0-6, 2-6։ Խաղից հետո Մոյան ասում է, որ հնարավոր է դա իր վերջին խաղն էր, սակայն նա ցանկանում է խաղալ նաև Ֆրանսիայում, եթե իրեն թույլ կտա վնասված ոտնաթաթի վիճակը, սակայն արդյունքում Մոյան այդպես էլ չի կարողանում այլևս պրոֆեսիոնալ կորտ դուրս գալ[4]։
Վարկանիշը տարվա վերջին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
2010 | 516 | 734 |
2009 | 446 | |
2008 | 42 | |
2007 | 17 | 404 |
2006 | 43 | 492 |
2005 | 31 | |
2004 | 5 | 1 441 |
2003 | 7 | 545 |
2002 | 5 | 531 |
2001 | 19 | 141 |
2000 | 41 | 313 |
1999 | 23 | 257 |
1998 | 5 | 1 276 |
1997 | 7 | 1 272 |
1996 | 28 | 466 |
1995 | 61 | 1 197 |
1994 | 347 | 633 |
Ելույթները մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (2)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակ (1)
№ | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1998 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Ալեքս Կորետխա | 6-3 7-5 6-3 |
Պարտություն (1)
№ | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1997 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | Փիթ Սամփրաս | 6-2 6-3 6-3 |
ATP մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (44)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ (20)
Մրցաշարեր |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (1) |
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափակիչ (0) |
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000 (3) |
АТР Gold / АТР 500 (3) |
АТР International/ АТР 250 (13) |
Տիտղոսներ ըստ ծածկույթի |
Տիտղոսներ ըստ մրցաշարի խաղերի անց կացման վայրի |
---|---|
Հարդ (4) | Սրահ (0) |
Գրունտ (16) | |
Խոտածածկ (0) | Բաց երկինք (20) |
Գորգ (0) |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1995 նոյեմբերի 12 | Copa Telmex Բուենոս Այրես, Արգենտինա |
Գրունտ | Ֆելիքս Մանտիլյա | 6-0 6-3 |
2. | 1996 օգոստոսի 18 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա |
Գրունտ | Ֆելիքս Մանտիլյա | 6-0 7-6(4) |
3. | 1997 օգոստոսի 24 | TD Waterhouse Cup Լոնգ Այլենդ, ԱՄՆ |
Հարդ | Պատրիկ Ռաֆտեր | 6-4 7-6(1) |
4. | 1998 ապրիլի 26 | Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Սեդրիկ Պիոլին | 6-3 6-0 7-5 |
5. | 1998 հունիսի 7 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Ալեքս Կորետխա | 6-3 7-5 6-3 |
6. | 2000 ապրիլի 16 | Էշտորիլ, Պորտուգալիա | Գրունտ | Ֆրանսիսկո Կլավետ | 6-3 6-2 |
7. | 2001 հուլիսի 22 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա (2) |
Գրունտ | Ժերոմ Գոլմար | 6-4 3-6 7-6(2) |
8. | 2002 մարտի 3 | Abierto Mexicano Telcel Ակապուլկո, Մեքսիկա |
Գրունտ | Ֆերնանդո Մելիգենի | 7-6(4) 7-6(4) |
9. | 2002 հուլիսի 14 | Շվեդիայի թենիսի բաց առաջնություն Բոստադ, Շվեդիա |
Գրունտ | Յունես Էլ-Այնաուի | 6-3 2-6 7-5 |
10. | 2002 հուլիսի 21 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա (3) |
Գրունտ | Դավիդ Ֆերեր | 6-2 6-3 |
11. | 2002 օգոստոսի 11 | Cincinnati Masters Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | Լեյթոն Հյուիթ | 7-5 7-6(5) |
12. | 2003 փետրվարի 23 | Copa Telmex Բուենոս Այրես, Արգենտինա (2) |
Գրունտ | Գիլիերմո Կորիա | 6-3 4-6 6-4 |
13. | 2003 ապրիլի 27 | Trofeo Conde de Godó Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Մարատ Սաֆին | 5-7 6-2 6-2 3-0 հրաժարում |
14. | 2003 հուլիսի 27 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա (4) |
Գրունտ | Ֆիլիպո Վոլանդրի | 6-4 3-6 7-5 |
15. | 2004 հունվարի 11 | Չենայի թենիսի բաց առաջնություն Չենայ, Հնդկաստան |
