Հայ-տաջիկական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-տաջիկական հարաբերություններ
Տաջիկստան և Հայաստան

Տաջիկստան

Հայաստան

Հայ-տաջիկական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Տաջիկստանի Հանրապետության միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի հոկտեմբերի 12-ին։ Երկու երկրներն էլ նախկինում եղել են խորհրդային հանրապետություններ։ Երկու պետություններն էլ անդամակցում են միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Համեմատական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաջիկստանի զինանշան Տաջիկստան Հայաստանի զինանշան Հայաստան
Բնակչություն 8 439 700 3 017 100
Տարածք 143 000 կմ² 29 743 կմ²
Բնակչության խտություն 57,2 մարդ/կմ² 101,4 մարդ/կմ²
Մայրաքաղաք Դուշանբե Երևան
Խոշոր քաղաքներ Դուշանբե, Խուջանդ, Կուլյաբ, Բոխտար, Իստարավշան, Կանիբադամ, Փենջիկենտ, Խորոգ Երևան, Գյումրի, Վանաձոր
Կառավարման ձև Նախագահական հանրապետություն Խորհրդարանական հանրապետություն
Պետական լեզու տաջիկերեն հայերեն
Կրոն Սուննի իսլամ Քրիստոնեություն
ՀՆԱ-ի ցուցանիշներ 17,555 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 2 247 $) 24,28 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 8416,82 $)
Անվանական ՀՆԱ 8,572 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 1 041 $) 10,881 մլրդ ԱՄՆ դոլար (1 շնչին բաժին է ընկնում 3351,63 $)
Տարադրամ Սոմոնի Հայկական դրամ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների միջև ամուր կապերի հաստատման կարևոր գրավականներից մեկը երկու երկրների ղեկավարների հանդիպումներն են։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով Տաջիկստան է ժամանել 2002 թվականի ապրիլին[1][2]։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել 2003 և 2005 թվականներին[3][4]։ Այդ փոխայցելությունների ընթացքում կնքվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաև «Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի օգոստոսին և 2015 թվականի սեպտեմբերին կատարել է պաշտոնական և աշխատանքային այցեր դեպի Տաջիկստան[5][6]։

Երկու երկրների միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան բաղկացած է 26 փաստաթղթերից, որոնք ընդգրկում են հարաբերությունների բավականին լայն շրջանակ, այդ թվում տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և գիտության ոլորտները։

2009 թվականի դեկտեմբերից Թուրքմենստանում և Տաջիկստանում համատեղությամբ Հայաստանի դեսպան է նշանակվել Վլադիմիր Բադալյանը[7]։

Տնտեսական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներն ակտիվորեն հաստատում են և ընդլայնում երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Երկրները միմյանց մատակարարում են տեխնիկական նշանակության ապրանքատեսակներ և հումք։ Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանմանը նպաստում է առևտրա-տնտեսական համագործակցության հայ-տաջիկական միջկառավարական կոմիտեն։ 1994 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 239,4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ 2000 թվականին այն կազմել է ընդամները 1000 ԱՄՆ դոլար[2]։ 2014 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Душанбе прибыл президент Республики Армения». Кавказский Узел. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Сайидзода, Зафар Шералиевич Внешняя политика Республики Таджикистан на современном этапе (1992-2005 г.г.). — Авасто, 2006. — С. 351. — 556 с.
  3. «В Ереван с официальным визитом прибывает Президент Таджикистана». Panarmenian.net. 24 ноября 2003 года. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  4. «Президент РТ Э. Рахмонов посетил сегодня с кратким визитом Армению». ИА «Азия-Плюс». 15 ноября 2005 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  5. Դուշանբեում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին
  6. Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տաջիկստանի Հանրապետություն
  7. 7,0 7,1 «Таджикистан». Официальный сайт Министерства иностранных дел Республики Армения. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]