Jump to content

Արծվաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արծվաբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
Այլ անվանումներՂրղի, Ղարաղալա, Ղարաղայա, Ղարաղոյլու
Մակերես29,305 կմ²
ԲԾՄ1290 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3228 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արծվաբերդ (Հայաստան)##
Արծվաբերդ (Հայաստան)

Արծվաբերդ (նախկին անվանումը՝ Ղրղի), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում։ Վերանվանվել է Արծվաբերդ 1978-ի հունվարի 25-ին[1]։ Արծվաբերդը գտնվում է Բերդ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք։ Արծվաբերդի մոտ գտնվում են նաև Այգեձորը (9 կմ դեպի արևելք), Չինարին (13 կմ դեպի արևելք), Չորաթանը (3 կմ դեպի հյուսիս) և Նորաշենը (6 կմ դեպի հյուսիս)։

Արծվաբերդ գյուղը հիմնվել է Արցախի Հանրապետության Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից։ Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ[2]։

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29 C° է, ձմռանը՝ -3 C°։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մետր բարձրության վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արծվաբերդի մշտական բնակչությունը կազմել է 2847, առկա բնակչությունը՝ 2582 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Լեռնային Ղարաբաղից[4]։

Արծվաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6].

Տարի 1831 1873 1886 1897 1908 1914 1916 1922 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 293 656 832 1353 911 1233 1920 2387 2338 2994 3315 3622 4285 3541 3284 3320 2847[3] 3228

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ։

Համայնքն ունի երկու դպրոց, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանվել Բադալյան, պետական գործիչ
  • Ռոզա Մխիթարյան, դերասան
  • Պավել Մատինյան, բժիշկ
  • Գուրգեն Զարգարյան, հանրապետության լավագույն ուսուցիչ 2015 թ.
  • Լևոն Գագիկի Լոբյան, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ։

Արմատներով արծվաբերդցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրեն Երիցյան, գործարար ՌԴ, «Տավուշ» տեքստիլ ձեռնարկության հիմնադիր։
  • Դերենիկ Դումանյան, Հայաստանի Առողջապահության նախարար (2012-2014)
  • Հրանտ Բաբասյան, գործարար ՌԴ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 33.
  2. «Տավուշի մարզպետարան, Արծվաբերդ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 451 — 1008 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»