Հարդ | Պարադորն Շրիչապան | 6-4 3-6 7-6(5) |
16. | 2004 մարտի 7 | Abierto Mexicano Telcel Ակապուլկո, Մեքսիկա (2) |
Գրունտ | Ֆերնանդո Վերդասկո | 6-3 6-0 |
17. | 2004 մայիսի 9 | Իտալիայի թենիսի բաց առաջնություն Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Դավիթ Նալբանդյան | 6-3 6-3 6-1 |
18. | 2005 հունվարի 9 | Չենայի թենիսի բաց առաջնություն Չենայ, Հնդկաստան (2) |
Հարդ | Պարադորն Շրիչապան | 3-6 6-4 7-6(5) |
19. | 2006 փետրվարի 19 | Copa Telmex Բուենոս Այրես, Արգենտինա (3) |
Գրունտ | Ֆիլիպո Վոլանդրի | 7-6(6) 6-4 |
20. | 2007 հուլիսի 29 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա (5) |
Գրունտ | Անդրեյ Պավել | 6-4 6-2 |
Պարտություններ (24)
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1996 մայիսի 5 | BMW Open Մյունխեն, Գերմանիա |
Գրունտ | Սլավա Դոսեդել | 4-6 6-4 3-6 |
2. | 1996 սեպտեմբերի 15 | BCR Open Romania Բուխարեստ, Ռումինիա |
Գրունտ | Ալբերտո Բերասատեգի | 1-6 6-7(5) |
3. | 1997 հունվարի 12 | Medibank International Sydney Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Թիմ Հենմեն | 3-6 1-6 |
4. | 1997 հունվարի 26 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | Փիթ Սամփրաս | 2-6 3-6 3-6 |
5. | 1997 օգոստոսի 3 | Նիդերլանդների թենիսի բաց առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ |
Գրունտ | Սլավա Դոսեդել | 6-7(4) 6-7(5) 7-6(4) 2-6 |
6. | 1997 օգոստոսի 17 | Ատլանտայի թենիսի առաջնություն Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Հարդ | Յոնաս Բյորկման | 3-6 6-7(3) |
7. | 1997 սեպտեմբերի 14 | Բորնմուտ, Մեծ Բրիտանիա | Գրունտ | Ֆելիքս Մանտիլյա | 2-6 2-6 |
8. | 1998 հոկտեմբերի 4 | Վալենսիայի թենիսի բաց առաջնություն Մալյորկա, Իսպանիա |
Գրունտ | Գուստավո Կուերտեն | 7-6(5) 2-6 3-6 |
9. | 1998 նոյեմբերի 29 | Մասթերս Գավաթ ATP Աշխարհի առաջնություն |
Հարդ(i) | Ալեքս Կորետխա | 6-3 6-3 5-7 3-6 5-7 |
10. | 1999 մարտի 14 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Մարկ Ֆիլիպուսիս | 7-5 4-6 4-6 6-4 2-6 |
11. | 2000 հոկտեմբերի 22 | Թուլուզ, Ֆրանսիա | Հարդ(i) | Ալեքս Կորետխա | 3-6 2-6 |
12. | 2001 ապրիլի 29 | Trofeo Conde de Godó Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Խուան Կորլոս Ֆեռերո | 6-4 5-7 3-6 6-3 5-7 |
13. | 2002 ապրիլի 21 | Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Խուան Կորլոս Ֆեռերո | 5-7 3-6 4-6 |
14. | 2002 սեպտեմբերի 29 | Հոնգ Կոնգի բաց առաջնություն Հոնգ Կոնգ |
Հարդ | Խուան Կորլոս Ֆեռերո | 3-6 6-1 6-7(4) |
15. | 2003 մարտի 30 | Miami Masters Մայամի, ԱՄՆ |
Հարդ | Անդրե Աղասի | 3-6 3-6 |
16. | 2003 հոկտեմբերի 12 | Bank Austria - Tennis Trophy Վիեննա, Ավստրիա |
Հարդ(i) | Ռոջեր Ֆեդերեր | 3-6 3-6 3-6 |
17. | 2004 հունվարի 17 | Medibank International Sydney Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Լեյթոն Հյուիթ | 3-4 отказ |
18. | 2004 փետրվարի 22 | Copa Telmex Բուենոս Այրես, Արգենտինա |
Գրունտ | Գիլիերմո Կորիա | 4-6 1-6 |
19. | 2005 հուլիսի 31 | Խորվաթիայի թենիսի բաց առաջնություն Ումագ, Խորվաթիա |
Գրունտ | Գիլիերմո Կորիա | 2-6 6-4 2-6 |
20. | 2006 հունվարի 8 | Չենայի թանիսի բաց առաջնություն Չենայ, Հնդկաստան |
Հարդ | Իվան Լյուբիչիչ | 6-7(6) 2-6 |
21. | 2007 հունվարի 13 | Medibank International Սիդնեյ, Ավստրալիա |
Հարդ | Ջեյմս Բլեյք | 3-6 7-5 1-6 |
22. | 2007 մարտի 4 | Մեքսիկայի թենիսի բաց առաջնություն Ակապուլկո, Մեքսիկա |
Գրունտ | Խուան Իգնասիո Չելա | 3-6 6-7(2) |
23. | 2008 փետրվարի 17 | Բրազիլիայի թենիսի բաց առաջնություն Կոստա դե Սուիպե, Բրազիլիա |
Գրունտ | Նիկոլաս Ալմագրո | 6-7(4) 6-3 5-7 |
