Jump to content

Ծռվիզի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծռվիզի վանք

Ընդհանուր տեսարան

ՏեղադրությունՀայաստան, Տավուշի մարզ
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԲավարար
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
Ծռվիզի վանք (Հայաստան)##
Ծռվիզի վանք (Հայաստան)
Ծռվիզի վանք (Մեծ Հայք)##
Ծռվիզի վանք (Մեծ Հայք)
40°57′ հս․ լ. 45°11′ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին[1]։

Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թվականներին) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները)։ 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։ Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային խորանի գմբեթարդի՝ Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78 թվականներն Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։ Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197 թվականին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։ 1213 թվականին եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Սբ. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարը՝ որպես ծխական եկեղեցի։ 1980-ական թվականներին վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը։ Հուշարձանի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղին, որտեղ հետագայում հիմնվել է Նոր Ծռվիզ գյուղը։ Ծռվզի եկեղեցին Աղստևի հովտի 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է, որի հին մասեչը խիստ ուշագրավ են իրենց քանդակներով ու ձևերով։

Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանը վկայում է՝

Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռ- վիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում։ Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով։ Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ։ Այժմ քան- դուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն։ Խորանի հիւսիային կողմում[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • B. Kiesling and R. Kojian, "Rediscovering Armenia", Yerevan, 2005, p 158.
  • Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարձանները, Երևան, «Հայաստան», 1968։
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Եր., 2002,

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. virtualarmenia.am (անգլ.)
  2. «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401