«Թալիշ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն
փոխադրվում է Slava Bayunts մասնակցի ներղրումը Հոռեկ էջից |
հեռացվել է Կատեգորիա:Մարտակերտի շրջան, ավելացվեց Կատեգորիա:Մարտակերտի շրջանի գյուղեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 85. | Տող 85. | ||
{{Մարտակերտի շրջան}} |
{{Մարտակերտի շրջան}} |
||
[[Կատեգորիա:Մարտակերտի |
[[Կատեգորիա:Մարտակերտի շրջանի գյուղեր]] |
18:09, 4 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Թալիշ | ||
ադրբ.՝ Talış | ||
Երկիր | ԼՂՀ | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 581[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թալիշցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
| ||
Թալիշ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հյուսիս` 600 մետր բարձրության վրա։ Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Տարածքը` 6400 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժմանկաբարձական կետ և այլն։
Գյուղում Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում են Շիրախան գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռեկա վանքի (5-րդ դար) և Հոռեկ գյուղի ավերակաները։
Պատմություն
Հիմնադրվել է մ.թ.401թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի Թարիջ իշխան կողմից[փա՞ստ]: Թալիշը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը: Թարիջ իշխանը իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Բարդայի (Պարտավի) թագավորների ամառանոցն էր: Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել: Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի: Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր ու այդ անունը պահպանվում է առ այսօր: Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից: Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին: Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք: Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը: Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավիրված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք: 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը:
Թալիշը Արցախյան ազատամարտում
1988-93-ին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային խմբեր, որոնք գործում էին գյուղի ղեկավարության ներքո: Հետագայում, երբ գյուղի տղաներից և հայաստանաբնակ թալիշցիներից կազմավորվում են մարտական խմբեր՝ ստեղծվում է Ինքնապաշտպանական ջոկատ(հրամանատար՝ Արարատ Սարգսյան)և ռազմական շտաբ (շտաբի պետ՝ Վոլոդյա Սիմոնյան): Շտաբի ենթակայության տակ էին աշխարհազորը (հրամանատար` Ա. Խալափյան),և մարտական երկու ջոկատները (հրամանատար՝ Վանիկ Վլադիմիրի Օհանյան): Բնակավայրի անկումից հետո Թալիշի ազատամարտիկները շարունակեցին պայքարը՝ ընդգրկվելով Մահապարտների ջոկատում՝ <Արծիվ-1> գումարտակ, 3-րդ դասակ՝ (հրամանատար` Վանիկ Օհանյան)։ Շահումյանի պարտիզանական ջոկատում՝ Թալիշի վաշտ (հրամանատար Սլավիկ Իսկանդարյան, տեղակալ Անդրանիկ Սարգսյան): ՀՀ ՊՆ <Թալիշ> կամավորական վաշտում (հրամանատար Վանիկ Օհանյան): Ջոկատները առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրման մարտերին։ Արցախյան պատերազմում Թալիշից զոհվել են 44 հոգի, որից 3-ը աշխատանքի վայրում՝ գրադից և թշնամու գնդակից, 2-ը զինծառայության ժամանակ՝ թշնամու սնայպերից, 39 ազատամարտիկ՝ պատերազմի դաշտում:[2] ազատամարտիկ՝ Սլավա Բայունց:
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 206-207։
|