24. | 2008 սեպտեմբերի 14 | Ռումինիայի թենիսի բաց առաջնություն Բուխարեստ, Ռումինիա |
Գրունտ | Ժիլ Սիմոն | 3-6 4-6 |
Չելենջերների և ֆյուչերսների մենախաղի եզրափակիչներ (8)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ (5)
Պայմանական նշաններ |
Չելենջերներ (2) |
Ֆյուչերսներ (3) |
Տիտղոսներ ըստ ծածկույթի |
Տիտղոսներ ըստ մրցաշարի խաղերի անց կացման վայրի |
---|---|
Հարդ (0) | Սրահ (0) |
Գրունտ (5) | |
Խոտածածկ (0) | Բաց երկինք (5) |
Գորգ (0) |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1994 օգոստոսի 18 | Օվիեդո, Իսպանիա | Գրունտ | Ալեքս Կալատրավա | 6-4 6-7 6-1 |
2. | 1994 սեպտեմբերի 2 | Օվիեդո, Իսպանիա | Գրունտ | Հերման Պուենտես-Ալկանիս | 6-1 6-0 |
3. | 1994 սեպտեմբերի 11 | Օվիեդո, Իսպանիա | Գրունտ | Ալեքս Կալատրավա | 7-6 6-3 |
4. | 1995 հուլիսի 23 | Օբերշտաուֆեն, Գերմանիա | Գրունտ | Իրժի Նովակ | 6-3 6-4 |
5. | 1995 սեպտեմբերի 17 | Բուդապեշտ, Հունգարիա | Գրունտ | Յոզեֆ Կրոչկո | 6-2 6-7 6-4 |
Պարտություններ (3)
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1994 օգոստոսի 25 | Օվիեդո, Իսպանիա | Գրունտ | Ֆերնանդո Վիսենտե | 6-4 4-6 3-6 |
2. | 1995 մարտի 9 | Սաբադել, Իսպանիա | Գրունտ | Խուան Հիսբերտ-Շուլցե | 6-1 1-6 4-6 |
3. | 1995 սեպտեմբերի 24 | Բարսելոնա, Իսպանիա | Գրունտ | Հորդի Բուրիլյո | 3-6 2-6 |
Զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չելենջերների և ֆյուչերսների զուգախաղի եզրափակիչներ (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտություններ (1)
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1. | 1994 սեպտեմբերի 11 | Օվիեդո, Իսպանիա | Գրունտ | Հակոբո Դիաս-Ռուիս | Ռիկարդո Ռուբիո Իգնասիո Տրույոլ-Տուրիոն |
4-6 5-7 |
Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (2)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակ (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 2004 | Դևիսի Գավաթ | Իսպանիա Կ. Մոյա, Ռ. Նադալ, Տ. Ռոբրեդո, Խ. Կ. Ֆեռերո |
ԱՄՆ Բ. Բրայան, Մ. Բրայան, է. Ռոդիկ, Մ. Ֆիշ |
3-2 |
Պարտություն (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 2003 | Դևիսի Գավաթ | Իսպանիա Ա. Կորետխա, Ֆ. Լոպես, Կ. Մոյա, Խ. Կ. Ֆեռերո |
Ավստրալիա Ու. Արտուրս, Թ. Վուդբրիջ, Մ. Ֆիլիպուսիս, Լ. Հյուիթ |
1-3 |
Մրցաշարերում ելույթների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | Արդյունք | Հ/Պ կարիերայում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | ||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | - | 1 շրջան | Ե | 2 շրջան | 1 շրջան | - | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | - | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 0 / 13 | 13-13 |
Ֆրասիայի բաց առաջնություն | - | 2 շրջան | 2 շրջան | Հ | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1/4 | 1/4 | 4 շրջան | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | - | - | 1 / 13 | 32-12 |
Ուիմբլդոն | - | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | - | - | 4 շրջան | - | - | 1 շրջան | - | - | - | 0 / 8 | 7-8 |
ԱՄՆ բաց առաջնություն | - | 2 շրջան | 1 շրջան | 1/2 | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | - | - | 0 / 13 | 26-13 |
Արդյունք | 0 / 0 | 0 / 4 | 0 / 4 | 1 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 1 | 0 / 1 | 1 / 47 | |
Հ/Պ մրցաշրջանում | 0-0 | 2-4 | 8-4 | 14-3 | 5-4 | 3-3 | 8-4 | 4-3 | 8-3 | 9-3 | 4-3 | 4-3 | 8-4 | 1-3 | 0-1 | 0-1 | 78-46 | |
Ամփոփիչ մրցաշարեր | ||||||||||||||||||
ATP Համաշխարհային տուրի եզրափակիչ | - | - | 1/2 | Ե | - | - | - | 1/2 | Խ | Խ | - | - | - | - | - | - | 0 / 5 | 10-9 |
