Վիրջինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիրջինիա նահանգից)
Վիրջինիա
անգլ.՝ Virginia
flag of Virginia?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ[1]
ՀիմնOur Great Virginia?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՌիչմոնդ
Ամենաբարձր կետMount Rogers?
ԲԾՄ290 մետր
Օրենսդրական մարմինVirginia General Assembly?
Դատական մարմինSupreme Court of Virginia?
Միության մուտքհունիսի 25, 1788 (10-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն[2]
Բնակչություն
8 631 393 մարդ (ապրիլի 1, 2020)[3] (12 տեղ)
Տարածք110 862 կմ²  (35 տեղ)
Հիմնադրված էհունիսի 25, 1788 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Կոլումբիայի շրջան, Թենեսի և Կենտուկի
Ժամային գոտիԱմերիկա/Նյու Յորք
ՀապավումVA և Va.
ՓոխարինեցՎիրջինիա գաղութ
ISO 3166-2 կոդUS-VA
Անվանված էՎիրջինիա գաղութ
ՄականունOld Dominion և Mother of Presidents and the Mother of Statesmen
Միության մուտքհունիսի 25, 1788 (10-րդ)
virginia.gov(անգլ.)

Վիրջինիա[4] (անգլերեն՝ Լսել Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում, Ռիչմոնդ մայրաքաղաքով։ Վիրջինիան այսպես կոչված Հարավատլանտյան նահանգ է։ Այն 10-րդ նահանգն է ԱՄՆ-ում։ Բնակչությունը կազմում է 8383 մարդ (2015 թվականի տվյալներով ԱՄՆ-ում 12-րդ տեղում է)։

Վարչական կենտրոնը Ռիչմոնդն է, խոշորագույն քաղաքը Վիրջինիա Բիչն է, մյուս խոշոր քաղաքներն են՝ Ալեգզանդրիան, Լինչբերգը, Նորֆոլկը, Նյուպորտ-Նյուսը, Փորթսմութը, Րոանոկը, Համփթոնը և Չեսափիկը։

Նահանգի ամբողջական անվանումն է՝ Վիրջինիայի համայնք (Commonwealth of Virginia):

Պաշտոնական մականունը՝ «Հին Տիրապետություն» (Old Dominion), «Նախագահների մայր» (Mother of Presidents):

Պաշտոնական կարգախոսը՝ «Սա է բռնակալների ճակատագիրը» (լատին․՝ Sic semper tyrannis!):

Վիրջինիան անվանվել է ի պատիվ Վիրջինիա աստերոիդի (50), որը հայտնաբերվել է 1857 թվականին։

Վարչական և քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը` Գլխավոր ասամբլեան (General Assembly), բաղկացած է Սենատից և պալատի ներկայացուցիչ պատգամավորներից։ Սենատը (Senate of Virginia) ունի 40 անդամ, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով, որն էլ իր հերթին իր անդամներից ընտրում է ժամանակավոր նախագահ (President Pro Tempore): Պատվիրակների պալատը (House of Delegates) ունի 100 անդամ, ովքեր ընտրվում են 2 տարի ժամկետով և պետք է ընտրեն պատվիրակների պալատի խոսնակին (Speaker of the Virginia House of Delegates): Գործադիր իշխանությունն իրականացվում է Վիրջինիայի նահանգապետի (Governor of Virginia), Վիրջինիայի փոխնահանգապետի (Lieutenant Governor of Virginia) և Վիրջինիայի գլխավոր դատախազի կողմից (Attorney General of Virginia), ովքեր ևս ընտրվում են 4 տարի ժամկետով։

Բարձրագույն դատարանը համարվում է Վիրջինիայի գերագույն դատարանը (Supreme Court of Virginia), այն բաղկացած է դատավորներից (Justices), որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։ Գոյություն ունի նաև Վերաքննիչ դատարան (Court of Appeals of Virginia), այն բաղկացած է գլխավոր դատավորից (Chief Judge) և տվյալ կազմը ունի 19 դատավոր (judge):

Վիրջինիան ունի 95 կոմիտատ և 39 քաղաք։ Կոմիտատը ունի տեղական կառավարման մարմիններ և վերահսկողների պալատ (Board of Supervisors):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմի շրջան Սքոթթ

Վիրջինիա նահանգի մակերեսը կազմում է 110 785 կմ² (ԱՄՆ-ում 35-րդ տեղում է)։ Նահանգի արևելյան մասը ողողում է Ատլանդյան օվկիանոսի ջրերը, հարավից սահմանակից է Հյուսիսային Կարոլինա և Թենեսի նահանգներին, հյուսիսարևելյան կողմում նահանգը սահմանակից է Մերիլենդ նահանգին և Կոլումբիայի շրջանին, հարավարևմտյան մասով սահմանակից է Արևմտյան Վիրջինիային, արևմտյան մասով սահմանակից է Կենտուկիին։ Վերջինիա նահանգի արևելյան մասում է գտնվում Դելմարվա թերակղզին։

