Զբոսաշրջությունը Բելգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրան Պլասի քաղաքային ռատուշան, Բրյուսել

Զբոսաշրջությունը Բելգիայում, տնտեսության ոլորտ, որը կազմում է Բելգիայի ՀՆԱ-ի 2,8 %-ը (մոտ 10 միլիարդ դոլար) և ապահովում աշխատունակ բնակչության 3,3 %-ի աշխատանքը (142 000 մարդ)[1]։ 2005 թվականին Բելգիա են ժամանել 6,7 միլիոն զբոսաշրջիկ[2]։ Բելգիա ժամանած զբոսաշրջիկների երկու երրորդը հարևան երկրներից են, օրինակ Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իտալիայից։ Բրյուսելն ու ֆլանդրիական քաղաքներ՝ Բրյուգգեն, Գենտը, Լյովենը, Մեխելենը և Անտվերպեն, Ֆլանդրիայի արվեստի քաղաքներն են, և հրապուրում են մշակույթով հետաքրքրված զբոսաշրջիկներին[2]։ Բրյուսել հիմնականում ժամանում են բիզնես տուրիզմի համար։

Բելգիան «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցանկ»-ում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը[3], որը Միջազգային տնտեսական ֆորումում ավելի ցածր է եղել, քան հարևան այլ երկրներինը[4]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի երկաթուղու քարտեզը

Բելգիայում գործում է երեք գլխավոր ուղևորային տրանսպորտ. Բրյուսելի օդանավակայանը (հայտնի է նաև Զավենտեմ քաղաքի անունով, որտեղ և հիմնականում տեղակայված է) երկրի գլխավոր օդանավակայանն է։ Բրյուսել-Շարլերուա օդանավակայանը գտնվում է Բրյուսելից մոտ 50 կմ հեռավորության վրա և հիմնականում ծառայում է լոուկոստեր-ավիաընկերություններին, այդպիսիք են Ryanair-ը և Wizzair-ը։ Անտվերպեն օդանավակայանը (IATA: ANR) ունի մի քանի բիզնես-ռեյսեր։

Բելգիայի երկաթուղու երկարությունը կազմում է 3592 կմ (2012)[5], (1 կմ քառակուսուն մոտ 0,12 կմ), այդ թվում նաև 3 022 կմ՝ երկկողմնային է, իսկ 3 002 կիլոմետրը՝ էլեկտրաֆիկացված գծեր են։ Երկաթուղագծի լայնությունը 1 435 կմ է։ Սովորական լարմամաբ գծերն ունեն 3 կՎ լարում, իսկ ամենաբարձրը՝ 25 կՎ։

Բելգիայով են անցնում եվրոպական այնպիսի խոշորագույն ավտոմայրուղիներ, ինչպիսիք են E-19-ը, E-17-ը, E-40-ը, E-411-ը և E-313-ը։

Զեբյուգգե նավահանգիստը կապված է անգլիական Հալ և շոտլանդական Ռոսայթ քաղաքների հետ։ Բելգիայի ներքին ջրային ուղիների երկարությունը կազմում է 2043 կմ, որից 1532 կմ-ը պարբերաբար օգտագործվում է առևտրային նպատակների համար[6]։

Ազգային խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբիկի շշալցված ապրանքանիշերից մի քանիսը:

Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները։ Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը։

Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով, որը բազմաթիվ փորձագետների կարծիքով աշխարհում լավագույնն է[7]։ Բելգիացիների ազգային խմիչքը գարեջուրն է, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը[8][9]։ Երկրում ստացվում է գարեջրի ոչ քիչ, քան 500 տեսակ, որոնցից որոշները ունեն հին պատմություն։ Գարեջրի տեսակներն են. լամբիկ, կրիկ, գյոզ, տրապպիստկական գարեջուր և այլ։ Բելգիական վաֆլիներից ամենահայտնիները երկուսն են՝ բրյուսելականը և լիեժականը։ Լիեժականները պինդ են, օվալային կամ կլոր, ներսում կարամելային շաքարով («շաքարե մարգարիտ»)։ Բրյուսելականներն ավելի փափուկ են և օդային, ուղղանկյան ձևով, մատուցվում են տաք վիճակում։ Սրանք մատուցվում են շաքարի փոշով, կաթի սերուցքով, պաղպաղակի գնդիկով, շոկոլադով կամ մրգով, առաջին հերթին՝ ազնվամորով կամ բանանով[10]։

Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին։ Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները։ Այսպես, մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս։

Տեսարժան վայրեր ըստ շրջանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսել[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Միզող տղան»

Բրյուսել՝ Բելգիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի մայրաքաղաքը։ Այստեղ են գտնվում Բելգիայի ֆրանսախոս, ֆլամանդախոս համայնքների և Ֆլանդրիայի տարբեր հաստատություններ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակներ, ինչպես նաև Բենիլյուքսի քարտուղարությունը։

Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում կան 80 թանգարաններ, որից մոտ 40-ը գտնվում են անմիջապես Բրյուսելի կոմունայում[11]։ Ամենահայտնիներից են՝ Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանը[12] իր ֆլամանդիացի վարպետների լայնածավալ հավաքածուների հետ, Թագավորական բանակի և զինվորական պատմության թանգարան[13], նկարիչ Ռենե Մագրիտին նվիրված թանգարան[14]։ Բացի Բրյուսելի արվեստի և պատմական թանգարաններից, կան նաև այնպիսի թանգարաններ, ինչպիսիք են Շոկոլադի և կակաոյի թանգարանը, Կոմիքսների թանգարանը, Գարեջրի թանգարանը և Երաժշտական գործիքների թանգարանը։

Բրյուսելի գլխավոր հրապարակը՝ Գրան Պլասը, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ունի 110 մետր երկարություն և 68 մետր լայնություն։ Հրապարակը շրջապատված է XVII-րդ դարում կառուցված տներով, այստեղ է գտնվում քաղաքապետարանի կառույցը՝ Բրյուսելի ռատուշան , որը հանդիսանում է գոթական ճարտարապետության գլուխգործոց։ Գրան Պլասից ոչ շատ հեռու գտնվում է հայտնի շատրվանը՝ «Միզող տղան», որը 61 սմ երկարություն ունեցող բրոնզաձույլ արձան է։ Լեգենդի համաձայն, չորս դար առաջ մի փոքրիկ տղա այդ նույն դիրքով փրկել է քաղաքը հրդեհից։ 1987 թվականից «Միզող տղա»-յից մի քանի թաղամաս հետո հայտնվեցին Միզող աղջկա, Մաննեկան Պիսայի պանդան, իսկ 1999 թվականից հայտնվեց նաև Միզող շունը, որը Բրյուսելում խորհրդանշում էր տարբեր մշակույթների միացումը։

Ատոմիում, Բրյուսելի խորհրդանիշը և գլխավոր հուշարձաններից մեկը։

Քաղաքի խորհրդանիշ և գլխավոր տեսարժան վայրերից մեկը համարվում է Ատոմիումը[15]։ Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թվականի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարրի խորհրդանիշ։ Ատոմիումը գտնվում է քաղաքի հյուսիսում՝ Լակեն թաղամասում։ Նրա անմիջապես հարևանությամբ գտնվում է «Մինի-Եվրոպա» մանրանկարների պարկը Եվրոպայի ամենահայտնի շենքերի կրկնօրինակներով (մասշտաբը՝ 1:25):

Բրյուսելի անկրկնելի տեսարժան վայրեր են համարվում տան պատերի գրված կոմիքսները, որոնք տարածված են ամբողջ քաղաքով։ Դրանցից ամենահետաքրքիրները զետեղված են Comic Strip Route ուղեցույցում[16]։ Բելգիայի կոմիքսների արվեստի կենտրոնը, Արտ Նովո ոճով պատրաստված, պահպանում է ավելի քան 25000 կոմիքսների հավաքածուներ, որոնցից 400-ը բելգիացի կոմիքսների նկարիչ Էրժեի օրիգինալ նկարներն են, որոնք պատմում են կոմիքսների պատմությունը սկսած վերջիններիս ստեղծումից մինչև այսօրվա օրերը[17]։

Ի լրումն թանգարանների և մշտական ցուցահանդեսների, Բրյուսելում պարբերաբար անցկացվում են համերգներ և մշակութային այլ միջոցառումներ, ինչպիսինք են, օրինակ, Սուրբ Վալենտինի օրը և Կանանց միջազգային օրը, կոմքիսների տարին, համաշխարհային աստղերի համերգները[18]։ Բրյուսելի ֆիլհարմոնիան հայտնի է նրանով, որ ունի ամենամեծ թվային արխիվի պարտիտուրն իր երաժշտության ողջ պատմության մեջ։ 2012 թվականին այն դարձավ աշխարհի առաջին նվագախումբը, որը փոխարինեց ավանդական նոտային թղթին Samsung GALAXY Note պլանետներով[19]։

Ֆլամանդական տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտվերպեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենի ամրոցը, Անտվերպեն

Անտվերպեն՝ Բրյուսելից հետո երկրի երկրորդ քաղաքը, Ֆլանդրիայի ամենամեծ քաղաքը, նավահանգիստ, 2010 թվականին մտել է աշխարհի քսան խոշորագույն նավահանգիստների ցուցակում։ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքից հետո երկրորդ ամենախոշոր նավահանգիստն է[20]։

Քաղաքում գործում են մի շարք թանգարաններ, որոնցից ամենահայտնիներն են Գեղարվեստի թագավորական թանգարանը, ան դե Ստրոմ թանգարանը, որի տանիքը դիտելու հարթակ է հանդիսանում (մուտքը ազատ է) և վերջինս ապակե պատերով պաշտպանված է քամուց, Ժամանակակից արվեստի թանգարանը, Պլանտենա-Մորետուսայի թանգարան, Մայեր վան դեն Բերգայի թանգարանը[en]:

Քաղաքի այլ տեսարժան վայրերից են Ֆլամանդական օպերան, Քաղաքային ռատուշան և Բրաբո շատրվանը, Սուրբ Աստվածամոր տաճարը, Ռուբենսի տունը, Անտվերպենի կենդանաբանական այգին, որն աշխարհի ամենահին կենդանաբանական այգիներից մեկն է։ Հիմնադրվել է 1843 թվականին, ներառում է ավելի քան 6000 տեսակի կենդանիներ։

Քաղաքում կա նաև Պետրոս I-ին նվիրված արձան, ինչպես նաև ռուսերեն, ռուսական մշակույթ և պատմություն սովորելու կենտրոն[21]։

Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգե՝ Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը, Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկն է։ Բրյուգգե պատմական կենտրոնը 2000 թվականին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[22]։ Քաղաքում տեղակայված են մեծ քանակությամբ մշակութային կառույցներ, որոնցից են Տիրամոր եկեղեցին, Հիսուս Փրկչի տաճարը, Սուրբ արյան բազիլիկան[en], Երուսաղեմյան եկեղեցին, որը կառուցվել է Սուրբ Հարության տաճարի նախագծով, Սուրբ Հակոբի եկեղեցին, Սուրբ Վալբուրգի եկեղեցին, Սուրբ Սալվատորի տաճարը[en]:

Քաղաքի թանգարանների շարքում ամենահայտնիներն են Արվեստի թանգարանը կամ «Գրունիգեի թանգարանը»[23] (հոլ.՝ Groeningemuseum, 1930), Գրուտխուսի թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Gruuthuse, Սուրբ Իոաննայի հոսպիտալը (հայտնի է նաև որպես Մեմլինգի թանգարան), Ֆրենկ Բրենգվինի թանգարանը, որը հայտնի է նաև «Արենտսայի տուն» անունով (հոլ.՝ Arentshuis), ֆլամանդացի բանաստեղծ Գվիդո Գեզելլեի տուն-թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Gezelle), Հնագիտական թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Archeologie), Շոկոլադի թանգարանը, Տիրամայր խեցեգործարան հիվանդանոցի թանգարանը (հոլ.՝ Onze-Lieve-Vrouw ter Potterie), Ժողովրդական բանահյուսության թանգարան (հոլ.՝ Bruggemuseum-Volkskunde) և Սալվադոր Դալիի թանգարան[24]։

Լյովեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյովենի քաղվարչությունը

Լյովենը Ֆլամանդական Բրաբանտի գլխավոր քաղաքն է։ Ամենահայտնի տեսարժան վայրերից են Մեծ բեգինաժը, որը 1998 թվականին մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Լյովենի ռատուշան, Սուրբ Պետրոսի եկեղեցին[en], Լյովենի պատմական կենտրոնի Մեծ շուկան և Բուսաբանական այգին, որը հիմնադրվել է Լյովենի համալսարանի կողմից 1738 թվականին, և համարվում է Բելգիայի ամենահին բուսաբանական այգին։ Ամռանը քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ. շաբաթական երաժշտական համերգներ և տոնավաճառներ, որոնց ժամանակ ռեստորանները ներկայացնում են տարբեր ուտեստներ։ Լյովենում է գտնվում աշխարհի ամենամեծ գարեջրի ընկերությունը։ Այստեղ է գտնվում ամենամեծ, ամենահին և գործող կաթոլիկ համալսարանը[25]։

Գենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենտը Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Իր պատմական հուշարձաններով Բելգիայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Անտվերպենին։ Գլխավոր տեսարժան վայրերից են Խրավենստենը, Գերերդ Դյավոլի ամրոցը, Սուրբ Բավոնի տաճարն իր հայտնի Գենտյան զոհասեղանով (հեղինակ Յան վան Էյք), Սուրբ Նիկոլայի տաճարը[en], Տիրամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցին, Ֆլամանդական օպերան, պատմական Պետերսխոլ շրջանը։

Քաղաքը հայտնի է նաև իր թանգարաններով, որոնից են Ժամանակից արվեստի քաղաքային թանգարանը[en] (S.M.A.K., Մորիս Մետերլինկի սենյակով), քաղաքային ռատուշան, Գեղարվեստի թանգարանը, Հնագիտական թանգարանը, Ժողովրդական բանահյուսությունը և դեկորատիվ արվեստի թանգարանը, Բժշկության պատմության թանգարանը[26].

Գենտում են անցկացվում Եվրոպայի խոշորագույն մշակութային փառատոները, որոնք հայտնի են Գենտի տոներ անվանումով[27], իսկ ամեն 5 տարին մեկ՝ Գենտի ֆլորալիա[28], որը ծաղիկների հայտնի փառատոն է։

Վալոնյան տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության պալատը Սեն-Լամբեր հրապարակում, Լիեժ

Լիեժը տեղակայված է Վալոնիայում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գլխավոր տեսարժան վայրերից են Լիեժյան տաճարը, Սուրբ Լամբերտի տաճարը[en] և Եպիսկոպոսական պալատը[fr]: Քաղաքում տեղակայված է Ժամանակակից արվեստի թանգարանը[en], Վալոնիայի թանգարանը, Վալոնիայի արվեստի և կրոնական արվեստի թանգարանը և Կուրցիայի թանգարանը[en][29]՝ 17-դ դարի էլեգանտորեն կահավորած առանձնատուն է, որը գտնվում է Մաաս գետի ափին։ Վերջինիս ցուցահանդեսներում ներկայացում են արտեֆակտներ եգիպտագիտության, հնագիտության, կերպարվեստի և կրոնական արվեստի արտեֆակտներ։

Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն է առաջացնում երկրի պատմական քաղաքը (Carré), Օր-Շատո հրապարակը, Ուտրեմյոզ հրապարակը, պարկերը և Մաաս գետի երկայնքով տարածվող բուլվարները, 400 աստիճան ունեցող աստիճանը, որը գտնվում է Օր-Շատո հրապարակում, Médiacité առևտրի կենտրոնը, որը կառուցվել է Ռոնա Արադայի նախագծով և Լիեժ-Գիլլեմինս երկաթուղային կայարանը, որը կառուցվել է Սենտյագո Կալատրավա նախագծի հիման վրա։

Լիեժն ունի հարուստ մշակութային ավանդույթներ։ Այստեղ տեղի են ունենում ժամանակակից պարերի, թատրոնի և երաժշտության միջազգային բիենալեներ, Միջազգային բիենալեներ լուսանկարչության և տեսողական արվեստի մասին, միջազգային բիենալե դիզայնի մասին, ամեն տարի՝ Ջազի փառատոն[fr][30], ինչպես նար դետեկտիվ ֆիլմերի միջազգային փառատոն[fr][31]:

Նամյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվեշե կամուրջը, Նամյուր

Նամյուրը Վալոնիայի մայրաքաղաքն է (1986 թվականից), նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերն են միջնաբերդը և Սուրբ Ալբենի տաճարն[en] իր զանգակատնով մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[32]։

Նամյուրում տեղակայված է կաթոլիկ համալսարան[en], որը հիմնադրվել է 1831 թվականին։ Քաղաքում գոյություն ունեն դարերի պատմություն ունեցող բազմաթիվ ավանդույթներ, որոնցից է, օրինակ, ամենամյա «Պայքար ոսկե ոտնափայտերի համար» (ֆր.՝ Combat de l'Échasse d'Or), ավանդույթը, որն անցկացվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը։ Երկու թիմեր, հագած միջնադարյան հագուստ, ոտնափայտերի վրա կանգնած պայքարում են քաղաքի որևէ հրապարակում։

1986 թվականից Նամյուրում տեղի է ունենում ֆրանկոֆոնյան կինոյի միջազգային փառատոն[33]։ Բացի այդ, քաղաքում ամեն տարի անցկացվում են ջազային և ռոք փառատոներ[34]։

Մոնս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնսը Էնո նահանգի վարչական կենտրոնն է։ Տեսարժան վայրերից ամենահայտնիներն են գոթիկական ոճով 15-րդ դարում կառուցված ռատուշան, Սուրբ Վալդետրուդիի տաճարը[fr], 81 մետրանոց բեֆֆրուան, որը կառուցվել է 1661 թվականին (համարվում է Բելգիայի միակ բարոկկո ոճով կառուցված զանգակատունը, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[35]), համալսարանը և Գեղարվեստի թանգարանը[en]:

Մոնսը նաև հայտնի է որպես Ethias Trophy թենիսի տղամարդկանց ամենամյա բաց առաջնության անցկացման վայր[36]։

Ուղևորություններ ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Բելգիա կարճ ժամանակով այցելած պետություններն իրենց զբոսաշրջիկների թվով ներկայացված է ստորև[37].

Տեղ Երկիր Թիվ
1 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1,705,537
2 Ֆրանսիա Ֆրանսիա 1,264,291
3 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1,026,003
4 Գերմանիա Գերմանիա 868,250
5 Իսպանիա Իսպանիա 366,474
6 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 366,061
7 Իտալիա Իտալիա 299,864
8 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 169,075
9 Ճապոնիա Ճապոնիա 111,939
10 Շվեյցարիա Շվեյցարիա 108,031
11 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 100,002
12 Ռուսաստան Ռուսաստան 97,183
13 Լեհաստան Լեհաստան 87,698
14 Շվեդիա Շվեդիա 69,994
15 Բրազիլիա Բրազիլիա 61,909
16 Դանիա Դանիա 60,330
17 Կանադա Կանադա 59,289
18 Հնդկաստան Հնդկաստան 56,707
19 Ավստրալիա Ավստրալիա 53,590
20 Պորտուգալիա Պորտուգալիա 52,427
Ընդհանուր 17,068,872

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.flandersnews.be/cm/flandersnews.be/Flanders%2BToday/tourism/070302_WECOFORUM
  2. 2,0 2,1 «Travel And Tourism in Belgium». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. World Economic Forum — Competitiveness Index
  4. «Travel and Tourism Competitiveness Index». World Economic Forum. 2007 թ․ մարտի 1. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
  5. «Infrabel - Rapport Annuel 2012» (PDF) (French). Infrabel. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 04-03-2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  7. А. Шишло. «Эксперты признали пшеничное пиво из Бельгии лучшим в мире». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  8. А. Шишло. «Эксперты признали пшеничное пиво из Бельгии лучшим в мире». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  9. А. Шишло. «Эксперты вновь признали пиво из Бельгии лучшим в мире». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «The Belgium waffle recipe collection» (անգլերեն). Antwerp Tourist Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
  11. «Музеи Брюсселя». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  12. Home – Royal Museums of Fine Arts of Belgium
  13. Koninklijk Legermuseum
  14. http://www.musee-magritte-museum.be
  15. http://www.atomium.be/
  16. «Маршрут Comic Strip Route» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  17. Необычный музей комиксов в Брюсселе привлекает посетителей
  18. www.agenda.be — Культурная жизнь Брюсселя
  19. филармония играет музыку с Samsung GALAXY Note 10.1
  20. «World Port Rankings 2010». American Association of Port Authorities. 2010
  21. В Бельгии открылся Центр изучения русской культуры
  22. Historic Centre of Brugge - UNESCO World Heritage Centre
  23. Մոտակա փողոցի անվանումից։
  24. «Музеи Брюгге». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  25. KU Leuven
  26. Museums
  27. Gentse feesten 2015, het aftellen is begonnen
  28. Floraliën 2016 - Een nieuw dynamisch bloemen en plantenevent
  29. Accueil — Grand Curtius
  30. 24ème Festival International Jazz à Liège - 7,8 et 9 mai 2015
  31. Festival International du film policier de Liège
  32. «Belfries of Belgium and France - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  33. 22ème Festival International du Film Francophone de Namur retrieved May 14, 2007. (French language)
  34. Namur, Cyclo-cross
  35. Belfries of Belgium and France - UNESCO World Heritage Centre
  36. News — Ethias Trophy 2014
  37. «Tourisme selon pays de provenance 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]