Հոռեկա վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոռեկա վանք
Վանքային համալիր


ՏեղադրությունԼՂՀ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Թալիշ գյուղ
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախ Արցախ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1284 թ.
##Հոռեկա վանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Հոռեկա վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°22′53″ հս․ լ. 46°44′27″ ավ. ե.HGЯO

Հոռեկա վանք, 13-րդ դարի վանական համալիր պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառում։ Ներկույումս համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Թալիշ գյուղից մոտ 5 կմ հարավարևմտյան ուղղությամբ՝ անտառապատ սարալանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մուտքի կիսակամար ճակատաքարի վրա փորագրված շինարարության վերաբերյալ վիմական արձանագրությունների՝ վանքի եկեղեցին վերակառուցվել է 1279 թվականին, իսկ գավիթը կառուցվել է 1284 թվականին[1]։

Եկեղեցու վերակառուցման, ինչպես նաև գավթի կառուցման շինարարը Հովհաննեսն է։ Նրա անունը Ստեփանոս քահանայի հետ հիշատակվում է բարավորի վիմական արձանագրությունում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ հանգստարանից և այլ ավերված շինություններից։

Եկեղեցու և գավիթի պատերը կառուցված են կոպտատաշ կրաքարից, ունեն պարզ և անպաճույճ տեսք։ Մուտքերի, լուսամուտների երեսակալները մաքուր տաշած քարից են։

Եկեղեցին ունի միանավ կառուցվածք, երկթեք թաղակապ ծածկը հենվում է պատերին։ Ուղղանկյուն աղոթասրահի բեմ-աբսիդի խորքում գտնվում է հնագույն դամբարանը։ Ունի մի ուշագրավ մանրամաս՝ խորանը լուսավորվում է երեք պատուհանով։ Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է. պատկանում է հայկական գավիթների XIII դ. տարածված տիպին։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը։ Կառույցի հատակագծի լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին։ Ուշագրավ են հարավային թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ. վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարածական հորինվածքում։ Ապարանքի ինքնատիպ ճարտության հորինվածքում ժողովրդական բնակելի տան շինության ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպանական կառույցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ՝ պայմանավորված ժամանակի սոց-քաղաքական իրավիճակով), և ապարանքը իր հիմնական բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառույցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների կողքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «ՀԱՅԱՍՏԱՆ» հրատարակչություն, Երևան, 1985 թվական, էջ 72-74

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղուլյան Ա., Արցախի պալատական ճարտարապետության երկու հուշարձան, ԼՀԳ, 1982, դ 10։
  • Мкртчян Ш. Մ., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, У., 1988.