Նահանգի արևելյան մասը մեծապես ճահճացված է։ Արևմտյան մասը սահմանակից է Ապալաչների ստորոտին, որը ներառում է Քամբերլենդի բարձրավանդակը։ Նահանգի առավել նշանակալի գետերն են՝ Պոտոմակը, Ռապահանոկը Շենանդոան, Ռոանոկը և Նյու-Ռիվերը։ Նահանգի ավելի քան 60 %-ը ծածկված է անտառներով։ Կլիման անցումային բարեխառն է, մերձարևադարձային է, խոնավ, տաք ամառներով և մեղմ ձմեռներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Վիրջինիա նահանգի տարածքը բնակեցված է հնդկացիական՝ Չերոնկի, Չիկախոմի, Մեխերի, Մոնախանի, Պոմունկի և այլ ցեղերի ժողովուրդներով։ Դրանք պատկանում են երեք խոշորագույն էթնիկ խմբերի, որոնցից ամենամեծը եղել է Ալգոնինսկը և մյուս երկուսը՝ Իրոգեսկն և Սիունը։ 16-րդ դարի վերջում (1587 թվական), երբ Անգլիան սկսեց բնակեցնել Հյուսիսային Ամերիկան, նահանգը ստացավ Վիրջինիա ( լատին․՝ virgō բառից, սեռական հոլով virginis) անվանումը, ի պատիվ Էլիզաբեթ թագուհու, ով երբեք չէր ամուսնացել։ 17-րդ դարի սկզբին այստեղ ստեղծվել է Լոնդոնի Վերգինիա ընկերությունը, որը ֆինանսավորել է Ջեյմսթաունը (նահանգի նախնական կապիտալը) և այլ անգլիական բնակավայրեր։ 1740 թվականին «Անկախության պատերազմին» վարչական կենտրոնը տեղափոխվել է Րիչմոնդ։ 1788 թվականի հունիսի 25-ին Վիրջինիան դարձավ 10-րդ ամենամեծ նահանգը և 13 պետությունների հետ միասին մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։ Պատերազմից հետո Վիրջինիան երկար ժամանակ եղել է երկրի գլխավոր քաղաքական կենտրոնը, այստեղ տեղի է ունեցել ութ նախագահների հանդիպում, որոնք էլ մշակել են սահմանադրությունը։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմն սկսվել է 1840 թվականին, քաղաքացիական պատերազմի արդյունքում արդյունաբերությունը դադարեցվել է, սակայն 20-րդ դարում նոր թափ է առել։ 1861 թվականի ապրիլին Վիրջինիա նահանգը պաշտոնապես միացել է Համադաշնությանը։ 1863 թվականին այն առանձնացվել էր արևմտյան մասում (այժմ արևմտյան Վիրջինիա)։ Պատերազմի ժամանակ Վիրջինիան դարձել է գլխավոր մարտերի հիմնական վայրը, այստեղ տեղի են ունեցել Բուլ-Րանեի, Պետերսբերգի, Ֆրեդերիկսբերգի ճակատամարտերը։ Այստեղ 1865 թվականի ապրիլի 9-ին Ապոմատոսկ (անգլ.՝ Appomattox, Virginia) գյուղում գեներալ Ռոբերտ է. Լին ստորագրել է հանձնվելու փաստաթուղթը։ 1870 թվականին հետպատերազմյան տարիների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարությունը պաշտոնապես որոշում է կայացրել վերակառուցել Վիրջինիան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել կարևոր օգտակար հանածոների տեսակներից են ածուխը, քարը, ավազը, արտահանությունը իրականացնում է հիմնականում Ապալաչյան տարածաշրջանում, կան նաև նավթի ու գազի փոքր հանքավայրեր։ Վիրջինիայում պետական սեկտորը հանդիսանում է եկամուտի առաջատար ոլորտ։ Պետության բազմաթիվ բնակիչներ աշխատում են Վաշինգտոնի դաշնային հաստատություններում և զինված ուժերում։ Տարածքում տեղակայված են մեծ ռազմական ու ռազմածովային բազաներ։ Պետական տնտեսության մեջ հիմնական դեր է խաղում ծխախոտի, քիմիական, ռետինի, սննդի և տեխնիկական ոլորտները։ Զարգացած են փայտամշակաման, կահույքի արտադրության, տուրիզմի և սպասարկման ոլորտները։ 20-րդ դարի քառորդ կեսին ակտիվորեն զարգանում էր տեխնոլոգիաների բարձր արտադրությունը, այդ թվում` ծրագրերի ապահովման արտադրությունը (Վիրջինիայում է գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն համացանցային ընկերությունը` America Online անվանմամբ)։ Շրջանի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն են` ծխախոտը, եգիպտացորենը, սոյան, խնձորը։ Ապրանքաշրջանառության ավելի քան կեսը բաժին է ընկնում անասնապահությանը, հատկապես գերակշռում է խոշոր եղջերավոր անասունների և ոչխարհների անասնապահությունը։ Զարգացած է թռչնաբուծությունը, (Ռոկինգեմ կոմսությունը ԱՄՆ-ի հնդկահավի արտադրության միակ մեծ կենտրոնն է), ձկնորսությունը և ծովամթերքի արտադրությունը (ծովատառեխ, ծովախեցգետին, ոստրե)։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տրանսպորտային ենթակառուցվածքում հզոր դեր են խաղում մայրուղիների և երկաթագծերի ցանցերը։ Երկրի միակ և մեծ նավահանգիստը Հոմտոն-Ռոուդսն է։ Նահանգում են գտնվում Վաշինգտոն քաղաքին սպասարկող մի շարք օդանավակայաններ (Դալլեսի անվան Վաշինգտոնի օդանավակայան և Ռոնալդ Ռեյգանի ազգային օդանավակայան)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգում կան ավելի քան հիսուն համալսարաններ և քոլեջներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CAB Thesaurus
  2. http://www.languagepolicy.net/archives/va.htm
  3. 3,0 3,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 78.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]