Օլիմպիական խաղեր | ||||||||||||||||||
Օլիմպիադա | ՉԱ | - | ՉԱ | - | ՉԱ | 1/4 | ՉԱ | - | ՉԱ | 0 / 4 | 13-5 | |||||||
ATP Մասթերս մրցաշարեր | ||||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
- | - | 3 շրջան | 3 շրջան | Ե | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1/4 | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | - | 2 շրջան | 0 / 13 | 18-12 |
Miami Masters Մայամի |
- | - | 3 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 2 շրջան | Ե | 1/4 | 3 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 3 շրջան | - | - | 0 / 12 | 19-12 |
Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո |
- | 3 շրջան | 1/2 | Հ | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | Ե | 1/2 | 1/2 | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | - | - | 1 / 13 | 26-12 |
Համբուրգ | - | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1/2 | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | - | 1 շրջան | 1/2 | 1/4 | Ոչ Մասթերս | 0 / 12 | 17-12 | |
Mutua Madrid Open Շտուտգարտ/Մադրիդ |
- | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | - | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | - | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | - | 1 շրջան | 0 / 12 | 3-12 |
Հռոմ | - | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | Հ | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | - | - | 1 / 13 | 20-12 |
Canada Masters Տորոնտո/Մոնրեալ |
- | - | - | - | - | - | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | - | - | 0 / 9 | 6-8 |
Cincinnati Masters Ցինցինատի |
- | - | - | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | Հ | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | 1 շրջան | 1/4 | 1/4 | - | - | 1 / 11 | 19-10 |
BNP Paribas Masters Փարիզ |
- | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/2 | - | - | - | - | 2 շրջան | - | - | - | 0 / 8 | 5-8 |
Կարիերայի վիճակագրություն | ||||||||||||||||||
Անց է կացվել եզրափակիչներ | 1 | 3 | 6 | 4 | 1 | 2 | 2 | 6 | 5 | 5 | 2 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 44 | |
Շահել է մրցաշարեր | 1 | 1 | 1 | 2 | 0 | 1 | 1 | 4 | 3 | 3 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 20 | |
Հ/Պ ընդամենը | 11-7 | 43-28 | 56-30 | 49-28 | 38-24 | 32-20 | 35-24 | 59-21 | 58-22 | 59-19 | 31-20 | 30-21 | 42-23 | 28-23 | 2-4 | 2-5 | 575-319 | |
% Հ | 61 % | 61 % | 65 % | 64 % | 61 % | 62 % | 59 % | 74 % | 73 % | 76 % | 61 % | 59 % | 65 % | 55 % | 33 % | 29 % | 64 % |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ATP վեբկայք
- ↑ «Травма Мойи не позволила зрителям"BR"увидеть полноценный финал». sport-express.ru. Վերցված է 2004 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Травма вынудила Мойю сняться с Australian Open». sport-express.ru. Վերցված է 2004 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Мойя намекнул, что, возможно, завершит карьеру». sport-express.ru. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը ATP կայքում
- Պրոֆիլը ITF կայքում Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- Պրոֆիլը Դևիսի Գավաթի մասնակցի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Մոյա» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Իսպանացի թենիսիստներ
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Ուիմբլդոնի մրցաշար
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն